ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«Հայաստանի Հանրապետությունում հարկերի ԵՎ տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակելու պահից, բացառությամբ օրենքի 6 հոդվածի երկրորդ մասի, որը գործողության մեջ կդրվի տեղական հանրաքվեների անցկացումը կարգավորող օրենքների ընդունումից հետո:
(1-ին կետը փոփ. 01.06.92 հ.ն.-0639-I)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) մինչև 1992 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.
բ) բանակցություններ անցկացնել օտարերկրյա պետությունների հետ` ֆիզիկական և իրավաբանական անձանց եկամուտների (շահույթների) կրկնակի հարկումից խուսափելու մասին միջպետական համաձայնագրեր կնքելու շուրջ:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ` |
բ. արարքցյան |
23 մարտի 1992 թվականի, |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.11.2006, ՀՕ-199-Ն | 04.01.2007, Հ.Ն-0565-I | |
19.11.1994, Հ.Ն-1122-I | 05.12.1994, Հ.Ն-0565-I | |
01.06.1992, հ.ն.-0639-1 | 20.06.1992, Հ.Ն-0565-I |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|