ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
11 հոկտեմբերի 2019 թվականի |
թիվ 158-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե», «իա» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը հաստատելու մասին» թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվությունում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Հաշիվ 2006-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ) |
2 |
20 |
200 |
2006 |
2) Հաշիվ 2015-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) ամորտիզացիա |
2 |
20 |
201 |
2015 |
3) Ենթաբաժին 202-ը 2023 հաշվից հետո լրացնել 2024 հաշվով հետևյալ բովանդակությամբ.
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) |
2 |
20 |
202 |
2024 |
4) Ենթաբաժին 202-ը 2033 հաշվից հետո լրացնել 2034 հաշվով հետևյալ բովանդակությամբ.
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) ամորտիզացիա |
2 |
20 |
203 |
2034 |
5) Հաշիվ 2052-ում «վարձակալված հիմնական միջոցներում» բառերը փոխարինել «օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ հիմնական միջոցներ)» բառերով,
6) Ենթաբաժին 205-ը 2052 հաշվից հետո լրացնել 2053 հաշվով հետևյալ բովանդակությամբ.
Կապիտալ ներդրումներ օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) |
2 |
20 |
205 |
2053 |
7) Ենթաբաժին 206-ը 2061 հաշվից հետո լրացնել 2062 և 2063 հաշիվներով հետևյալ բովանդակությամբ.
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) արժեզրկում |
2 |
20 |
206 |
2062 |
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) արժեզրկում |
2 |
20 |
206 |
2063 |
8) Բաժին 20-ը 2071 հաշվից հետո լրացնել 208-րդ ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ.
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ հիմնական միջոցներ) կապիտալ ներդրումների ամորտիզացիա |
2 |
20 |
208 |
2080 |
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) կապիտալ ներդրումների ամորտիզացիա |
2 |
20 |
208 |
2081 |
9) Հաշիվ 3770-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով վճարվելիք գումարներ |
3 |
37 |
377 |
3770 |
10) Հաշիվ 4301-ում «Ֆինանսական վարձակալության» բառերը փոխարինել «Վարձակալության» բառերով,
11) Բաժին 43-ից հանել հետևյալ տողը.
Ֆինանսական վարձակալության դիմաց չկրած ֆինանսական ծախսեր |
4 |
43 |
431 |
4310 |
12) Հաշիվ 8020-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Կարճաժամկետ վարձակալությամբ ստացված ակտիվներ |
8 |
80 |
802 |
8020 |
13) Հաշիվ 8021-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Վարձակալությամբ ստացված փոքրարժեք ակտիվներ |
8 |
80 |
802 |
8021 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2019 թ. հոկտեմբերի 16 ք. Երևան |