Գլխավոր տեղեկություն
Համար
N 1841-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2024 թվականի N 1841-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում՝ փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2․ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հետևյալ ցանկին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված և հաստատված համադրումների ակտերը և (կամ) լրացուցիչ ծավալների նախահաշիվները․

1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցում՝ 85,000․0 հազար դրամ․

2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ջիլի միջնակարգ դպրոցի «Մոդուլային» տիպի շենքի կառուցում՝ 75,000․0 հազար դրամ․

3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Դարբասի միջնակարգ դպրոցի «Մոդուլային» տիպի շենքի կառուցում՝ 70,000․0 հազար դրամ․

4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի նոր մասնաշենքի կառուցում՝ 24,000․0 հազար դրամ․

5) Երևանի N 37 հիմնական դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի վերակառուցում՝ 20,000․0 հազար դրամ։

3․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում սահմանված կարգով շրջանառել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ծավալների փոփոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1135-Ա որոշմամբ նախատեսված աշխատանքների ծավալների ավելացման և այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով փոխարինման սահմանաքանակները գերազանցելու թույլտվություն ստանալու նպատակով։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 2-րդ կետով սահմանված ցանկում նշված հատկացումների, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման 3-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուն զուգահեռ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 21-ի N 1841-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 21-ի N 1841-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 21-ի N 1841-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 21-ի N 1841-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 21-ի N 1841-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 21-ի N 1841-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 21-ի N 1841-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան