ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2019 թվականի N 924-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 459-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269)` «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2019 թվականի նոյեմբերի 1-ին կնքված N 128/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում վառելանյութի մատակարարում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 26‑ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ընտանիքի ամրապնդման և երեխայի զարգացման համապարփակ մոտեցումներ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում» ծրագրի մասին» N 459-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. դեկտեմբերի 24 Երևան |
|