Գլխավոր տեղեկություն
Համար
N 678-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2024 թվականի N 678-Ն

 

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ) (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ I ԵՎ II ԴԱՍԵՐԻ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերը և 43-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 2.4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) հրագործական արտադրատեսակների կիրառման (շահագործման) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի) լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հրագործական արտադրատեսակների կիրառման (շահագործման) լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված կարգով լիցենզավորող մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 8-ի N 678-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ) (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ I ԵՎ II ԴԱՍԵՐԻ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում հրագործական արտադրատեսակների կիրառման (շահագործման) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի) լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Լիցենզիա տալու համար օրենքով սահմանված կարգով ստուգվում է հրագործական արտադրատեսակների կիրառմամբ (շահագործմամբ) զբաղվող աշխատողների մասնագիտական որակավորումը:

3․ Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով: Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

 

2. ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ) ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

4․ Լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող հայտատուն հասարակական անվտանգության ապահովման նպատակով պարտադիր պետք է ունենա հրագործական արտադրատեսակների կիրառմամբ (շահագործմամբ) զբաղվող մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ:

5․ Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝

1) լիցենզիա ստանալու մասին հայտ (N 1 ձևը կցվում է)` նշելով`

ա. իրավաբանական անձը`

իրավաբանական անձի անվանումը,

գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

պետական գրանցման համարը,

բ. անհատ ձեռնարկատերը`

անունը, ազգանունը,

բնակության և գործունեության իրականացման վայրերը,

պետական հաշվառման համարը,

գ. լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

2) տեղեկություններ հրագործական արտադրատեսակների կիրառմամբ (շահագործմամբ) զբաղվող մասնագետների մասին (N 2 ձևը կցվում է).

3) հրագործական արտադրատեսակների կիրառմամբ (շահագործմամբ) զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորման ստուգումն անցնելու վերաբերյալ փաստաթղթերի պատճենը:

6․ Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

7․ Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ դրանցում նշված տեղեկությունները խեղաթյուրված են.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով․

5) լիցենզիայի տրամադրումը հակասում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին:

8. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել՝ օրենքով սահմանված կարգով:

 

4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Հրագործական արտադրատեսակների կիրառման (շահագործման) լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր տարվա համար լիցենզավորող մարմին ներկայացնում են հաշվետվություն մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը՝ առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (N 3 ձևը կցվում է):

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար

 

_ Պարոն/տիկին _________________________________________________________

(հայտատուի անվանումը (անունը, ազգանունը)

 _______________________________________________________________________

(գտնվելու վայրը, բնակության վայրը)

 _______________________________________________________________________

(հեռախոսահամարը)

 _______________________________________________________________________

(պետական գրանցման համարը կամ պետական հաշվառման համարը)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տալ լիցենզիա __________________________________________________

(գործունեության տեսակի անվանումը)

_________________________________________________________________________

Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝

1. _______________________________________________________________________

2. _______________________________________________________________________

3. _______________________________________________________________________

4. _______________________________________________________________________

5. _______________________________________________________________________

 

Հայտատու

_________________________

(ստորագրությունը)

______________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

______ ______________  20   թ.

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՄԲ) ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN ը/կ

Անունը, ազգանունը

Զբաղեցրած պաշտոնը

Կրթությունը, մասնագիտությունը

Տվյալ բնագավառում աշխատանքի ստաժը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

6

           

 

Հայտատու

_________________________

(ստորագրությունը)

______________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ) ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Տեղեկություններ լիցենզիա ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին

փաստաթղթի հերթական համարը

____________________________

(լրացվում է լիցենզավորող մարմնի կողմից)

Իրավաբանական անձի անվանումը

 
 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

                     

Հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը

               

1. Տեղեկություններ կատարվող աշխատանքների մասին

Հաշվետու տարում

01.01.202 թ.—

31.12.202 թ.

Ծանոթագրություն

1) հրագործական արտադրատեսակների կիրառման (շահագործման) աշխատանքների կատարում

   

2. Տեղեկություններ հրագործական արտադրատեսակների կիրառմամբ (շահագործմամբ) զբաղվող մասնագետների մասին

   

 

ՏՆՕՐԵՆ

_________________________

(ստորագրությունը)

______________________________

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

10.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 8-ի N 678-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ՍԵՐԻԱ Ա

N 000

 

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ)

 

Իրավաբանական անձի անվանումը կամ

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը --------------------------------------------

_______________________________________________________________________

Գտնվելու կամ բնակության վայրը -----------------------------------------------------------

_______________________________________________________________________

Գործողության ժամկետը` անժամկետ

 

Նախարար

_________________________

(ստորագրությունը)

______________________________

(անունը, ազգանունը)

 

Տրված է _______ ____________ 20  թ.

 

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

10.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան