ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2020 թվականի N 785-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 753-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման ոլորտում համակարգող մարմին ճանաչելու, կանոնակարգող մարմինների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 11-ի N 9 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 753-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 23 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 785-Ն որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն»:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |