ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
27 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 171 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային տնտեսության ճյուղին Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետության կողմից հատուկ սուբսիդիա տրամադրելու հետևանքով նյութական վնաս հասցնելու վտանգի առկայության առումով վերլուծություն անցկացնելու կարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 9-րդ հոդվածի 4-րդ կետի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային տնտեսության ճյուղին Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետության կողմից հատուկ սուբսիդիա տրամադրելու հետևանքով նյութական վնաս հասցնելու վտանգի առկայության առումով վերլուծություն անցկացնելու կարգը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
