ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2020 թվականի N 184-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի «Պետական պահպանության ծառայության զինծառայողների միասնական համազգեստի և տարբերանշանների նկարագիրը հաստատելու մասին» N 1218-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) N 1 հավելվածի 3-րդ կետի՝
ա. 8-րդ ենթակետում «հետևի մասում` 1 ներկարված գրպան` կափույրով, առջևի մասը` շղթայով» բառերը փոխարինել «2 վրադիր գրպան կափույրներով ծնկի հատվածում, հետևի մասում՝ 2 ներկարված գրպան՝ կափույրներով, առջևի մասում տեղադրված է շղթա կամ կոճակներ» բառերով,
բ. 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով (հանովի) կամ առանց դրա, բամբակյա գործվածք՝ գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, տաք ներդիրով, կարող է ունենալ գլխանոց։ Բաճկոնն ունի 4 վրադիր գրպաններ՝ կափույրներով, որոնցից երկուսը՝ կրծքամասում, իսկ երկուսը՝ կողային հատվածում, 1 ծոցագրպան և ծոցագրպան՝ ատրճանակի համար։ Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային ներկարված գրպանով, 2 վրադիր կափույրներով գրպանով ծնկի հատվածում։ Առջևի մասում տեղադրված են շղթա կամ կոճակներ,».
2) N 2 հավելվածում՝
ա. 1-ին կետի 1-ին ենթակետը «թևքանշան» բառից հետո լրացնել «ամենօրյա և տոնական համազգեստի համար» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.
«1.1) թևքանշան դաշտային համազգեստի համար՝ Հայաստանի Հանրապետության դրոշի, Հայաստանի Հանրապետության զինանշանի և Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով՝ 11 սմ x 10 սմ, դարչնագույն ֆոնի վրա (ձև N 1.1, նկար 1)։ Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավումով.»,
գ. լրացնել նոր՝ N 1.1-ին ձևով` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 12 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. փետրվարի 12 -ի N 184-Լ որոշման |
«Ձև N 1.1
|
Նկ. 1»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|