ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2022 թվականի N 1317-Ն
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի նկարագիրը՝ համաձայն N 1 հավելվածի:
2) Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
24.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականիօգոստոսի 24-ի N 1317-Ն որոշման |
Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
1. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի տարրերն են՝ վահանը, սուրը, առյուծը և գանձարկղը:
2. Վահանը՝ հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության, սուրը՝ արդարադատության և պատժի անխուսափելիության խորհրդանիշերն են:
3. Վահանը մոխրագույն է` մուգ մոխրագույն եզրագծով: Առյուծն ու գանձարկղը ոսկեգույն են, իսկ ընդհանուր ետնապատկերը (ֆոնը)` մուգ և բաց կապույտների համադրությամբ:
4. Վահանն ուղղահայաց հնգանկյուն է, որի վերևում տեղադրված են Հայաստանի Հանրապետության զինանշանն ու Հայաստանի Հանրապետության դրոշը:
5. Առյուծը պատկերված է վահանի վրա` կենտրոնում: Այն ուժի խորհրդանիշն է, ունի կանգնած դիրք և թաթով պահպանում է գանձարկղը, որը խորհրդանշում է այն արժեքները, որոնք ենթակա են պաշտպանության հանցավոր ոտնձգությունից։ Առյուծն ունի երախը բաց տեսք, որը խորհրդանշում է խիզախությունը, հզորությունը։
6. Առյուծից ներքև` մուգ կապույտ ժապավենի վրա, սպիտակ տառերով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ»։
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
24.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականիօգոստոսի 24-ի N 1317-Ն որոշման |
ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
24.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|