ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2019 թվականի N 25-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 16-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունվարի 19-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1062-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 16-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում
«Լ. Մուրադյան-Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գրականության ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Լ. Մուրադյան-Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ» բառերով.
2) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Լ. Մուրադյան-Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Ա. Երզինկյան-Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան» բառերով,
բ. «Հ. Հովհաննիսյան-Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան-Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունվարի 14 Երևան |