Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի, 2020 թ. N 37
ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ` պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1. Որոշման 9-րդ կետից հանել «և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 12-ը՝ ժամը 23:59-ը:» բառերը.
2. Որոշման Հավելված N 1-ի 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնող կամ վերադարձող անձանց տեղաշարժը՝ 2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 00:01-ից մինչև 23:59:».
3. Որոշման Հավելված N 2-ի Աղյուսակ 1-ում՝
1) «Մշակող արդյունաբերություն» բաժնում երրորդ սյունակում՝
ա․ 11-րդ կետից հետո լրացնել 12-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«12 - Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն».
բ. «23.52 – Կրի, գիպսի և գաջի արտադրություն» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23.5 – Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրություն».
գ. «23.5 - Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրություն» կետից հետո լրացնել 23.6-րդ և 25.11-րդ կետերը հետևյալ բովանդակությամբ.
«23.6 – Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրություն
25.11 – Մետաղե կոնստրուկցիաներ և դրանց մասերի արտադրություն».
2) «Շինարարություն» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Անվանում |
Կոդ |
Թույլատրված |
Կոդ |
Արգելված |
(F) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
Մեծամասամբ թույլատրված |
43.3 |
Շինարարության ավարտական փուլի աշխատանքներ |
3) «69.2 – Հաշիվների կազմում, հաշվապահական հաշվառում, վերստուգիչ ծառայություններ (աուդիտ), խորհրդատվական ծառայություններ հարկադրման հարցերով՝ այն ընկերություններին, որոնց գործունեությունը սահմանափակված չէ սույն որոշմամբ» կետից հետո լրացնել 71.12-րդ կետը հետևյալ բովանդակությամբ.
«71.12 – Ճարտարագիտական գործունեություն և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվություններ»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 13-ին` ժամը 00:00-ին:
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 00:00-ին: