ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2019 թվականի N 1936-Ն
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ «Զ» ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ, ՉՎԵՐԹՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՉՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ԱՅԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետով նախատեսված արտոնությունների կիրառման ժամկետների, ավիափոխադրողի, չվերթների հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկատվության հրապարակման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 27 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականիդեկտեմբերի 26-ի N 1936-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ «Զ» ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ, ՉՎԵՐԹՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՉՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ԱՅԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետով նախատեսված արտոնությունների կիրառման ժամկետների, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկատվության հրապարակման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով չսպասարկված ուղղություններ են համարվում այն օդանավակայանները, որտեղ ցանկացած ավիաընկերության կողմից իրականացված չվերթերի քանակը միաժամանակ IATA ամառային ժամանակահատվածում (մարտի վերջին կիրակի օրվանից ներառյալ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը) չի գերազանցում 14-ը և IATA ձմեռային ժամանակահատվածում՝ (հոկտեմբերի վերջին կիրակի օրվանից ներառյալ մարտի վերջին շաբաթ օրը) 10-ը:
3. Չվերթերի հաճախականության նվազագույն պահանջներն են՝ ավիափոխադրողները չվերթի մեկնարկի օրվանից IATA ամառային և IATA ձմեռային ժամանակահատվածում իրականացնում են առնվազն շաբաթական ոչ պակաս 1 չվերթ կամ համապատասխանաբար առնվազն 28 և 20 չվերթ: Նշված քանակից նվազեցվում են անհաղթահարելի ուժի հետևանքով չիրականացված չվերթերը։
4. Սույն կարգի շրջանակներում ավիափոխադրողներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից տրամադրվող առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների հրամաններում առանձին կետով նշվում է ավիափոխադրողների՝ նախատեսվող պայմաններին բավարարելու հանգամանքը, չվերթերի հաճախականության պահանջները, չսպասարկվող ուղղության, տվյալ ուղղությամբ մեկնող ուղևորներին տրամադրվող արտոնության մասին՝ նշելով արտոնության տրամադրման սկիզբը և ավարտի ժամկետը: Տրամադրված թույլտվությունները, այդ թվում՝ ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկատվության հրապարակվում են կոմիտեի կայքում:
5. Օրենքով 36 ամսով տրված արտոնության ժամկետը ևս 24 ամսով երկարաձգելու հարցը պետք է քննարկվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից, այդ ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ, հիմք ընդունելով տվյալ ուղղությամբ մեկնող ուղևորներին տրամադրվող արտոնության արդյունքում ուղևորահոսքի ցուցանիշը, ինչպես նաև տնտեսության վրա նշված ցուցանիշի ունեցած ազդեցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եզրակացությունը։
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |