ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2019 թվականի N 1508-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 18 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հոկտեմբերի 18-ի N 1508-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Հարությունյան |
- ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ն. Խաչատուրյան |
- ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Ա. Վիրաբյան | - ՀՀ ազգային արխիվի տնօրեն |
Գ. Մելքոնյան | - ՀՀ ՊՆ զինանշանագրության բաժնի պետ |
Ս. Սաֆարյան |
- ՀՀ նկարիչների միության նախագահ (համաձայնությամբ) |
Պ. Սարգսյան |
- «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Ա. Մելքոնյան |
- ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ) |
Ա. Աղասյան |
- ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Գ. Մանասյան |
- Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ) |
Լ. Աբրահամյան |
- ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
Հ. Սուքիասյան |
- ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ) |
Հ. Սամուելյան |
- Նկարիչ, գրաֆիկ, դիզայներ (համաձայնությամբ) |
Կ. Աղամյան |
- ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի վարիչ, նկարիչ (համաձայնությամբ) |
Ս. Գրիգորյան |
- Ասպիրանտ, Միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոն, Ֆրանսիա, Պոլ Վալերի համալսարան (համաձայնությամբ) |
Գ. Պողոսյան |
- Հերալդիկայի լայն ընդգրկման, մասնավորապես պետական պարգևների մասնագետ (համաձայնությամբ) |
Վ. Ավետիսյան |
- Պատմական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
Ա. Դաբաղյան |
- ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
Վ. Խաչատրյան |
- Կրոնագետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |