Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 223
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.12.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2019 թվականի

թիվ 223

քաղ. Մոսկվա

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի փետրվարի 2-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի

դեկտեմբերի 17-ի թիվ 223 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարվող

 

1. Համարակալված վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ»:

 

2. 15-րդ կետի 38-րդ ենթակետի ութերորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «ապրանքների ժամանակավոր պարբերական հայտարարագրման ժամանակ» բառերը փոխարինել «Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված՝ առանձնահատկություններով ապրանքների հայտարարագրման ժամանակ (այսուհետ՝ ապրանքների ժամանակավոր պարբերական հայտարարագրում),»:

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ X4 բաժնով՝

 

«X 4. Ռուսաստանի Դաշնությունում ապրանքների ժամանակավոր պարբերական հայտարարագրման ժամանակ ԱՀ-ի լրացման առանձնահատկությունները, եթե հայտարարատուն չունի հայտարարագրման համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ

 

4116. Սույն բաժինը կիրառվում է Ռուսաստանի Դաշնությունում ապրանքների ժամանակավոր պարբերական հայտարարագրման ժամանակ այն դեպքում, երբ հայտարարատուն չունի հայտարարագրման համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ, և դրանով սահմանվում են ժամանակավոր ԱՀ-ի (այդ թվում՝ապրանքների ցանկում ներառված, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի տարբեր ծածկագրերով դասակարգվող այն ապրանքների հայտարարագրման ժամանակ, որոնց նկատմամբ ապրանքների ժամանակավոր հայտարարագրի (ժամանակավոր մաքսային հայտարագրի) մեջ հայտարարատուի ցանկությամբ թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան մեկ դասակարգման ծածկագրի նշմամբ հայտարարագրումը՝ դրանք «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, որը սահմանվել է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան (այսուհետ սույն բաժնում՝ ցանկ)) և ամբողջական ԱՀ-ի լրացման առանձնահատկությունները:

4117. Մեկ ժամանակավոր ԱՀ-ի մեջ թույլատրվում է նշել տեղեկություններ գործարքի կատարումը հաստատող մի քանի փաստաթղթերով (պայմանագրերով) տեղափոխվող ապրանքների մասին:

4118. Ցանկում ներառված ապրանքների հայտարարագրման ժամանակ լրացուցիչ թերթեր չեն օգտագործվում, իսկ որպես ապրանքների ցուցակ օգտագործվում են ժամանակավոր ԱՀ-ի 31-րդ վանդակի 1.1 համարի ներքո լրացուցիչ նշվող տեղեկությունները:

Մեկ ժամանակավոր ԱՀ-ի մեջ չի թույլատրվում նշել ցանկում ներառված ապրանքների և այլ ապրանքների մասին տեղեկություններ:

4119. Ժամանակավոր ԱՀ-ի և ամբողջական ԱՀ-ի վանդակները (ԱՀ-ի կառուցվածքի վավերապայմանները) լրացվում են սույն կարգի III բաժնին համապատասխան՝ հաշվի առնելով սույն բաժնով նախատեսված առանձնահատկությունները:

4120. ԱՀ-ի 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 17-րդ, 17 (а;b), 18-րդ, 21-րդ, 22-րդ, 26-րդ, 29-33-րդ, 35-րդ, 38-րդ, 40-43-րդ, 45-րդ և 46-րդ վանդակները լրացվում են՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

1) 5-րդ վանդակ։ «Ապրանքներ՝ ընդամենը»

Ժամանակավոր ԱՀ-ի մեջ, ցանկում ներառված ապրանքների հայտարարագրման ժամանակ, վանդակում թվային պայմանանշաններով նշվում է ժամանակավոր ԱՀ-ի 31-րդ վանդակի 1.1 համարի ներքո նշված ապրանքների անվանումների ընդհանուր թիվը:

2) 7-րդ վանդակ։ «Տեղեկատու համարը»

Վանդակում, ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունների դասակարգչին համապատասխան, ժամանակավոր ԱՀ-ի մեջ նշվում է «ВТД», իսկ ամբողջական ԱՀ-ի մեջ՝ «ПВД».

3) 9-րդ վանդակ։ «Ֆինանսական կարգավորման համար պատասխանատու անձը»

Ժամանակավոր ԱՀ-ի մեջ վանդակը չի լրացվում.

4) 12-րդ վանդակ։ «Ընդհանուր մաքսային արժեքը»

Ժամանակավոր ԱՀ-ի մեջ ցանկում ներառված ապրանքների հայտարարագրման ժամանակ վանդակը չի լրացվում.

5) 17-րդ վանդակ։ «Նշանակման երկիրը»

Այն դեպքում, երբ ժամանակավոր ԱՀ-ն ներկայացնելու օրվա դրությամբ հայտնի տեղեկություններից հետևում է, որ նշանակման երկրները տարբեր են կամ այն դեպքում, երբ ապրանքները մատակարարվելու են մի քանի երկրներ, վանդակում կատարվում է հետևյալ գրառումը՝ «ՏԱՐԲԵՐ»:

Եթե ամբողջական ԱՀ-ն ներկայացնելու օրվա դրությամբ հայտնի տեղեկություններից հետևում է, որ ապրանքները մատակարարվում են մի քանի երկրներ, ապա վանդակում, աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, նշվում է այն երկրի կրճատ անվանումը, որտեղ մատակարարվում է ապրանքների առավելագույն քանակը՝ ըստ համաքաշի.

6) 17 (а. b) վանդակ։ «Նշանակման երկրի ծածկագիրը»

Վանդակի «а» ենթաբաժնում նշվում է «99» երկնիշ թվային ծածկագիրը, եթե ժամանակավոր ԱՀ-ի 17-րդ վանդակում նշված է «ՏԱՐԲԵՐ»:

7) 18-րդ վանդակ։ «Տրանսպորտային միջոցի նույնականացումը և գրանցման երկիրը՝ ուղարկման (ժամանման) պահին»

Ժամանակավոր ԱՀ-ի մեջ վանդակը չի լրացվում.

8) 21-րդ վանդակ։ «Ակտիվ տրանսպորտային միջոցի նույնականացումը և գրանցման երկիրը սահմանի վրա»

Ժամանակավոր ԱՀ-ի մեջ վանդակը չի լրացվում.

9) 22-րդ վանդակ։ «Արժույթը և ընդհանուր գումարը՝ ըստ հաշիվ ապրանքագրի»

Ցանկում ներառված ապրանքների հայտարարագրման ժամանակ ժամանակավոր ԱՀ-ի մեջ վանդակի երկրորդ ենթաբաժնում նշվում է ապրանքների՝ պայմանագրի գնի արժույթով ընդհանուր արժեքը, որն ստացվել է ժամանակավոր ԱՀ-ի 31-րդ վանդակի 1.1 համարի ներքո նշված ապրանքների արժեքի մեծությունների գումարման միջոցով.

10) 26-րդ վանդակ։ «Տրանսպորտի տեսակը երկրի ներսում»

Ժամանակավոր ԱՀ-ի մեջ վանդակի առաջին ենթաբաժնում նշվում է տրանսպորտային միջոցի տեսակի ծածկագիրը՝ տրանսպորտի տեսակների և ապրանքների տրանսպորտային փոխադրման դասակարգչին համապատասխան:

Վանդակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում:

11) 29-րդ վանդակ։ «Մուտքի (ելքի) մարմինը»

Ժամանակավոր ԱՀ-ի մեջ վանդակը չի լրացվում.

12) 30-րդ վանդակ։ «Ապրանքների գտնվելու վայրը»

Ժամանակավոր ԱՀ-ի և ամբողջական ԱՀ-ի մեջ վանդակը չի լրացվում.

13) 31-րդ վանդակ։ «Բեռնատեղիները և ապրանքների նկարագրությունը»

Ցանկում ներառված ապրանքների հայտարարագրման ժամանակ ժամանակավոր ԱՀ-ի մեջ նշվում են՝

1-ին համարի ներքո՝ այն ապրանքի անվանումը, որի ծածկագիրը նշված է ժամանակավոր ԱՀ-ի 33-րդ վանդակում.

1.1 համարի ներքո՝ որպես ցուցակ՝ անվանումները և «/» բաժանիչ նշանով՝ ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան:

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ-ի մեջ տվյալ տեղեկությունները նշվում են ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում:

Վանդակի մեջ մի քանի ապրանքների և նշանակման երկրների մասին տեղեկություններ նշելու անհրաժեշտության դեպքում այդպիսի տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ-ի մեջ նշվում են՝

ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ-ի մեջ՝ ստորակետով անջատված:

Սույն կարգի թիվ 4 հավելվածի I բաժնով նախատեսված տեղեկությունները չեն նշվում:

14-րդ համարի ներքո նշվում են նշանակման երկրների կրճատ անվանումները, եթե ժամանակավոր ԱՀ-ի 17-րդ վանդակում նշված է «ՏԱՐԲԵՐ».

14) 32-րդ վանդակ։ «Ապրանքը»

Ցանկում ներառված ապրանքների հայտարարագրման ժամանակ ժամանակավոր ԱՀ-ի վանդակի առաջին ենթաբաժնում 1.1 համարի ներքո նշվում է «1» թվանշանը.

15) 33-րդ վանդակ։ «Ապրանքի ծածկագիրը»

Ցանկում ներառված ապրանքների հայտարարագրման ժամանակ ժամանակավոր ԱՀ-ի վանդակի առաջին ենթաբաժնում առանց բացատների նշվում է ժամանակավոր ԱՀ-ի 31-րդ վանդակի 1-ին համարի ներքո նշված այն ապրանքի տասանիշ ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, որի նկատմամբ սահմանված է արտահանման մաքսատուրքի ավելի բարձր դրույքաչափ: Ընդ որում, ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ-ի մեջ՝ ժամանակավոր ԱՀ-ի 33-րդ վանդակի երկրորդ ենթաբաժնում նշվում է «О» տառը.

16) 35-րդ վանդակ։ «Համաքաշը (կգ)»

Ցանկում ներառված ապրանքների հայտարարագրման ժամանակ ժամանակավոր ԱՀ-ի մեջ նշվում է ժամանակավոր ԱՀ-ի 31-րդ վանդակի 1.1 համարի ներքո նշված բոլոր ապրանքների համաքաշը՝ կիլոգրամներով:

17) 38-րդ վանդակ։ «Զտաքաշը (կգ)»

Ցանկում ներառված ապրանքների հայտարարագրման ժամանակ ժամանակավոր ԱՀ-ի մեջ նշվում է ժամանակավոր ԱՀ-ի 31-րդ վանդակի 1.1 համարի ներքո նշված բոլոր ապրանքների զտաքաշը՝ կիլոգրամներով:

18) 40-րդ վանդակ։ «Ընդհանուր հայտարարագիրը/Նախորդող փաստաթուղթը»

Ամբողջական ԱՀ ներկայացնելու դեպքում վանդակում նշվում է ժամանակավոր ԱՀ-ի գրանցման համարը.

19) 41-րդ վանդակ։ «Լրացուցիչ միավորները»

Ցանկում ներառված ապրանքների հայտարարագրման ժամանակ ժամանակավոր ԱՀ-ի մեջ վանդակը չի լրացվում.

20) 42-րդ վանդակ։ «Ապրանքի գինը»

Ցանկում ներառված ապրանքների հայտարարագրման ժամանակ ժամանակավոր ԱՀ-ի մեջ վանդակը չի լրացվում.

21) 43-րդ վանդակ։ «ԱՈՄ ծածկագիրը»

Ցանկում ներառված ապրանքների հայտարարագրման ժամանակ ժամանակավոր ԱՀ-ի մեջ վանդակը չի լրացվում.

22) 45-րդ վանդակ։ «Մաքսային արժեքը»

Ցանկում ներառված ապրանքների հայտարարագրման ժամանակ ժամանակավոր ԱՀ-ի մեջ թվային պայմանանշաններով նշվում է ապրանքների մաքսային արժեքը, որն ստացվել է ժամանակավոր ԱՀ-ի 31-րդ վանդակի 1.1 համարի ներքո նշված ապրանքների մաքսային արժեքի մեծությունները գումարելու միջոցով:

Վանդակը չի լրացվում, եթե այդպիսի ապրանքների նկատմամբ սահմանված չեն դրանց մաքսային արժեքից հաշվարկվող մաքսատուրքեր և հարկեր:

23) 46-րդ վանդակ։ «Վիճակագրական արժեքը»

Ժամանակավոր ԱՀ-ի մեջ վանդակը չի լրացվում:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան