ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2017 թվականի |
թիվ 82 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 237 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 27-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» թիվ 237 որոշման մեջ կատարել փոփոխություններ ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հուլիսի 11-ի թիվ 82 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 237 որոշման մեջ կատարվող
1. Անվանման և 1-ին կետի մեջ «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով։
2. Նշված որոշմամբ հաստատված՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը՝
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4151 - 4168 դիրքերով՝
4151 |
71.100.70 |
Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Միկրոկենսաբանություն: Candida albicans–ի հայտնաբերում: ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 18416:2015-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 4-րդ կետ |
2017 թվական |
2018 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
4155 |
71.100.70 |
Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Միկրոկենսաբանություն: Escherichia coli–ի հայտնաբերում: ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 21150:2015-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 4-րդ կետ |
2017 թվական |
2018 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
4153 |
71.100.70 |
Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Միկրոկենսաբանություն: Կապտաթարախային ցուպիկի (Pseudomonas aeruginosa) հայտնաբերում: ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 22717:2015-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 4-րդ կետ |
2017 թվական |
2018 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
4154 |
71.100.70 |
Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Միկրոկենսաբանություն: Staphylococcus aureus–ի հայտնաբերում: ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 22718:2015-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 4-րդ կետ |
2017 թվական |
2018 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
4155 |
71.100.70 |
Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Միկրոկենսաբանությանն առնչվող ԻՍՕ ստանդարտների կիրառման վերաբերյալ ղեկավար ցուցումներ: ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ/ՏՀ 19838:2016-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 4-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
4156 |
71.100.70 |
Բնական և օրգանական օծանելիքակոսմետիկական արտադրանք և բաղադրամասեր: Նույնականացման ձեռնարկ և չափորոշիչներ: Մաս 1: Բաղադրամասերի սահմանումներ: ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 16128-1:2016-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4157 |
71.100.60 |
Եթերայուղեր: Փաթեթավորման, անհրաժեշտ պայմանների ստեղծման և պահպանման հիմնական կանոններ: ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ/ՏՄ 210:2014-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ կետեր |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4158 |
71.100.60 |
Եթերայուղեր: Տարաների պիտակավորման և մակնշման հիմնական կանոններ: ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ/ՏՄ 211:2014-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 9-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4159 |
71.100.60 |
Եթերայուղեր: Անվանացանկ: ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 4720:2009-ի հիման վրա |
2-րդ և 3-րդ հոդվածներ |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4160 |
71.100.60 |
Եթերային յուղեր. Անվանացանկում կիրառվող սկզբունքներ: ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 3218:2014-ի հիման վրա |
2-րդ և 3-րդ հոդվածներ |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4161 |
71.100.60 |
Բնական բուրավետիչ հումք: Եզրույթներ և սահմանումներ: ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 9235:2013-ի հիման վրա |
3-րդ հոդված |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4162 |
71.100.60 |
Եղեսպակ դեղատուի (Salvia oficinalis L.) եթերայուղ: ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 9909:1997-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4163 |
71.100.60 |
Զոպայի (Hyssop officinalis L. ssp. officinalis) եթերայուղ: Տեխնիկական պայմաններ: ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 9841:2013-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4164 |
71.100.60 |
Ֆենխել դառնահամի (Foeniculum vulgare Mill. ssp. vulgare var. vulgare) եթերայուղ: Տեխնիկական պայմաններ: ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 17412:2007-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4165 |
71.100.60 |
Եթերայուղ գինձի (Coriandrum sativum L.) պտուղներից: Տեխնիկական պայմաններ: ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 3516:1997-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4166 |
71.100.60 |
Թարխունի (Artemisia dracunculus L.) եթերայուղ: Տեխնիկական պայմաններ: ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 10115:2013-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4167 |
71.100.60 |
Եթերային յուղեր: Պերօքսիդային թվի որոշում: ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 18321:2015-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 2-րդ կետ, թիվ 2 հավելված |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4168 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական: Մեթիլ, էթիլ, ն-պրոպիլ և իզոբութիլ սպիրտի որոշման գազաքրոմատագրական մեթոդ: ԳՕՍՏ-ի մշակում` ԳՕՍՏ 29188.6-91-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 2-րդ կետ |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 47-րդ դիրքով՝
47 |
71.100.70 |
Բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ՝ հեղուկ: Ատամների կարծր հյուսվածքների էրոզիա առաջացնելու ունակության գնահատման սկրինինգային մեթոդ: ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 28888:2013-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 6.1.3 կետ |
2017 թվական |
2018 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
