ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2018 թվականի N 1457-Ա
ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. նոյեմբերի 5-ի N 1457 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Միրզոյան |
- ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ) |
Գ. Ղազարյան |
-ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար |
Զ. Մնացականյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար |
Կ. Բրուտյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Հ. Սիմիդյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ |
Ա. Փամբուխչյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ |
Հ. Գասպարյան |
-Հանրապետության նախագահի խորհրդական |
Տ. Վիրաբյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Կիրակոսյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Դ. Կարապետյան |
-ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնական |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Գ. Բոլշիկյան |
- «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Կ. Օհանյան |
- Յ. Վարդանյանի բարեկամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
