ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
27 դեկտեմբերի 2019 թ. |
թիվ 57-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀՈՂԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 98 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հողերի բարելավման մասին» Ձև 1-ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հողերի բարելավման մասին» Ձև 1-ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 20-ի ««Հողերի բարելավման մասին» ձև թիվ 1-հողային պաշարներ ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 98 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 27 -ի թիվ 57-Ն որոշման |
Բաժին 1. Բարելավման կարիք ունեցող հողերի բաշխվածությունն ըստ դրանց նպատակային նշանակության
հեկտար
Հողերն ըստ |
Ընդհանուր տարածքը |
Հողեր, որոնք բարելավման կարիք ունեն | |||||||||||||
ընդամենը |
այդ թվում՝ | ||||||||||||||
հողա-տարված |
աղա-կալված |
երկրոր-դային աղա-կալված |
ալկալի-ացված |
խախտ-ված |
գերխո-նավա-ցած |
քարքա-րոտ |
թափոն-ներով աղտոտ-ված |
ճահճա-ցած |
անա-պա-տաց-ված |
այլ | |||||
քամուց |
ջրից | ||||||||||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
1 |
Գյուղատնտեսական նշանակության հողեր |
||||||||||||||
1.1 |
վարելահողեր |
||||||||||||||
1.2 |
բազմամյա տնկարկներ |
||||||||||||||
1.3 |
խոտհարքներ |
||||||||||||||
1.4 |
արոտավայրեր |
||||||||||||||
1.5 |
այլ հողատեսքեր |
||||||||||||||
2 |
Ոռոգվող հողեր (տող 1-ից) |
||||||||||||||
3 |
Բնակավայրերի հողեր |
||||||||||||||
3.1 |
տնամերձ և այգեգործական հողեր |
||||||||||||||
4 |
Հատուկ պահպանվող տարածքների հողեր |
||||||||||||||
4.1 |
բնապահպանական |
||||||||||||||
4.1.1 |
արգելոցներ |
||||||||||||||
4.1.2 |
արգելավայրեր |
||||||||||||||
4.1.3 |
ազգային պարկեր |
||||||||||||||
4.2 |
առողջարարական |
||||||||||||||
4.3 |
հանգստի համար նախատեսված |
||||||||||||||
4.4 |
պատմական և մշակութային |
||||||||||||||
5 |
Անտառային հողեր, ընդամենը |
||||||||||||||
5.1 |
անտառներ |
||||||||||||||
5.2 |
թփուտներ |
||||||||||||||
5.3 |
վարելահողեր |
||||||||||||||
5.4 |
խոտհարքներ |
||||||||||||||
5.5 |
արոտներ |
||||||||||||||
6 |
Ջրային հողեր |
||||||||||||||
7 |
Պահուստային հողեր |
||||||||||||||
8 |
Ընդամենը |
Բաժին 2. Հողերի պահպանության և վերականգնման միջոցառումներ
Միջոցառումների անվանումը |
Ընդամենը | ||
Ա |
Բ |
1 | |
1. Ագրոտեխնիկական և հիդրոտեխնիկական միջոցառումներ, հա |
1.1. ոռոգում |
||
1.2. չորացում |
|||
1.3. հակասելավային և հողատարման միջոցառումներ |
|||
1.4. հողի մաքրում թփուտներից, քարերից և թափոններից |
|||
1.5. հողերի վերականգնում (ռեկուլտիվացիա) |
|||
1.6. հանված է հողի բերրի շերտ |
|||
1.7. հողերի աղազերծում |
|||
1.8. այլ (նշել) |
|||
1.9. |
|||
1.10. |
|||
2. Քիմիական և կենսաբանական միջոցառումներ |
2.1. պարարտանյութերի օգտագործում, կգ/հա |
2.1.1. օրգանական |
|
2.1.2. հանքային |
|||
2.2. թունաքիմիկատների և պեստիցիդների օգտագործում, կգ/հա |
|||
2.3. այլ (նշել) |
|||
2.4. |
|||
2.5. |
|||
3. Հողերի պահպանության և արդյունավետ օգտագործման համար կատարված ծախսերը, հազ. դրամ |
3.1. հողատարման կանխման հիդրոտեխնիկական կառուցվածքներ |
||
3.2. հակասելավային կառուցվածքներ |
|||
3.3. դարավանդների ստեղծում |
|||
3.4. դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնում |
|||
3.5. հողերի վերականգնում (ռեկուլտիվացիա) |
|||
3.6. այլ (նշել) |
|||
3.7. |
|||
3.8. |
Նշումներ՝
Ղեկավար՝ |
_______________________________ (Ազգանուն, անուն) |
_______________________________ (Ստորագրություն) |
Լրացնող
|
_______________________________ (Ազգանուն, անուն) |
_______________________________ (Ստորագրություն) |
« ___ »________20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 57-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀՈՂԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Հողերի բարելավման մասին» Ձև 1-ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար և ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:
II. ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԴՐԱՆՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ
6. Գյուղատնտեսական նշանակության հողերը` գյուղատնտեսական կարիքների համար առանձնացված և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, խոտհնձի, անասունների արածեցման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար նախատեսված հողատեսքեր են (տող 1 = տող 1.1 + տող 1.2 + տող 1.3 + տող 1.4 + տող 1.5):
7. Հատուկ պահպանվող տարածքների հողերը` գեղագիտական, բնապահպանական, գիտական, պատմական և մշակութային, հանգստյան, առողջարարական և այլ արժեքավոր նշանակություն ունեցող հողամասերն են, որոնց համար սահմանված է հատուկ իրավական ռեժիմ (տող 3 = տող 3.1 + տող 3.2 + տող 3.3 + տող 3.4):
8. Անտառային հողերը` անտառապատ, կենդանական և բուսական աշխարհի պահպանման, ինչպես նաև անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար նախատեսված հողերն են (տող 4 = տող 4.1 + տող 4.2 + տող 4.3 + տող 4.4 + տող 4.5):
9. Ջրային հողեր` ջրային օբյեկտներով` գետերով, բնական և արհեստական ջրամբարներով, լճերով զբաղեցրած, ինչպես նաև ջրային օբյեկտների օգտագործման և պահպանության համար անհրաժեշտ հիդրոտեխնիկական, ջրատնտեսային և այլ օբյեկտների համար առանձնացված տարածքներն են:
10. Պահուստային հողեր` համայնքներին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության, օգտագործման իրավունքով չտրամադրված պետական հողեր, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով կոնսերվացիայի արդյունքում տնտեսական շրջանառությունից հանված հողամասերն են:
11. Հողատարված քամուց՝ այն հողերն են, որոնք քայքայվում են քամու ազդեցության ներքո (հողմային էրոզիա-դեֆլյացիա):
12. Հողատարված ջրից՝ այն հողերն են, որոնք քայքայվում են ջրի ազդեցության ներքո (ջրային էրոզիա):
13. Աղակալված՝ այն հողերն են, որոնք իրենց պրոֆիլում պարունակում են գյուղատնտեսական մշակաբույսերի համար թունավոր քանակությամբ հեշտ լուծվող աղեր (աղուտներ, աղակալված հողեր, ալկալիներ):
14. Երկրորդային աղակալված՝ այն հողերն են, որտեղ գյուղատնտեսական մշակաբույսերի համար վնասակար աղերի կուտակման գործընթացը պայմանավորված է մարդու սխալ տնտեսական գործունեությամբ (ջրման տեխնիկա, ռեժիմների խախտման արդյունքում գետնաջրերի մակարդակի բարձրացում, ոռոգում հանքայնացված ջրերով և այլն):
15. Ալկալիացված՝ այն հողերն են, որոնք կլանված վիճակում պարունակում են մեծ քանակությամբ փոխանակային նատրիում (երբեմն նաև մագնեզիում) իլյուվիալ հորիզոնում:
16. Խախտված՝ ընդերքի հանույթների հետևանքով (քարհանքեր, օգտակար հանածոների բաց հանքեր և այլն) վնասված հողատարածություններն են, ինչպես նաև, հողատարածքներն են, որոնք ծածկված են արդյունաբերական թափոններով, լեռնաքիմիական արտադրության լիցքերով և այլն: Սրանք շահագործումից դուրս եկած և ռեկուլտիվացիայի չենթարկված հողեր են:
17. Գերխոնավացած՝ այն հողերն են, որոնք ամբողջությամբ հագեցած են ջրով:
18. Քարքարոտ՝ այն հողերն են, որոնք իրենց պրոֆիլում պարունակում են տարբեր մեծության և ձևի քարեր:
19. Թափոններով աղտոտված՝ այն հողերն (տարածքներն) են, որոնք աղտոտված են տարբեր աղտոտիչներով (արդյունաբերական, շինարարական, կենցաղային և այլն):
20. Ճահճացած՝ այն հողերն են, որոնք առաջացել են մակերեսային կամ գրունտային ջրերի ավելցուկային խոնավության պայմաններում հատուկ խոնավասեր (ճահճային) բուսականության ազդեցության ներքո:
21. Անապատացված՝ այն հողերն են, որտեղ ի հայտ են գալիս անապատային լանդշաֆտներին բնորոշ հատկություններ (ցուցանիշներ): Անապատացումը հողերի (տարածքների) դեգրադացիան է:
22. Սյունակ 1-ում լրացվում է ըստ նպատակային նշանակության հողերի զբաղեցրած ընդհանուր տարածքները (Կադաստրի կոմիտեի հողային հաշվեկշռային ցուցանիշները):
23. Սյունակ 2-ում լրացվում է բարելավման կարիք ունեցող սյունակներ 3-14-ում նշված հողերի հանրագումարը՝ սյունակ 2 = սյունակ 3 + սյունակ 4 + սյունակ 5 + սյունակ 6 + սյունակ 7 + սյունակ 8 + սյունակ 9 + սյունակ 10 + սյունակ 11 + սյունակ 12 + սյունակ 13 + սյունակ 14:
24. Տող 7-ը հանդիսանում է գյուղատնտեսական նշանակության, հատուկ պահպանվող տարածքների, անտառային, ջրային և պահուստային հողերի հանրագումարը՝ տող 7 = տող 1 + տող 3 + տող 4 + տող 5 + տող 6:
III. ՀՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
25. Սյունակ 1-ի տողեր 1.1 - 1.8-ում լրացվում են հողերի այն տարածքները, որոնց պահպանման համար կատարվել են համապատասխան ագրոտեխնիկական և հիդրոտեխնիկական միջոցառումներ:
26. Սյունակ 1-ի տողեր 2.1.1-ում և 2.1.2-ում լրացվում են մեկ հեկտարի հաշվով օգտագործվող համապատասխանաբար օրգանական և հանքային պարարտանյութերի քանակները, իսկ տող 2.2-ում` մեկ հեկտարի հաշվով օգտագործվող թունաքիմիկատների և պեստիցիդների քանակները:
27. Սյունակ 1-ի տողեր 3.1 - 3.8-ում լրացվում են հողերի պահպանության և արդյունավետ օգտագործման համար կատարված համապատասխան ծախսերը: