ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2018 թվականի |
թիվ 60 |
քաղ. Մոսկվա |
ԶԱՐԳԱՑՈՂ ԵՎ ԱՌԱՎԵԼ ԹՈՒՅԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 12-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո:
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 33 հավելվածի II բաժնի 3-րդ կետին համապատասխան՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից «Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 12-ի համաձայնագրի գործողությունը դադարեցվում է։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հունիսի 14-ի թիվ 60 որոշմամբ |
ԿԱՆՈՆՆԵՐ
զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնները կիրառվում են «Եվրասիական տնտեսության միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված նպատակներով՝ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների ցանկում ներառված այն ապրանքները ներմուծելիս, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման ժամանակ տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ՝ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 8 որոշմամբ։
2. Սույն կանոնների նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«վերիֆիկացում»՝ ապրանքի ծագման հավաստագրի իսկության և (կամ) ապրանքի ծագման մասին փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիության հաստատումը և (կամ) լրացուցիչ կամ ճշգրտող տեղեկությունների (այդ թվում՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչների կատարման մասին) և (կամ) այն փաստաթղթերի պատճենների տրամադրումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնին, որոնց հիման վրա տրվել են ապրանքի ծագման վերաբերյալ այդպիսի փաստաթղթերը՝ անդամ պետության այդ մաքսային մարմնի հարցման հիման վրա.
«վերիֆիկացնող մարմին»՝ մարմին, որը լիազորված է կատարելու վերիֆիկացումը՝ Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող երկրի ազգային օրենսդրությանը համապատասխան.
«Ներդաշնակեցված համակարգ»՝ «Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի մասին» 1983 թվականի հունիսի 14-ի միջազգային կոնվենցիայով կիրարկման մեջ դրված՝ Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի գործող խմբագրությունը․
«ապրանքի ծագման մասին փաստաթուղթ»՝ ապրանքի ծագման հայտարարագիրը կամ ապրանքի ծագման հավաստագիրը.
«վերիֆիկացման հարցում»՝ ապրանքի ծագման հավաստագրի իսկության և (կամ) ապրանքի ծագման մասին փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիության հաստատման և (կամ) լրացուցիչ կամ ճշգրտող տեղեկությունների (այդ թվում՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչների կատարման մասին) և (կամ) այն փաստաթղթերի պատճենների տրամադրման հարցումը, որոնց հիման վրա տրվել կամ հավաստվել է ապրանքի ծագման մասին այդպիսի փաստաթուղթը.
«նյութ»՝ ցանկացած նյութ, բաղադրամաս, հումք, ապրանքի մաս կամ ապրանք, որոնք կիրառվում կամ օգտագործվում են ապրանքի արտադրության ժամանակ կամ ֆիզիկապես ներառված են ապրանքի մեջ.
«ծագում չունեցող նյութեր»՝ այն նյութերը, որոնք, սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան, չեն ճանաչվում որպես Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող երկրի ծագում ունեցող նյութեր, և (կամ) այն նյութերը, որոնց ծագումն անհայտ է։
«ծագում չունեցող ապրանքներ»՝ այն ապրանքները, որոնք, սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան, չեն ճանաչվում որպես Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող երկրի ծագում ունեցող ապրանքներ, և (կամ) այն ապրանքները, որոնց ծագումն անհայտ է։
«ապրանքի խմբաքանակ»՝ ապրանքներ, որոնք փոխադրվում են միևնույն ուղարկողից միևնույն ստացողի հասցեին՝ գործարքի կատարումը հաստատող՝ մեկ փաստաթղթով սահմանված պարտավորությունների կատարման շրջանակներում։ Այդպիսի ապրանքները մաքսային հայտարարագիր ներկայացնելու ժամկետների սահմաններում ներկայացվում են միևնույն մաքսային մարմին.
«ստացում կամ արտադրություն»՝ աճեցնելը, արդյունահանելը, բուծելը, բռնելը, որսալը, մշակման ճանապարհով ստանալը, ինչպես նաև ցանկացած տեսակի արտադրական կամ տեխնոլոգիական գործողություն կատարելը՝ ներառյալ վերամշակելը, մշակելը կամ հավաքելը.
«ծագում ունեցող նյութեր»՝ այն նյութերը, որոնք, սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան, ճանաչվում են որպես Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող երկրի ծագում ունեցող նյութեր.
«ծագում ունեցող ապրանքներ»՝ այն ապրանքները, որոնք, սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան, ճանաչվում են որպես Եվրասիական տնտեսական միության մաքսային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող երկրի ծագում ունեցող ապրանքներ.
«ապրանքի ծագման հավաստագիր»՝ ապրանքի ծագման «Ա» ձևի հավաստագիրը, որը Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող երկրի լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից տրված՝ ապրանքի ծագումը վկայող փաստաթուղթ է.
«ապրանքի արժեքը «ֆրանկո-գործարան» պայմաններով»՝ այն պատրաստողին վճարման ենթակա ապրանքի գինը, որի ձեռնարկությունում կատարվել է ապրանքի վերջին մշակումը կամ վերամշակումը, որը, Ինկոթերմս 2010 առևտրային եզրույթների մեկնաբանման միջազգային կանոնների համաձայն, որոշվում է «ֆրանկո-գործարան» պայմաններով, ընդ որում, «ֆրանկո-գործարան» պայմաններով ապրանքի արժեքի մեջ չեն ներառվում ներքին հարկերի այն գումարները, որոնք փոխհատուցվում են կամ կարող են փոխհատուցվել տվյալ ապրանքի արտահանման դեպքում.
«օգտվող երկիր»՝ Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող կամ առավել թույլ զարգացած երկիր։ Ընդ որում, սույն կանոնների նպատակներով՝ երկիր ասելով կարող է ենթադրվել երկրների խումբը կամ երկրների մաքսային միությունը կամ երկրի որևէ տարածաշրջան կամ մաս, եթե ապրանքների ծագումը որոշելու նպատակով անհրաժեշտ է դրանք տարանջատել.
«ապրանք»՝ ստացված կամ արտադրված ապրանքը, նույնիսկ եթե այն նախատեսված է հետագայում մեկ այլ արտադրական գործողության ժամանակ որպես նյութ օգտագործվելու համար.
«լիազորված մարմին (կազմակերպություն)»՝ այն մարմինը (կազմակերպությունը), որը, օգտվող երկրի ազգային օրենսդրությանը համապատասխան, լիազորված է տրամադրելու ապրանքի ծագման հավաստագիրը։
Սույն կանոններում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված իմաստներով:
II. Ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչները
3. Ապրանքները ճանաչվում են որպես օգտվող երկրի ծագում ունեցող, եթե այդպիսի ապրանքները՝
1) ամբողջությամբ ստացվել կամ արտադրվել են երկրում՝ սույն կանոնների 4-րդ կետին համապատասխան․
2) երկրում ենթարկվել են բավարար վերամշակման՝ սույն կանոնների 5-րդ և 6-րդ կետերով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան։
4. Օգտվող երկրում ամբողջությամբ ստացված կամ արտադրված են ճանաչվում հետևյալ ապրանքները՝
1) օգտակար հանածոները, հանքային արտադրանքը և այլ բնական ռեսուրսներ, որոնք արդյունահանվել են երկրի ընդերքից, դրա տարածքում, դրա տարածքային ծովում (երկրի մեկ այլ ջրավազանում) կամ դրա հատակից կամ երկրի տարածքում մթնոլորտային օդից․
2) երկրում աճեցված և (կամ) հավաքված բուսական ծագման արտադրանքը.
3) երկրում ծնված և բուծված (մեծացած) կենդանի կենդանիները.
4) կենդանի կենդանիներից՝ այդ երկրում ստացված արտադրանքը.
5) երկրում որսորդական և ձկնորսական արդյունագործության արտադրանքը.
6) ծովային ձկնորսական արդյունագործության արտադրանքը և երկրում գրանցված ու դրա դրոշի ներքո նավարկող նավի կողմից երկրի տարածքային ծովի (ջրերի) սահմաններից դուրս արդյունահանված (որսված) ծովային արդյունագործության այլ արտադրանք.
7) այն արտադրանքը, որն ստացվել կամ արտադրվել է բացառապես սույն կետի 6-րդ ենթակետում նշված արտադրանքից՝ երկրում գրանցված և դրա դրոշի ներքո նավարկող վերամշակող նավի վրա.
8) երկրի տարածքային ծովի (ջրերի) սահմաններից դուրս՝ ծովի հատակից կամ ծովի ընդերքից ստացված արտադրանքը՝ պայմանով, որ երկիրն ունի այդ ծովի հատակից կամ այդ ծովի ընդերքի ռեսուրսների մշակման բացառիկ իրավունքներ.
9) երկրում վերամշակման կամ իրացման մասով արտադրական կամ այլ գործողությունների արդյունքում ստացված ու միայն որպես հումք օգտահանման և (կամ) վերամշակման համար պիտանի թափոններն ու ջարդոնը (երկրորդային հումքը).
10) երկրում հավաքված օգտագործման մեջ եղած այն արտադրատեսակները, որոնք այլևս չեն կարող կատարել իրենց նախնական գործառույթը ու պիտանի են միայն որպես հումք օգտահանման և (կամ) վերամշակման համար.
11) երկրում բացառապես սույն կետի 1-10-րդ ենթակետերում նշված արտադրանքից արտադրված ապրանքները։
5. Ապրանքը համարվում է զարգացող երկրում բավարար վերամշակման ենթարկված, եթե ծագում չունեցող այն նյութերի արժեքը, որոնք օգտագործվել են այդպիսի երկրում վերամշակման մասով գործողությունների կատարման ժամանակ, չի գերազանցում զարգացող երկրից արտահանվող ապրանքի արժեքի 50 տոկոսը։
6. Ապրանքը համարվում է առավել թույլ զարգացած երկրում բավարար վերամշակման ենթարկված, եթե ծագում չունեցող այն նյութերի արժեքը, որոնք օգտագործվել են այդպիսի երկրում վերամշակման մասով գործողությունների կատարման ժամանակ, չի գերազանցում հետևյալ արժեքները (ապրանքի ծագման մասին փաստաթղթի տրման ամսաթվի դրությամբ)՝
1) սույն կանոններն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ առավել թույլ զարգացած երկրից արտահանվող ապրանքի արժեքի 50 տոկոսը,
2) 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ առավել թույլ զարգացած երկրից արտահանվող ապրանքի արժեքի 55 տոկոսը,
3) 2025 թվականի հունվարի 1-ից՝ առավել թույլ զարգացած երկրից արտահանվող ապրանքի արժեքի 60 տոկոսը։
7. Չնայած սույն կանոնների 5-րդ և 6-րդ կետերով սահմանված դրույթներին՝ հետևյալ գործողությունների ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համակցված կատարումը չի բավարարում ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչները՝
1) ապրանքի պահպանման և (կամ) տրանսպորտային փոխադրման ժամանակ դրա պահպանվածության ապահովմանն ուղղված գործողություններ,
2) վաճառքի և (կամ) տրանսպորտային փոխադրման համար ապրանքի նախապատրաստման գործողություններ (խմբաքանակների բաժանում, առաքումների կազմավորում, տեսակավորում, վերափաթեթավորում),
3) ապրանքի և (կամ) դրա փաթեթվածքի վրա առևտրային նշանների, լոգոտիպերի, պիտակների և այլ նմանատիպ տարբերակիչ նշանների զետեղում և (կամ) դրոշմավորում,
4) լվացում, մաքրում, փոշեհեռացում, օքսիդապատում, յուղով և (կամ) այլ նյութերով պատում,
5) ներկման և (կամ) ողորկման գործողություններ,
6) սառեցում և (կամ) հալեցում,
7) հացահատիկների և բրնձի թեփահանում, մասնակի կամ ամբողջական սպիտակեցում, հղկում ու ողորկում,
8) շաքարը ներկելու, նոսրացնելու, խառնելու կամ շաքարի կտորներ պատրաստելու գործողություններ,
9) մանածագործական նյութերի ու արտադրատեսակների սպիտակեցում և (կամ) ներկում,
10) մանածագործական նյութերի ու արտադրատեսակների արդուկում և (կամ) մամլում,
11) մրգերի, բանջարեղենի կամ ընկուզեղենի կեղևահանում, սերմերի հեռացում և (կամ) մասնատում,
12) սրում, ապրանքի պարզ աղում կամ կտրատում,
13) մաղով կամ քարամաղով մաղում, տեսակավորում, դասակարգում, ընտրում, հավաքում (այդ թվում՝ ապրանքների լրակազմերի կազմում),
14) բանկաների, սրվակների, պարկերի, արկղերի, տուփերի մեջ լցնելը, չափածրարելը և փաթեթավորման այլ պարզ գործողություններ,
15) պարզ հավաքման գործողություններ կամ ապրանքի կազմատման հետ կապված գործողություններ,
16) նյութերի (բաղադրամասերի) խառնում, ինչի արդյունքում ստացված ապրանքն էապես չի տարբերվում ելակետային նյութերից (բաղադրամասերից),
17) ապրանքի բաժանում բաղադրամասերի, ինչի արդյունքում ստացված բաղադրամասերն էապես չեն տարբերվում ելակետային ապրանքից,
18) կենդանիների սպանդ,
19) մսի, ձկան մասնատում (տեսակավորում),
20) ապրանքի օգտագործում (շահագործում)՝ ըստ նշանակության։
8. Սույն կանոնների 7-րդ կետի 12-րդ և 15-ր ենթակետերի կիրառման նպատակներով՝ պարզ գործողություն ասելով հասկացվում է գործողություն, որի իրականացման համար հարկավոր չէ կիրառել հատուկ կարողություններ (հմտություններ), այնպիսի մեքենաներ, սարքեր կամ սարքավորումներ, որոնք հատուկ նախատեսված են տվյալ գործողության համար:
9. Վերամշակման գործողությունների կատարման ժամանակ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
որտեղ՝
X-ը վերամշակման գործողությունների կատարման ժամանակ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժինն է,
А-ն՝ ծագում չունեցող նյութերի արժեքը,
В-ն՝ ապրանքի արժեքը «ֆրանկո-գործարան» պայմաններով։
10. Սույն կանոնների 9-րդ կետով նախատեսված՝ ծագում չունեցող նյութերի արժեքը որոշվում է որպես այն օգտվող երկիր ներմուծման ժամանակ դրանց մաքսային արժեք, որտեղ իրականացվել է արտահանվող ապրանքի արտադրությունը, իսկ այն դեպքում, երբ դրանց մաքսային արժեքը հայտնի չէ կամ հնարավոր չէ պարզել՝ այն օգտվող երկրի տարածքում դրանց առաջին վաճառքի փաստաթղթերով հաստատված գնով, որտեղ իրականացվել է ապրանքի արտադրությունը։
11. Ապրանքի արժեքը որոշվում է «ֆրանկո-գործարան» պայմաններով։
Այն դեպքում, երբ ապրանքի արժեքը չի կարող որոշվել «ֆրանկո-գործարան» պայմաններով, այդպիսի ապրանքի արժեքը որոշվում է որպես ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված բոլոր նյութերի, ինչպես նաև դրա արտադրության հետ կապված բոլոր ծախսերի արժեքի գումար, ընդ որում, ապրանքի արժեքի մեջ չեն ներառվում ներքին հարկերի այն գումարները, որոնք փոխհատուցվում են կամ կարող են փոխահատուցվել տվյալ ապրանքի արտահանման դեպքում։
12. Եթե ապրանքները, որոնք բավարարում են սույն կանոնների 5-րդ և 6-րդ կետերում նշված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչները, օգտվող երկրում օգտագործվում են որպես նյութ՝ մեկ այլ ապրանքի արտադրության ժամանակ, ապա արտադրված ապրանքի ծագումը որոշելիս այդ ապրանքների արտադրության համար օգտագործվող նյութերի ծագումը հաշվի չի առնվում։
13. Այն ապրանքները, որոնք ծագել և արտահանվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունից (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) և օգտվող երկրում ենթարկվում են հետագա վերամշակման, բացառությամբ սույն կանոնների 7-րդ կետում նշված գործողությունների, համարվում են որպես այն երկրի ծագում ունեցող, որտեղ կատարվել են դրանց վերամշակման հետ կապված վերջին գործողությունները։
14. Այն ապրանքները, որոնք ծագել են մեկ առավել թույլ զարգացած երկրում և ենթարկվում են հետագա վերամշակման այլ առավել թույլ զարգացած երկրում կամ երկրներում, համարվում են որպես այն երկրի ծագում ունեցող, որտեղ կատարվել են դրանց վերամշակման հետ կապված վերջին գործողությունները՝ բացառությամբ սույն կանոնների 7-րդ կետում նշված գործողությունների։
15. Այն ապրանքները, որոնք ծագել են մեկ զարգացող երկրում և ենթարկվում են հետագա վերամշակման այլ զարգացող երկրում կամ երկրներում, համարվում են որպես այն երկրի ծագում ունեցող, որտեղ կատարվել են դրանց վերամշակման հետ կապված վերջին գործողությունները՝ բացառությամբ սույն կանոնների 7-րդ կետում նշված գործողությունների։
16. Սույն կանոնների 13-15-րդ կետերով նախատեսված դեպքերում հետագա վերամշակման համար օգտագործվող նյութերի և ապրանքների ծագումը պետք է հաստատվի ապրանքի ծագման մասին փաստաթղթով, այդ թվում նաև՝ վերիֆիկացման նպատակներով։
III. Ապրանքների ծագումը որոշելու առանձնահատկությունները
17. Ապրանքների ծագումը որոշելիս հաշվի չի առնվում հետևյալ նյութերի ծագումը, որոնք կարող են օգտագործվել արտադրության ժամանակ և չեն ներառվում ապրանքի կազմում՝
1) վառելիք և էլեկտրական էներգիա,
2) գործիքներ, դրոշմահատոցներ և մամլակաղապարներ,
3) պահեստամասեր և նյութեր, որոնք օգտագործվում են սարքավորումների և շենքերի տեխնիկական սպասարկման ժամանակ,
4) քսանյութեր, հավելանյութեր և այլ նյութեր, որոնք օգտագործվում են սարքավորումների ու շենքերի արտադրության կամ շահագործման ժամանակ,
5) ձեռնոցներ, ակնոցներ, կոշկեղեն, հագուստ, անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորումներ,
6) սարքավորումներ, սարքվածքներ, որոնք օգտագործվում են ապրանքների թեստավորման կամ ստուգման համար,
7) կատալիզատորներ և լուծիչներ,
8) ապրանքի կազմի մեջ չներառված ցանկացած այլ նյութ, որոնց օգտագործումն ապրանքների արտադրության ժամանակ կարող է ներկայացվել որպես արտադրական գործընթացի մաս:
18. Մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների հետ օգտագործման համար նախատեսված հարմարանքների, պարագաների, պահեստամասերի, գործիքների և տեղեկատվական նյութերի ծագման երկիր է համարվում մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների ծագման՝ միևնույն օգտվող երկիրը, եթե այդ հարմարանքները, պարագաները, պահեստամասերը, գործիքները և տեղեկատվական նյութերը ներմուծվում և օգտագործվում են նշված մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների հետ այն լրակազմով ու քանակով, որոնք, տեխնիկական փաստաթղթերին համապատասխան, սովորաբար մատակարարվում են տվյալ սարքվածքների հետ:
Ընդ որում, հարմարանքների, պարագաների, պահեստամասերի, գործիքների և տեղեկատվական նյութերի արժեքը հաշվի է առնվում բավարար վերամշակումը որոշելու ժամանակ՝ սույն կանոնների 5-րդ և 6-րդ կետերով սահմանված ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան։
19. Այն փաթեթավորման նյութերի և տարայի համար, որոնք մատակարարվում են դրանց մեջ գտնվող ապրանքների հետ միասին, ապրանքի ծագման երկիր է համարվում նույն օգտվող երկիրը ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաթեթավորման նյութերը ու տարան, Ներդաշնակեցված համակարգի մեկնաբանման հիմնական կանոններին համապատասխան, պետք է դասակարգվեն ապրանքից առանձին։ Այդ դեպքում փաթեթավորման նյութերի ու տարայի ծագումը որոշվում է ապրանքի ծագումից առանձին։
Ընդ որում, մանրածախ առևտրի համար օգտագործվող փաթեթավորման նյութերի և տարայի արժեքը հաշվի է առնվում բավարար վերամշակումը որոշելու ժամանակ՝ սույն կանոնների 5-րդ և 6-րդ կետերով սահմանված ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան։
20. Այն ապրանքները, որոնք, Ներդաշնակեցված համակարգի մեկնաբանման հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում են որպես հավաքածուներ (այսուհետ՝ հավաքածու), դիտարկվում են որպես ծագում ունեցող ապրանքներ, եթե հավաքածու կազմող բոլոր տարրերը ծագում ունեցող նյութեր են։ Հավաքածուն ճանաչվում է որպես ծագում ունեցող ապրանք նաև այն դեպքում, երբ այդպիսի հավաքածուն կազմված է այդ թվում այնպիսի տարրերից, որոնք ծագում չունեցող նյութեր են՝ պայմանով, որ այդպիսի տարրերի ընդհանուր արժեքը չի գերազանցում «ֆրանկո-գործարան» պայմաններով հավաքածուի արժեքի 15 տոկոսը։
21. Ծագումը որոշելիս չհավաքված կամ կազմատված՝ առանձին բաղադրամասերի ձևով տեղափոխվող ապրանքը կարող է դիտարկվել որպես միասնական ապրանք, եթե դրա բոլոր բաղադրամասերը Միության մաքսային տարածք են ներմուծվում մեկ ստացողի հասցեով և դասակարգվում են որպես հավաքված ապրանք՝ Ներդաշնակեցված համակարգի մեկնաբանման հիմնական կանոններին համապատասխան։
IV. Սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու պայմանները
22. Սակագնային առանձնաշնորհումները տրամադրվում են օգտվող երկրի ծագում ունեցող ապրանքների համար, եթե այդպիսի ապրանքը համապատասխանում է սույն կանոններով սահմանված ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին, ինչպես նաև եթե կատարվում են հետևյալ պայմանները՝
1) ներմուծվող ապրանքի նկատմամբ պահպանվում է անմիջական մատակարարման կանոնը՝ սույն կանոնների 23-26-րդ կետերին համապատասխան,
2) ներմուծվող ապրանքի նկատմամբ պահպանվում է ուղղակի գնման կանոնը՝ սույն կանոնների 27-րդ կետին համապատասխան,
3) հաստատված է ապրանքի ծագումը՝ սույն կանոնների V բաժնին համապատասխան,
4) օգտվող երկրի կողմից պահպանվել են սույն կանոնների VI բաժնով նախատեսված՝ վարչական համագործակցությանը ներկայացվող պահանջները։
23. Անմիջական մատակարարում է համարվում օգտվող երկրի ծագում ունեցող և այդ երկրից Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մատակարարումը՝ առանց դրանք անդամ պետություններ չհանդիսացող երկրների (այսուհետ՝ երրորդ երկրներ) տարածքով փոխադրելու՝ բացառությամբ սույն կանոնների 24-րդ և 25-րդ կետերում նշված դեպքերի։
24. Ծագում ունեցող ապրանքները կարող են փոխադրվել երրորդ երկրների տարածքներով՝ հետևյալ պայմանների պահպանման դեպքում.
1) երրորդ երկրների տարածքներով տեղափոխումը պայմանավորված է աշխարհագրական, տրանսպորտային, տեխնիկական կամ տնտեսական պատճառներով.
2) ապրանքները տարանցման երկրներում, այդ թվում՝ այդ երկրների տարածքներում դրանց ժամանակավոր պահեստավորման ժամանակ, սույն կանոնների 26-րդ կետին համապատասխան փաստաթղթերով հաստատված մաքսային հսկողության տակ են գտնվել.
3) ապրանքներն առևտրի կամ սպառման օբյեկտ չեն եղել.
4) ապրանքները չեն ենթարկվել որևէ գործողության՝ բացառությամբ դրանց պահպանվածության ապահովմանն ուղղված գործողությունների ու փոխաբեռնման։
25. Անմիջական մատակարարման ապրանքներ են նաև այն ապրանքները, որոնք անդամ պետության անձի կողմից գնվել են երրորդ երկրներում անցկացվող ցուցահանդեսներից կամ տոնավաճառներից՝ հետևյալ պայմանների պահպանմամբ՝
1) ապրանքներն օգտվող երկրի տարածքից ներմուծվել են ցուցահանդեսի կամ տոնավաճառի անցկացման երկրի տարածք և դրանց անցկացման ընթացքում գտնվել են մաքսային հսկողության տակ,
2) ցուցահանդես կամ տոնավաճառ ուղարկվելու ամսաթվից սկսած՝ ապրանքները չեն օգտագործվել ցուցադրությունից բացի որևէ այլ նպատակով,
3) ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք նույն վիճակում, որում դրանք ուղարկվել են ցուցահանդես կամ տոնավաճառ՝ առանց հաշվի առնելու բնական մաշվածության կամ կորստի հետևանքով փոխադրման կամ պահպանման բնականոն պայմաններում ապրանքների վիճակի փոփոխությունը։
26. Որպես ապրանքների՝ մաքսային հսկողության տակ գտնվելու փաստաթղթային հաստատում, կարող է դիտարկվել հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը.
ա) տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթը, որը պարունակում է ապրանքների՝ անդամ պետության մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված ապրանքների հետ դրանց նույնականացման համար բավարար նկարագրությունը և վկայում է երրորդ երկրների տարածքով օգտվող երկրից դրանց տարանցիկ փոխադրման մասին, ինչպես նաև պարունակում է հետևյալ տեղեկատվությունը (առկայության դեպքում)՝
ապրանքների բեռնաթափման և փոխաբեռնման ամսաթիվը,
նավերի կամ օգտագործվող այլ տրանսպորտային միջոցների անվանումները,
բեռնարկղերի համարները,
ապրանքների՝ երրորդ երկրում գտնվելու պայմանները, որոնց դեպքում հնարավոր է հաստատել դրանց՝ մաքսային հսկողության տակ գտնվելը,
երրորդ երկրի մաքսային մարմինների նշումները.
բ) երրորդ երկրի մաքսային մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը պարունակում է ապրանքների՝ մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված ապրանքների հետ անդամ պետության մաքսային մարմնի կողմից դրանց ներաշնակեցման համար բավարար նկարագրությունը և որով հաստատվում է ապրանքների՝ մաքսային հսկողության տակ գտնվելը։
27. Ապրանքը համարվում է ուղղակիորեն գնված, եթե այն ձեռք է բերվել անդամ պետության՝ այն օգտվող երկրում սահմանված կարգով որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ գրանցված անձի կողմից, որտեղից ծագում է այդպիսի ապրանքը։
28. Անմիջական մատակարարման և ուղղակի գնումների կանոնների պահպանումը հաստատող փաստաթղթերը պետք է ներկայացվեն անդամ պետության մաքսային մարմին։
Նշված փաստաթղթերը անդամ պետության մաքսային մարմին չներկայացնելու դեպքում ապրանքների համար սակագնային առանձնաշնորհումներ չեն տրամադրվում։
29. Ծագում չունեցող ապրանքները, ինչպես նաև ծագում ունեցող այն ապրանքները, որոնց նկատմամբ չեն պահպանվում սույն կանոնների 22-րդ կետում նշված սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու պայմանները, ներմուծվում են անդամ պետություն՝ Միության մաքսասակագնային կարգավորման պահանջներին համապատասխան՝ առանց սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու։
Նշված ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումները կարող են վերականգնվել՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան։
V. Ապրանքների ծագումը հաստատելը
30. Սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու նպատակով ապրանքի ծագումը հաստատելու համար ներկայացվում է ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակը՝ բացառությամբ սույն կանոնների 35-րդ կետում նշված դեպքի, կամ սույն կանոնների 41-րդ կետով նախատեսված դեպքում՝ ապրանքի ծագման հայտարարագիրը։
Ապրանքի ծագման հավաստագիրը ձևակերպվում է թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևով և լրացվում է թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված պահանջներին համապատասխան։
Ապրանքի ծագման հայտարարագիրը պետք է պարունակի թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված գրառում։
31. Ապրանքի ծագման հավաստագիրը տրվում է լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից ապրանքի մեկ խմբաքանակի համար: Ապրանքի ծագման հավաստագիրը կարող է տրվել ինչպես նախքան ապրանքն ուղարկելը, այնպես էլ ապրանքն ուղարկելուց հետո (հետագայում)։
32. Ապրանքի ծագման հավաստագրի՝ սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու նպատակով կիրառման ժամկետը կազմում է դրա տրման օրվանից սկսած 12 ամսից ոչ ավելի։
33. Ապրանքի ծագման հավաստագիրը լրացվում է անգլերենով կամ ֆրանսերենով։
34. Ապրանքի ծագման հավաստագիրը ներկայացվում է անդամ պետության մաքսային մարմին թղթային կրիչով տպագիր եղանակով՝ բացառությամբ սույն կանոնների 35-րդ կետում նշված դեպքի։
35. Անդամ պետության մաքսային մարմնի և լիազորված մարմնի (կազմակերպության) միջև ապրանքի ծագման վերիֆիկացման այնպիսի էլեկտրոնային համակարգի կիրառման վերաբերյալ պայմանավորվածության առկայության դեպքում, որը թույլ է տալիս իրականացնել ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման և դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիության ստուգում (այսուհետ՝ վերիֆիկացման էլեկտրոնային համակարգ), ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակը ապրանքի մաքսային հայտարարագրման ժամանակ հայտարարատուի որոշմամբ կարող է չներկայացվել։ Ընդ որում, այդպիսի հավաստագրի վավերապայմանները պետք է նշվեն մաքսային հայտարարագրի մեջ։
Այն դեպքում, երբ հայտնաբերվել են հատկանիշներ, որոնք վկայում են մաքսային հայտարարագրի մեջ պարունակվող ապրանքի ծագման վերաբերյալ տեղեկությունների ոչ հավաստի լինելը, կամ եթե վերիֆիկացման էլեկտրոնային համակարգում բացակայում են ապրանքի ծագման մասին տվյալները, անդամ պետության մաքսային մարմնի պատճառաբանված պահանջով հայտարարատուի կողմից պետք է ներկայացվի ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակը։
36. Վերիֆիկացման էլեկտրոնային համակարգին ներկայացվող պահանջները անդամ պետության և օգտվող երկրի միջև՝ դրանց օրենսդրությանը համապատասխան, սահմանվում են առանձին արձանագրությամբ։ Վերիֆիկացման էլեկտրոնային համակարգը պետք է հիմնված լինի հետևյալ հիմնական դրույթների և սկզբունքների վրա՝
1) վերիֆիկացման էլեկտրոնային համակարգում պարունակվող` լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից տրված՝ ապրանքի ծագման հավաստագրերի վերաբերյալ տեղեկությունների ամբողջականություն, արդիականություն և հավաստիություն.
2) վերիֆիկացման էլեկտրոնային համակարգում պարունակվող տեղեկությունների պաշտպանություն չարտոնված հասանելիությունից, ոչնչացումից, ձևափոխումից կամ այլ ոչ իրավաչափ գործողություններից.
3) վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի պատշաճ շուրջօրյա գործունեություն.
4) վերիֆիկացման էլեկտրոնային համակարգում ապրանքի ծագման տրված հավաստագրերի վերաբերյալ տեղեկությունների պահպանում՝ դրանց տրման օրվանից առնվազն 3 տարվա ընթացքում:
37. Ապրանքի նկարագրությունն ապրանքի ծագման հավաստագրում պետք է բավարար լինի մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված ապրանքի հետ անդամ պետության մաքսային մարմնի կողմից դրա նույնականացման համար։
38. Սակագնային առանձնաշնորհումները տրամադրվում են ապրանքի համար այն քանակությամբ, որը նշված է ապրանքի ծագման մասին փաստաթղթում։
Եթե մատակարարված ապրանքի փաստացի քաշը գերազանցել է ապրանքի ծագման մասին փաստաթղթում նշված քաշի 5 տոկոսը, ապա սակագնային առանձնաշնորհումները տրամադրվում են ապրանքի փաստացի քաշի համար՝ նշված սխալանքի սահմաններում։
39. Ապրանքի ծագման հավաստագրի կորստի կամ վնասման դեպքում կիրառվում է դրա՝ լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից նոր ձևաթղթի վրա պատրաստված կրկնօրինակը, որը նույնական է նախկինում տրված ապրանքի ծագման հավաստագրին։
Ընդ որում, ապրանքի ծագման հավաստագրի՝ այդպիսի կրկնօրինակում նշված գրանցման համարը, տրման ամսաթիվը և պաշտոնատար անձի ստորագրությունը կարող են տարբերվել նախկինում տրված ապրանքի ծագման հավաստագրի մեջ նշվածներից։
Ապրանքի ծագման հավաստագրի կրկնօրինակի՝ սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու նպատակով կիրառման ժամկետը կազմում է ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակի տրման օրվանից սկսած` 12 ամսից ոչ ավելի:
40. Ապրանքի ծագման՝ որևէ պատճառով չեղյալ ճանաչված հայտարարագրի փոխարեն կամ նախկինում տրված ապրանքի ծագման հավաստագրի վերաձևակերպման անհրաժեշտության դեպքում կիրառվում է ապրանքի ծագման նոր հավաստագիր։
41. Այն ապրանքի խմբաքանակի ծագումը, որի մաքսային արժեքը չի գերազանցում 5 000 եվրոն՝ համարժեք արժույթով, կարող է հաստատվել ապրանքի ծագման հայտարարագրով։
42. Ապրանքի ծագման հայտարարագիրը ձևակերպվում է ապրանքի մեկ խմբաքանակի համար:
Ապրանքի ծագման հայտարարագիրը պետք է պարունակի սույն կանոնների թիվ 3 հավելվածով նախատեսված գրառում` անգլերենով կամ ֆրանսերենով, որը հավաստվում է պատրաստողի, վաճառողի կամ ուղարկողի լիազորված անձի ստորագրությունը դնելու միջոցով՝ իր ազգանվան, ինչպես նաև դրա հավաստման ամսաթվի նշմամբ։
Ապրանքի ծագման հայտարարագրի՝ սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու նպատակով կիրառման ժամկետը կազմում է դրա հավաստման օրվանից սկսած՝ 12 ամսից ոչ ավելի։
43. Այն դեպքում, երբ հայտնաբերվել են հատկանիշներ, որոնք վկայում են ապրանքի ծագման հայտարարագրի մեջ ապրանքի ծագման մասին հայտագրված տեղեկությունների ոչ հավաստի լինելը, անդամ պետության մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակը։
Այդպիսի պահանջը պետք է լինի հիմնավորված և պարունակի տեղեկատվություն այն մասին, թե ապրանքի ծագման հայտարարագրում նշված տեղեկություններից որոնք կարող են լինել ոչ հավաստի։
44. Ապրանքների ծագումը համարվում է չհաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքերում, ինչպես նաև հետևյալ դեպքերում՝
1) ապրանքների ծագման մաքսային հսկողություն անցկացնելու արդյունքներով պարզվել է, որ ապրանքի ծագման հայտարարագիրը ձևակերպվել է սույն կանոններով նախատեսված պահանջների խախտմամբ.
2) լիազորված մարմնի (կազմակերպության) և (կամ) վերիֆիկացնող մարմնի կողմից սույն կանոնների 58-րդ կետով սահմանված ժամկետում չի տրվել վերիֆիկացման հարցման պատասխանը, եթե այդպիսի հարցումն ուղարկվել է սույն կանոնների 57-րդ կետին համապատասխան.
3) վերիֆիկացման հարցման պատասխանը չի պարունակում այն փաստաթղթերի պատճենները, որոնց հիման վրա տրվել է ապրանքի ծագման հավաստագիրը կամ որոնց հիման վրա ձևակերպվել է ապրանքի ծագման հայտարարագիրը, այն դեպքում, երբ փաստաթղթերի այդպիսի պատճենները հարցվել են սույն կանոնների 57-րդ կետին համապատասխան․
4) ապրանքների ծագման մաքսային հսկողություն անցկացնելու արդյունքներով վերիֆիկացման հարցման ստացված պատասխանի հիման վրա հնարավոր չէ որոշել ապրանքի ծագման հավաստագրի իսկությունը և (կամ) ապրանքի ծագման փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիությունը.
5) ապրանքների ծագման մաքսային հսկողություն անցկացնելու արդյունքներով հնարավոր չէ նույնականացնել ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթղթում նշված ապրանքը մաքսային հայտարարագրում նշված ապրանքի հետ.
6) անդամ պետության մաքսային մարմնի պահանջով ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակը չի ներկայացվել՝ սույն կանոնների 35-րդ կետի երկրորդ պարբերությամբ և 43-րդ կետով սահմանված դեպքերում.
7) մատակարարված ապրանքի փաստացի քաշն ավելի, քան 5 տոկոսով գերազանցում է ապրանքի ծագման փաստաթղթում նշված քաշը։
45. Անդամ պետությունների մաքսային մարմինները կարող են պահանջել ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթղթի թարգմանությունը։ Թույլատրվում է ներկայացնել ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթղթի՝ հայտատուի կողմից վավերացված թարգմանությունը։
46. Ապրանքի ծագման հավաստագրի պատճենը, ինչպես նաև դրա հետ կապված այն փաստաթղթերը, որոնք հաստատում են ապրանքների ծագումը, պահվում են ապրանքի ծագման այդպիսի հավաստագիր տրամադրած լիազորված մարմնում (կազմակերպությունում)՝ տրման օրվանից սկսած 3 տարուց ոչ պակաս։
Ապրանքի ծագման հայտարարագրի պատճենը, ինչպես նաև դրա հետ կապված այն փաստաթղթերը, որոնք հաստատում են ապրանքների ծագումը, պահվում են այդպիսի հայտարարագիրը հաստատած անձի մոտ՝ դրա հաստատման օրվանից սկսած 3 տարուց ոչ պակաս։
47. Ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթը լրացնելիս թույլ տրված այնպիսի սխալների (վրիպակների) առկայությունը, որոնք չեն ազդում այդ փաստաթղթի մեջ պարունակվող տեղեկությունների հավաստիության վրա և կասկածի տակ չեն դնում ապրանքների ծագումը, հիմք չէ դրա՝ որպես ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ չդիտարկելու համար:
VI. Վարչական համագործակցությունը
48. Օգտվող երկրները Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) են ուղարկում՝
1) լիազորված մարմինների (կազմակերպությունների) անվանումները և հասցեներն ու դրանց կնիքների դրոշմվածքների նմուշների բնօրինակները (6 օրինակից)՝ դրանց կիրառումն սկսելու ամսաթվի նշումով։ Կնիքների դրոշմվածքները պետք է լինեն հստակ՝ դրանց իսկության նույնականացումն անցկացնելու նպատակով.
2) վերիֆիկացնող մարմինների անվանումները և հասցեները (առկայության դեպքում)։
49. Վարչական համագործակցությանը ներկայացվող պահանջները համարվում են կատարված՝ Հանձնաժողովի կողմից այն պահանջներին համապատասխանող տեղեկատվությունն ստանալու օրվանից, որոնք սահմանվել են սույն կանոնների 48-րդ կետով։
50. Օգտվող երկրից սույն կանոնների 48-րդ և 53-րդ կետերով սահմանված պահանջներին չհամապատասխանող տեղեկատվությունը Հանձնաժողովի կողմից ստացվելու դեպքում, Հանձնաժողովը տեղեկացնում է օգտվող երկրին (լիազորված մարմնին (կազմակերպությանը) և (կամ) վերիֆիկացնող մարմնին) ստացված տեղեկատվությունը՝ սույն կանոնների կիրառման նպատակով օգտագործելու անհնարինության մասին՝ այն պահանջների նշմամբ, որոնք չեն պահպանվել։
51. Վարչական համագործակցության նկատմամբ պահանջները համարվում են չկատարված, եթե օգտվող երկիրը ներկայացրել է սույն կանոնների 48-րդ և 53-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը միայն անդամ պետություններ և (կամ) դրանց պետական մարմիններ և չի ներկայացրել այդ տեղեկատվությունը Հանձնաժողով։
52. Սույն կանոնների 51-րդ կետով նախատեսված դեպքում անդամ պետությունները և (կամ) դրանց պետական մարմինները տեղեկացնում են օգտվող երկրին (լիազորված մարմնին (կազմակերպությանը) և (կամ) վերիֆիկացնող մարմնին) ստացված տեղեկատվությունը՝ սույն կանոնների կիրառման նպատակներով օգտագործելու անհնարինության մասին։
53. Օգտվող երկրները տեղեկացնում են Հանձնաժողովին սույն կանոնների 48-րդ կետում նշված տեղեկատվության ցանկացած փոփոխությունների մասին և ներկայացնում են հստակեցնող տեղեկություններ այդպիսի փոփոխությունների վերաբերյալ, այդ թվում՝ նշում են նոր կնիքների կիրառումն սկսելու ամսաթիվը, ինչպես նաև ներկայացնում են պարզաբանումներ, թե նախկինում կիրառված որ կնիքների դրոշմվածքների նմուշների փոխարեն են դրանք ներկայացվել։
54. Հանձնաժողովը, համապատասխան տեղեկատվությունն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում, անդամ պետությունների մաքսային մարմիններ է ուղարկում օգտվող երկրներից ստացված այն տեղեկատվությունը, որը նշված է սույն կանոնների 48-րդ և 53-րդ կետերում։
55. Հանձնաժողովը, համապատասխան տեղեկատվությունն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում, Միության պաշտոնական կայքում տեղադրում է օգտվող երկրներից ստացված՝ լիազորված և (կամ) վերիֆիկացնող մարմինների անվանումների և դրանց հասցեների վերաբերյալ այն տեղեկատվությունը, որը նշված է սույն կանոնների 48-րդ կետում՝ հաշվի առնելով սույն կանոնների 53-րդ կետով նախատեսված կարգով դրա արդիականացումը։
56. Սակագնային առանձնաշնորհումներ չեն տրամադրվում այն օգտվող երկրների ծագում ունեցող ապրանքների համար, որոնք չեն ներկայացրել սույն կանոնների 48-րդ և 53-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը, կամ ներկայացրել են նշված կետերով նախատեսված պահանջներին չհամապատասխանող տեղեկատվություն։
57. Այն դեպքում, երբ անդամ պետության լիազորված մարմնի կողմից հայտնաբերվել է, որ ներկայացված ապրանքի ծագման հավաստագիրը չի տրամադրվել կամ ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթը պարունակում է ոչ հավաստի տեղեկություններ, ինչպես նաև ընտրանքային ստուգման նպատակով՝ անդամ պետության մաքսային մարմինն իրավունք ունի լիազորված մարմնին (կազմակերպությանը) կամ վերիֆիկացման մարմնին ուղարկելու վերիֆիկացման հարցում։
Վերիֆիկացման հարցմանը կցվում է ապրանքի ծագման վերաբերյալ ստուգվող փաստաթղթի պատճենը:
Վերիֆիկացման հարցման մեջ նշվում են այն ուղարկելու պատճառները և այլ լրացուցիչ տեղեկատվություն, որը վկայում է այն մասին, թե ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթղթի մեջ որ տեղեկությունները կարող են լինել ոչ հավաստի (բացառությամբ ընտրանքային ստուգման նպատակով վերիֆիկացման հարցումն ուղարկելու դեպքերի):
58. Վերիֆիկացման հարցման պատասխանն այդպիսի հարցումն ուղարկելու օրվանից 6 ամիսը լրանալուց հետո չստանալու դեպքում կամ այն դեպքում, երբ ստացվել է տեղեկատվություն, որ ապրանքի ծագման հավաստագիր չի տրվել կամ այն տրվել է թերի (ոչ հավաստի) տեղեկությունների հիման վրա, կամ այն փաստաթղթերի պատճենները չտրամադրելու դեպքում, որոնց հիման վրա տրվել է ապրանքի ծագման այդպիսի հավաստագիրը՝ ապրանքի ծագման ներկայացված հավաստագիրը չի դիտարկվում որպես ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ։
Վերիֆիկացման հարցման պատասխանն այդպիսի հարցումն ուղարկելու օրվանից 6 ամիսը լրանալուց հետո չստանալու դեպքում կամ այն դեպքում, երբ ստացվել է տեղեկատվություն, որ ապրանքի ծագման հայտարարագիր չի տրվել կամ այն տրվել է թերի (ոչ հավաստի) տեղեկությունների հիման վրա, կամ այն փաստաթղթերի պատճենները չտրամադրելու դեպքում, որոնց հիման վրա տրվել է ապրանքի ծագման այդպիսի հայտարարագիրը՝ ապրանքի ծագման հայտարարագիրը չի դիտարկվում որպես ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ։
59. Ապրանքի ծագման հավաստագրի տրման փաստը և դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիությունն ստուգելու նպատակով թույլատրվում է լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից ստեղծվող և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի համապատասխան պաշտոնական կայքում տեղադրվող՝ տվյալների էլեկտրոնային բազաների (այսուհետ՝ տվյալների էլեկտրոնային բազա) օգտագործումն անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից:
ապրանքի ծագման հավաստագիրը տվյալների էլեկտրոնային բազան օգտագործելու միջոցով ստուգելու հնարավորությունը հաշվի է առնվում անդամ պետության մաքսային մարմնի կողմից վերիֆիկացման հարցումն ուղարկելու անհրաժեշտության մասին որոշում ընդունելիս: Ընդ որում, տվյալների էլեկտրոնային բազան օգտագործելու միջոցով ապրանքի ծագման հավաստագիրն ստուգելու հնարավորությամբ չի սահմանափակվում անդամ պետության մաքսային մարմնի՝ վերիֆիկացման հարցումն ուղարկելու իրավունքը՝ սույն կանոնների 57-րդ կետին համապատասխան:
60. Հանձնաժողովի կողմից օգտվող երկրներից՝ իրենց կողմից կիրառվող տվյալների էլեկտրոնային բազաների կիրառման մասին տեղեկատվությունը՝ համապատասխան տեղեկատվությունն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում ստացվելու դեպքում՝ Հանձնաժողովն ապահովում է այդպիսի տեղեկատվության ուղարկումը անդամ պետությունների մաքսային մարմիններ՝ «Ինտերնետե տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում պաշտոնական կայքէջերի այն էլեկտրոնային հասցեների նշումով, որտեղ տեղադրված են տվյալների այդ էլեկտրոնային բազաները, ինչպես նաև անդամ պետությունների մաքսային մարմինների համար տվյալների այդ էլեկտրոնային բազաների հասանելիության պայմանների վերաբերյալ տեղեկատվության (նշված տեղեկատվության առկայության դեպքում) նշումով։
Հանձնաժողովի կողմից անդամ պետություններից որևէ մեկի մաքսային մարմիններից նշված տեղեկատվությունն ստացվելու դեպքում Հանձնաժողովն այն ուղարկում է մյուս անդամ պետությունների մաքսային մարմիններ:
Օգտվող երկրների կողմից կիրառվող տվյալների էլեկտրոնային բազաների վերաբերյալ տեղեկությունները Հանձնաժողովի կողմից տեղադրվում են Միության պաշտոնական կայքում:
61. Վարչական համագործակցության լեզուն անգլերենն է, այդ թվում ՝ սույն կանոնների 48-րդ և 53-րդ կետերում նշված տեղեկատվության տրամադրելու մասով։
VII. Սակագնային առանձնաշնորհումների տրամադրումը մերժելու հիմքերը
62. Անդամ պետությունների մաքսային մարմինները հրաժարվում են տրամադրել սակագնային առանձնաշնորհումներ այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են օգտվող երկրից, հետևյալ դեպքերում՝
1) ապրանքների ծագումը համարվում է չհաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետին և սույն կանոնների 44-րդ կետին համապատասխան.
2) չեն պահպանվել սույն կանոնների 22-րդ կետով նախատեսված սակագնային առանձնաշնորհումներ ներկայացնելու պայմանները։
63. Անդամ պետության մաքսային մարմինը հրաժարվում է տրամադրել սակագնային առանձնաշնորհումներ առանց վերիֆիկացման հարցումն ուղարկելու՝ հետևյալ դեպքերում՝
1) չեն պահպանվել սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու պայմանները, որոնք նախատեսված են սույն կանոնների 22-րդ կետի 1-ին, 2-րդ ու 4-րդ ենթակետերով և 30-րդ կետով.
2) եթե ապրանքների ծագումը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետի 1-3-րդ ենթակետերին և սույն կանոնների 44-րդ կետի 1-ին ու 5-7-րդ ենթակետերին համապատասխան, համարվում է չհաստատված։
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնների |
(ձև)
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
ապրանքի ծագման
(անգլերենով)
1. Goods consigned from (Exporter's business name, address, country) |
Reference № | ||||
GENERALIZED SYSTEM OF PREFERENCES CERTIFICATE OF ORIGIN (Combined declaration and certificate) FORM A | |||||
2. Goods consigned to (Consignee's name, address, country) |
Issued in ............................................................. (country) See notes overleaf | ||||
3. Means of transport and route (as far as known) |
4. For official use | ||||
5. Item number |
6. Marks and numbers of packages |
7. Number and kind of packages; description of goods |
8. Origin criterion (see notes overleaf) |
9. Gross weight or other quantity |
10. Number and date of invoices |
11. Certification It is hereby certified, on the basis of control carried out, that the declaration by the exporter is correct. |
12. Declaration by the exporter The undersigned hereby declares that the above details and statements are correct; that all the goods were produced in ....................................................... (country) and that they comply with the origin requirements specified for those goods in the Generalized System of Preferences for goods exported to ............................................................................ (importing country) | ||||
..................................................................................... Place and date, signature and stamp of certifying authority |
.................................................................................. Place and date, signature of authorized signatory |
(ֆրանսերեն լեզվով)
1. Expռditeur (nom, adresse, pays de ľexportateur) |
Rռfռrence № | ||||
SYSTԼME GÈNÈRALISÈ DE PRÈFÈRENCES CERTIFICAT D’ORIGINE (Déclaration et certificat) FORMULEA | |||||
2. Destinataire (nom, adresse, pays) |
Dռlivré en........................................................... (pays) Voir notes au verso | ||||
3. Moyen de transport et itinռraire (si connus) |
4. Pour usage officiel | ||||
5. № d’or-dre |
6. Marques et numռros des colis |
7. Nombre et type de colis; description des marchandises |
8. CritՌre d’origine (voir notes au verso) |
9. Poids brut ou quantitռ |
10. № et date de la facture |
11. Certificat II est certifiռ, sur la base du contrՒle effectuռ, que la dռclaration de l’exportateur est exacte. |
12. Dռclaration de l’exportateur Le soussignռ dռclare que les mentions et indications ci-dessus sont exactes, que toutes ces marchandises ont ռtռ produites en | ||||
.................................................................................. (nom du pays) | |||||
et qu’elles remplissent les conditions d’origine requises par le systéme généralisé de préférences pour Սtre exportées à destination de | |||||
.............................................................................. (nom du pays importateur) | |||||
.................................................................................... Lieu et date, signature et timbre de l'autorité délivrant le certificat |
.............................................................................. Lieu et date, signature du signataire habilité |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնների |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
ապրանքի ծագման հավաստագրի լրացմանը ներկայացվող
1. Ապրանքի ծագման հավաստագիրը (այսուհետ՝ հավաստագիր) պատրաստվում է A4 ձևաչափի թղթի թերթերի վրա՝ մեխանիկական կամ քիմիական եղանակով կեղծումից պաշտպանությունն ապահովող միջոցների կիրառմամբ՝ Եվրասիական տնտեսական միության խորհրդի 2018 թվականի հունիսի 14-ի թիվ 60 որոշմամբ հաստատված՝ Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնների (այսուհետ՝ Կանոններ) թիվ 1 հավելվածով նախատեսված հավաստագրի ձևով։
2. Հավաստագիրը լրացվում է անգլերենով կամ ֆրանսերենով, տպագիր եղանակով՝ բացառությամբ սույն պահանջների 6-րդ կետում նշված առանձին նշագրումների։
3. Հավաստագիրը լրացնելու պահանջների վերաբերյալ ծանոթագրությունները կարող են տպագրական եղանակով տպվել հավաստագրի դարձերեսին՝ ինչպես այն լեզվով, որով լրացվում է հավաստագիրը, այնպես էլ ցանկացած այլ լեզվով կամ կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն բացակայել։
4. Հավաստագրի մեջ ջնջումների, ձեռքով կատարված շտկումների և չհաստատված ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը չի թույլատրվում։ Հավաստագրի մեջ ուղղումները և (կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվությունը ջնջելու և ճշգրտված տեղեկությունները դրա վրա տպելու կամ ձեռքով լրացնելու միջոցով, որոնք հաստատվում են պաշտոնատար անձի և Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ հավաստագրեր տրամադրելու համար լիազորված մարմնի (կազմակերպության) (այսուհետ՝ լիազորված մարմին (կազմակերպություն) կնիքով:
5. Մեկ հավաստագրում թույլատրվում է հայտագրել տեղեկություններ մի քանի ապրանքի մասին։
Հավաստագրի մեջ պարտադիր կարգով դրվում է գրանցման համար, ինչպես նաև, սույն պահանջներին համապատասխան, լրացվում են 1-ին, 2-րդ, 7-9-րդ, 11-րդ և 12-րդ վանդակները։
Հավաստագրի՝ 5-10-րդ վանդակներում, ինչպես նաև դրան կցվող լրացուցիչ թերթիկներում մնացած չօգտագործված տեղերի վրա կարող է գիծ քաշվել՝ որևէ լրացուցիչ տեղեկության լրացումը կանխելու նպատակով։
6. Հավաստագրի մեջ նշվում են՝
1) վերին աջ անկյունում զետեղված վանդակում՝ հավաստագրի գրանցման համարը և այն երկրի անվանումը, որտեղ տրվել է հավաստագիրը (թույլատրվում է հավաստագրի գրանցման համարը լրացնել ձեռքով).
2) 1-ին վանդակում՝ ապրանքն արտահանողի (մատակարարի) (ըստ պայմանագրի ապրանքը վաճառողի կամ ապրանքը պատրաստողի) (այսուհետ՝ արտահանող) անվանումը և հասցեն։
Թույլատրվում է նշել արտահանողի անվանումը և հասցեն անգլերենից կամ ֆրանսերենից տարբեր լեզվով՝ պայմանով, որ այդպիսի անվանումները և հասցեները համապատասխանում են ապրանքաուղեկից այլ փաստաթղթերում նշված տեղեկություններին.
3) 2-րդ վանդակում՝ ստացողի կամ գնորդի անվանումն ու հասցեն։
Թույլատրվում է նշել ստացողի կամ գնորդի անվանումը անգլերենից կամ ֆրանսերենից տարբեր լեզվով՝ պայմանով, որ այդպիսի անվանումները համապատասխանում են ապրանքաուղեկից այլ փաստաթղթերում նշված տեղեկություններին.
4) 3-րդ վանդակում՝ ապրանքների փոխադրման երթուղու և տրանսպորտային միջոցների մասին տեղեկությունները (որքանով հայտնի է):
Թույլատրելի է, որ վանդակը չլրացվի.
5) 4-րդ վանդակում՝ հատուկ նշումներ։
Կորցված կամ վնասված հավաստագրի փոխարեն դրա կրկնօրինակը տալու դեպքում կատարվում է «duplicateե կամ «duplicataե գրառումը։
Ապրանքն ուղարկելուց հետո հավաստագիրը տալու դեպքում կատարվում է «issued retrospectivelyե, «issued retroactivelyե կամ «dռlivrռ a posterioriե գրառումը։
Չեղյալ հայտարարված հավաստագրի կամ դրա վերաձևակերպման անհրաժեշտության դեպքում կատարվում է «issued insteadե կամ «dռlivrռ Ո la placeե գրառումը՝ չեղյալ հայտարարված (վերաձևակերպված) հավաստագրի համարի և տրման ամսաթվի նշմամբ։
Թույլատրելի է, որ վանդակը չլրացվի.
6) 5-րդ վանդակում՝ ապրանքի հերթական համարը՝ յուրաքանչյուր ապրանքից առաջ (մեկ հավաստագրի մեջ մի քանի ապրանքներ հայտագրելու դեպքում)։
Թույլատրելի է, որ վանդակը չլրացվի.
7) 6-րդ վանդակում՝ բեռնատեղիների քանակի և մականշվածքի մասին տվյալները։
Եթե հավաստագրում նշվում են տեղեկություններ մի քանի ապրանքների մասին, ապա տվյալները գրառվում են առանց դրանց միջև միջանկյալ տարածության, կամ այդ միջանկյալ տարածության վրա գիծ է քաշվում:
Թույլատրվում է կատարել «no marks», «N/М» կամ «non marquռs» գրառումը։
Թույլատրելի է, որ վանդակը չլրացվի.
8) 7-րդ վանդակում՝ ապրանքի կոմերցիոն անվանումը, ապրանքի նկարագրությունը, ապրանքի մշակման տեսակը (օրինակ՝ թարմ, չորացրած, աղի և այլն), դրա մոդելը, մակնիշը, այլ տվյալներ, որոնք թույլ են տալիս միանշանակորեն նույնականացնելու ապրանքը մաքսային հայտարարագրման նպատակով հայտագրված ապրանքի հետ, ինչպես նաև տվյալ ապրանքի տեղերի քանակը։
Եթե հավաստագրի մեջ բավարար տեղ չկա ապրանքների նկարագրության համար, ապա օգտագործվում են լրացուցիչ թերթեր, որոնք կազմված են նույնպիսի ձևաթղթերի վրա, ինչպիսին հավաստագրի հիմնական թերթիկի ձևաթուղթն է։։ Այդպիսի լրացուցիչ թերթերը պետք է հաստատված լինեն պաշտոնատար անձի ստորագրությամբ և լիազորված մարմնի (կազմակերպության) կնիքով և ունենան նույն գրանցման համարը, որն ունի հավաստագրի հիմնական թերթիկը։
Եթե հավաստագրում նշվում են տեղեկություններ մի քանի ապրանքների մասին, ապա ապրանքների նկարագրությունը ներկայացվում է առանց դրանց միջև միջանկյալ տարածության, կամ այդ միջանկյալ տարածությունների վրա գիծ է քաշվում:
9) 8-րդ վանդակում՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչները՝
,Рե՝ ապրանքն ստացվել կամ արտադրվել է ամբողջությամբ,
,Yե՝ ապրանքը ենթարկվել է բավարար վերամշակման (վերամշակման գործողություններ կատարելու ժամանակ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի նշումով (օրինակ՝ «Y 15%»)).
,Pkե՝ ապրանքն արտադրվել է Կանոնների 13-15-րդ կետերին համապատասխան։
Ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչը պետք է նշված լինի հավաստագրի 7-րդ վանդակում հայտագրված յուրաքանչյուր ապրանքի համար։
Եթե հավաստագրում հայտագրված են տարբեր ապրանքներ, որոնց մի մասը կամ բոլորը դասակարգվում են «Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի մասին» 1983 թվականի հունիսի 14-ի միջազգային կոնվենցիայով առաջարկված՝ ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի մեկ ապրանքային դիրքում (4 նշանների մակարդակով), ապա թույլատրվում է նշել տվյալ ապրանքային դիրքի բոլոր ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչի մեկ տառանշան։
10) 9-րդ վանդակում՝ ապրանքի քաշը (համաքաշը) և (կամ) ապրանքի այլ քանակական բնութագրեր։ Եթե հավաստագրում հայտագրված է մի քանի ապրանք, ապա ապրանքի քաշի (համաքաշի) և (կամ) ապրանքի այլ քանակական բնութագրերի վերաբերյալ տվյալները ներկայացվում են յուրաքանչյուր ապրանքի համար.
11) 10-րդ վանդակում՝ հաշիվ-ապրանքագրի (ինվոյսի) կամ հաշիվ-պրոֆորմայի համարը և ամսաթիվը։
Վանդակում կարող են նշվել ինչպես մեկ ընդհանուր հաշիվ-ապրանքագիր (ինվոյս) կամ հաշիվ-պրոֆորմա՝ հավաստագրով հայտագրված բոլոր ապրանքների համար, այնպես էլ, (անհրաժեշտության դեպքում), մի քանի հաշիվ-ապրանքագրեր (ինվոյսներ) կամ հաշիվ-պրոֆորմաներ՝ որոշ առանձին հիշատակված ապրանքների համար:
Թույլատրելի է, որ վանդակը չլրացվի.
12) 11-րդ վանդակում՝ հավաստագրի տրման ամսաթվի և վայրի մասին տվյալները, լիազորված մարմնի (կազմակերպության) անվանումը և կնիքը, ինչպես նաև նշված մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը։
Լիազորված մարմնի (կազմակերպության)՝ կնիքի դրոշմվածքում անգլերենով կամ ֆրանսերենով լրիվ անվանման մասին տվյալներ պարունակվելու դեպքում՝ այդպիսի տեղեկությունների լրացուցիչ նշում չի պահանջվում։
Կնիքը պետք է ունենա հստակ դրոշմվածք, որն անհրաժեշտության դեպքում հնարավորություն է տալիս նույնականացնելու կնիքի իսկությունը:
Թույլատրվում է հավաստագրի տրման ամսաթիվը նշել տպագրից տարբերվող եղանակով.
Պաշտոնատար անձի ստորագրությունը դիտարկվում է որպես հավաստագրի իսկությունը հաստատող լրացուցիչ տեղեկատվություն.
13) 12-րդ վանդակում՝
վերևի տողում՝ ապրանքի ծագման երկրի անվանումը,
մեջտեղի տողում՝ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության անվանումը, որտեղ ենթադրաբար մատակարարվելու է ապրանքը,
ներքևի տողում՝ հավաստագրի հավաստման վայրը և ամսաթիվը։
Հավաստագրի մեջ բերված տեղեկությունները հավաստվում են արտահանողի՝ 1-ին վանդակի մեջ նշված լիազորված անձի կողմից։
Արտահանողի կնիքի առկայությունը տվյալ վանդակում պարտադիր պահանջ չէ:
Թույլատրվում է հավաստագրի տրման ամսաթիվը նշել տպագրից տարբերվող եղանակով.
7. Կանոնների 59-րդ կետում նշված տվյալների էլեկտրոնային բազան՝ լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից կիրառվելու դեպքում թույլատրվում է հավաստագրերի օգտագործումն առանց մեխանիկական կամ քիմիական եղանակով կեղծումից պաշտպանությունն ապահովող միջոցների կիրառման, ինչպես նաև թույլատրվում է չպահպանել սույն պահանջների 6-րդ կետի 12-րդ ենթակետի պահանջները՝ հավաստագրի մեջ լիազորված մարմնի (կազմակերպության) կնիքի դրոշմվածքի և այդ լիազորված մարմնի (կազմակերպության) պաշտոնատար անձի ստորագրության առկայության մասով։
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնների |
ԳՐԱՌՈՒՄ
ապրանքի ծագման հայտարարագրի մեջ
1. Ապրանքի ծագման հայտարարագրի մեջ գրառումը անգլերենով՝
«The producer, seller or consignor of the products covered by this document declares that these products are of .......................... 1 preferential origin».
..................................................................2
(name of the signatory, signature, date)
2. Ապրանքի ծագման հայտարարագրի մեջ գրառումը ֆրանսերենով՝
«Le producteur, le vendeur ou l'expéditeur des produits indiqués dans ce document déclare que ces produits sont de l’origine préférentielle de ...........................1».
..................................................................2
(nom du signataire, signature, date)
____________________
1 Նշվում է ծագման երկրի անվանումը։
2 Նշվում է պատրաստողի, վաճառողի կամ ուղարկողի լիազորված անձի ազգանունը, դրվում է նշված անձի ստորագրությունը, ինչպես նաև ապրանքի ծագման հայտարարագրի վկայականի ամսաթիվը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: