ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2018 թվականի |
թիվ 102 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՊՈԼԻԷՍԹԵՐԱՅԻՆ ԺԱՊԱՎԵՆԸ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. 30 սմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով մանածագործական պոլիէսթերային ժապավենը, որն առանց ներծծվածքի, պատվածքի կամ չերկտակված նեղ կտոր է, մշակված հիմքի եւ միջնաթելի բազմաթիվ պոլիեթերային համալիր թելերից, երկու ծայրերին երիզներ ունեցող, սովորաբար օգտագործվում է առասանների պատրաստման համար, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 5806 ապրանքային դիրքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: