ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 740-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,520,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Խաղահրապարակների կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00518325) 2024 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված` թիվ ՀՀ-05/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի ձեռքբերման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,760,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00518325) 2024 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված` թիվ ՀՀ-06/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի ձեռքբերման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,760,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
23.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 740-Ա որոշման |
«ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Հաղթանակ»-ի այգու տարածքում և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի մանկապարտեզի տարածքում երեխաների առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության պահպանման և զարգացման նպատակով նախատեսվում է կառուցելմանկական խաղահրապարակներ: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքներ, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
5,520,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Գորիս քաղաքի բնակիչներ և Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի մանկապարտեզ (Մուշ զարգացման կենտրոն հասարակական կազմակերպություն․ շահույթ չհետապնդող, հասցե՝ Շիրակի մարզ, Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա, շենք 1, բնակարան 27, ՀՎՀՀ՝ 05535275) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2025 թվականի փետրվարի 20-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Հաղթանակ» այգու տարածքում նախատեսվում է կառուցել մանկական խաղահրապարակ։ Կկատարվեն տարածքի հարթեցման, բետոնե աշխատանքների իրականացման, մանկական խաղահրապարակի գույքի տեղադրման աշխատանքներ։ Իրականացվելու է 2024 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2025 թվականի փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ 2,760,000 դրամի չափով. 2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ 2» թաղամասի մանկապարտեզի տարածքում նախատեսվում է կառուցել մանկական խաղահրապարակ։ Կկատարվեն տարածքի հարթեցման, բետոնե աշխատանքների իրականացման, մանկական խաղահրապարակի գույքի տեղադրման աշխատանքներ։ Իրականացվելու է 2024 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2025 թվականի փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ 2,760,000 դրամի չափով։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Գորիս և Գյումրի քաղաքներում մանկական խաղահրապարակների գույքի ձեռքբերման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում, ինչպես նաև տարածքների հարթեցման, խաղային համալիրների, պտուտակների և ճոճանակների տեղադրման աշխատանքներ՝ 5,520,000 դրամ չափով։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության, մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
23.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|