ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2021 թվականի |
թիվ 51 |
քաղ. Մոսկվա |
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍՈՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում ծրագրերի իրականացման մեխանիզմներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 135 որոշմամբ հաստատված՝ Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի եւ տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի մշակման եւ ներդրման մասով ծառայությունների տրամադրման մասով տեխնիկական առաջադրանքում, համաձայն հավելվածի, կատարել փոփոխություններ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: