ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2019 թվականի |
թիվ 26 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 375 ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ՝ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 203 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշման անվանման մեջ «որոշ հարցերի մասին» բառերը փոխարինել «առանձին հարցերի մասին» բառերով:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2018 թվականի դեկտեմբերի 11-ի «Մաքսային ընթացակարգերի կիրառման որոշ հարցերի մասին» թիվ 203 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) նախաբանը «163-րդ հոդվածի 4-րդ կետին,» բառերից հետո լրացնել «168-րդ հոդվածի 3-րդ կետին,» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-ին կետով՝
«11. Սահմանել, որ քաղաքացիական ավիաշինության և նավաշինության արտադրանք (օդանավեր, նավեր), ռազմական նշանակության արտադրանք և մեքենատեխնիկական արտադրանք հանդիսացող ապրանքները՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում վերամշակելու ժամկետը, դրանց որևէ մասի պատրաստման արտադրական գործընթացի կամ վերանորոգման տևողությունը գերազանցում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետը, ինչպես նաև դրանց պատրաստման, վերանորոգման և (կամ) արդիականացման համար նախատեսված ապրանքների համար այն չի կարող գերազանցել 5 տարին:»:
3. Ուժը կորցրած ճանաչել՝
Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային ընթացակարգերի կիրառմանն առնչվող որոշ հարցերի մասին» թիվ 375 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2012 թվականի դեկտեմբերի 11-ի «Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 267 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող փոփոխությունների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 147 որոշման հավելված) 1-ին կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունը և «դ» ենթակետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|