ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2020 թվականի N 367-Լ
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝
1. Հաստատել հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունները սահմանվում են հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» N 1191-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և կիրառվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հարկային ծառայության պաշտոնի նշանակվող անձանց նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հունիսի 29 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հունիսի 29-ի N 367-Լ որոշման |
ՑԱՆԿԸ
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
N |
Մասնագիտությունը |
Ծածկագիրն` ըստ |
1. |
Տնտեսագիտություն |
0311 |
2. |
Հաշվապահություն և հարկային գործ |
0411 |
3. |
Ֆինանսներ |
0412 |
4. |
Կառավարում և վարչարարություն |
0413 |
5. |
Շուկայագիտություն |
0414 |
6. |
Իրավունք |
0421 |
7. |
Մաթեմատիկա |
0561 |
8. |
Վիճակագրություն |
0562 |
9. |
Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա |
0611 |
10. |
Միջոլորտային մասնագիտություններից` | |
1) |
ագրոէկոնոմիկա |
0318 |
2) |
ագրոբիզնես |
0418 |
3) |
բիզնես վարչարարություն |
0418 |
4) |
ֆինանսական մաթեմատիկա |
0568 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2020 թվական