Գլխավոր տեղեկություն
Համար
N 1419-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2023 թվականի N 1419-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ԳՈՒԳԱՐՔԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի, Գուգարք համայնքի 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, շենք 11 հասցեում գտնվող՝ 4394,63 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 202.9 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և 2,352 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի օգտագործման իրավունքի գրանցման N 10092021-06-0040 վկայական) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) տնօրինությանը:

2. «Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և թույլ տալ իրականացնելու միջնակարգ կրթության 1-ին աստիճան՝ (1-4-րդ դասարաններ), 2-րդ աստիճան՝ (5-9-րդ դասարաններ), 3-րդ աստիճան՝ (10-12-րդ դասարաններ), հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշման 2-րդ կետից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:

4. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 62.210.00323) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 62.210.00322):

5. Սահմանել, որ՝

1) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի հետ համատեղ՝

1) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացում, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարում, հաստատել փոխանցման ակտը, գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագիրը և նշված գույքի հանձնման-ընդունման ակտը.

2) սույն որոշման 10-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը.

3) ապահովել սովորողների ուսումնառության բնականոն գործընթացը:

7. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին:

8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հավելվածի «Ավագ և հիմնական դպրոցներ» ցանկի «Լոռու մարզ» բաժնի ցանկի 156-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) հավելվածի «Ավագ և հիմնական դպրոցներ» ցանկի «Լոռու մարզ» բաժնի ցանկում «155. «Հ. Շիրազի անվան ավագ դպրոց» բառերը փոխարինել «155. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց» բառերով:

10. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում լուծել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 2017 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 132/0017 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 3-րդ կետի աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2015 թվականի ապրիլի 14-ին կնքված՝ անհատույց օգտագործման N 42/0015 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր): Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

11. Կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Գուգարք համայնքի 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, շենք 11 հասցեում գտնվող անշարժ գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան