ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2019 թվականի N 1853-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված չորս անվանում ավտոմեքենաները (այսուհետ՝ շարժական գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածով նախատեսված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նախատեսված շարժական գույքը հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 2019 թ. դեկտեմբերի 19 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1853-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
| 
 NN  | 
 Անվանումը  | 
 Թողարկման տարեթիվը  | 
 Պետական համարանիշը  | 
 Նույնականացման համարը  | 
 Համախառն հաշվեկշռային արժեքը  | 
 Փաստացի գրանցված մաշվածությունը 31/12/2018 թ․ դրությամբ  | 
 Հաշվե-կշռային արժեքը  | 
| 
 1.  | 
 Ավտոմեքենա TՕYՕTA CՕRՕLLA  | 
 2007  | 
 149 BB 01  | 
 JTNBV58E202061924  | 
 6800000  | 
 6800000  | 
 0  | 
| 
 2.  | 
 Ավտոմեքենա TՕYՕTA CՕRՕLLA  | 
 2007  | 
 119 BB 01  | 
 JTNBV58E802061135  | 
 6800000  | 
 6800000  | 
 0  | 
| 
 3.  | 
 Ավտոմեքենա TՕYՕTA CՕRՕLLA  | 
 2007  | 
 173 BB 01  | 
 JTNBV58E702062177  | 
 6800000  | 
 6800000  | 
 0  | 
| 
 4.  | 
 Ավտոմեքենա  | 
 2007  | 
 161 SS 60  | 
 JTNBE40K503062037  | 
 12000000  | 
 12000000  | 
 0  | 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար  | 
Է. Աղաջանյան |