ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2023 թվականի N 1625-Ա
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն անցկացնել 2025 թվականի փետրվարին:
2. Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կազմակերպելու նպատակով ստեղծել կազմկոմիտե և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիսեպտեմբերի 22-ի N 1625-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (կազմկոմիտեի նախագահ)
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ (կազմկոմիտեի նախագահի տեղակալ) (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
ՀՀ արտաքին գործերի նախարար
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Կ. Գիլոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ
ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
Ջերմուկ համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական
Հ. Պողոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական
Ա. Անդրիասյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող
Կ. Ղազարյան - «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»
ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Դ. Չիբուխչյան - Համահայկական խաղերի Երևանյան գրասենյակի ղեկավար, գործկոմի անդամ (համաձայնությամբ)
Ա. Հակոբյան - Համահայկական խաղերի բացման և փակման արարողությունների ստեղծագործական թիմի կազմակերպչական ղեկավար (համաձայնությամբ)
Դ. Բաղումյան - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ
Ա. Հովհաննիսյան - Գլխավոր ռեժիսոր (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 07.11.24 N 1742-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
22.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.11.2024, N 1742-Ա | 08.11.2024, N 1625-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|