Գլխավոր տեղեկություն
Համար
N 1718-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2024 թվականի N 1718-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 113-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 36-րդ հոդվածն ու 68-րդ հոդվածի 7-րդ մաuը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրված՝ շահագործումից հանված, օգտագործման համար ոչ պիտանի, 37,931,018.08 դրամ շուկայական արժեքով նյութական միջոցներով (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմuերի մարման միջոցով Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով՝ համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաuտանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաuտանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մաuով uահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և դրանով պայմանավորված՝ կանոնադրության մեջ կատարվող փոփոխության պետական գրանցումը:

6. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետում նշված՝ ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելիս առաջացող պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1718-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN

ը/կ

Նյութական միջոցի անվանումը

Չափի միավորը

Քանակը

Միավորի միջին

շուկայական արժեքը

Ընդհանուր

շուկայական արժեքը

1.

Կոճափայտ (шпала, 1 հատի չափերն են՝ 0,7մ x 0.15մ x 0.23մ)

հատ

1654

400

661,600

2.

Ցանց մետաղական անկյունակներում հավաքած (1 հատի չափերն են՝ 2.5մ x1.5մ)

հատ

70

5,000

350,000

3.

Ցանց փաթեթով (1 հատի չափերն են՝ 1.5մ x10մ)

հատ

150

20,000

3,000,000

4.

Մետաղական պահարան

հատ

400

5,000

2,000,000

5.

Մետաղական տակառ (бочка, 209 լիտր)

հատ

1700

4,000

6,800,000

6.

Մետաղական երկաթուղային գիծ (рельс)

գծամետր

696

12,723,23

8,855,368.08

7.

Երկտավրե կոնստրուկցիա 3մ x 2մ (1 հատը՝ 350կգ)

հատ

12

50,000

600,000

8.

Բետոնե սյուն (1մ բարձրությամբ)

հատ

150

15,000

2,250,000

9.

Բետոնե շաղախի համար երկաթյա կաղապարներ (щиты для опалубки, 1

հատի չափերն են՝ 3մ x 1.5մ)

հատ

35

23,000

805,000

10.

Բետոնե շաղախի համար երկաթյա կաղապարներ (щиты для опалубки,

3մ x 0.7մ)

հատ

12

10,000

120,000

11.

Օգտագործված պողպատյա հեծան (швеллер)

տոննա

7

450,000

3,150,000

12.

Մետաղական տարա (бак, 1 հատը 7850 կգ)

հատ

4

1,100,000

4,400,000

13.

Մետաղական տարա (бак, 1 հատը 11250 կգ)

հատ

2

1,500,000

3,000,000

14.

Մետաղական տակառ (209 լիտր)

հատ

178

4,000

712,000

15.

Կոճափայտ (шпала) 1.2մ x 0.15մ x 0.23մ

հատ

201

650

130,650

16.

Կոճափայտ (шпала) 0.7մ x 0.15մ x 0.23մ

հատ

50

400

20,000

17.

Կոճափայտ (шпала) 3մ x 0.15մ x 0.23մ

հատ

60

1,700

102,000

18.

Ցանց փաթեթով 1.5մ x10մ

հատ

30

20,000

600,000

19.

Սև մետաղի ջարդոն-մետաղական տնակներ (4 հատ) և մետաղական

տարա (1 հատ)

կգ

9360

40

374,400

 

Ընդամենը՝

     

37,931,018.08

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան