ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2020 թվականի N 309-Ա
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԱԳԱՖՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի մարտի 30-ից ապրիլի 3-ը ներառյալ:
2. Ալեքսանդր Շագաֆյանի արձակուրդում գտնվելու ընթացքում կրթության տեսչական մարմնի ղեկավարին կփոխարինի կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանը:
Հայաստանի Հանրապետության 2020 թ. մարտի 6 Երևան
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ