ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2020 թվականի N 280-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1890-Ա որոշման մեջ «Ժաննա Անդրեասյանին» բառերը փոխարինել «Արման Ուդումյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 20-Ա որոշման մեջ «Ժաննա Անդրեասյանին» բառերը փոխարինել «Արման Ուդումյանին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 1772-Ա որոշման մեջ «Ժաննա Անդրեասյանին» բառերը փոխարինել «Արման Ուդումյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 2 Երևան |