ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2019 թվականի N 778-Ա
ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանին 2019 թվականի հուլիսի 7-12-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ՍանԴիեգո)՝ «ԷՍՐԻ» ընկերության (Esri-Eոvirօոmeոtal Տystems Researcհ Iոstitսte) օգտատերերի համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Սարհատ Պետրոսյանի և Լևոն Մելիքյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Սան Դիեգո) գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2019 թվականի բյուջեի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 18 Երևան |