ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2018 թվականի N 1425-Ա
ԼԻԼԻԹ ՍԱՐՈՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.12.18 N 1650-Ն)
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջազգային և անդրսահմանային համագործակցության բաժնի պետ Լիլիթ Սարոյանին 2018 թվականի նոյեմբերի 9-10-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Նեվեր)՝ Միջին քաղաքների նորարարական զարգացման միջազգային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
(1-ին կետը փոփ. 18.12.18 N 1650-Ն)
2. Ընդունել ի գիտություն, որ Լիլիթ Սարոյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Նեվեր) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 18.12.18 N 1650-Ն)
3. Լիլիթ Սարոյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Նեվեր) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ. 18.12.18 N 1650-Ն)
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լիլիթ Սարոյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
(4-րդ կետը լրաց. 18.12.18 N 1650-Ն)
5. Սուրեն Պապիկյանի գործուղման չմեկնելու հետևանքով առաջացած ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացրած հաշվետվության:
(5-րդ կետը լրաց. 18.12.18 N 1650-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 26 Երևան |