ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2020 թվականի N 408-Ա
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի հիման վրա՝
1. Հաստատել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի սեպտեմբերի 10-ի N ՀՕ-160-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 2 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. ապրիլի 2-ի N 408-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման |
Իրավական ակտի նախագիծը |
Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերավարձի ու սննդի օրական վճարի, մրցանակակիրների և մրցավարների դրամական պարգևատրման չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թվականի օգոստոսի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ.1 կետ |
2. |
«Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչներն ու չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ.2 կետ |
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ.3, դ.4 կետեր |
4. |
«Լիազորություններ վերապահելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ.5, դ.13, դ.14, դ.15, դ.16 և «զ» կետեր |
5. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1282-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ.6 կետ |
6. |
«Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչներն ու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 587-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2021 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ.7 կետ |
7. |
«Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում պետական քաղաքականության հայեցակարգը, այդ թվում` մարզաձևերի զարգացման հայեցակարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թվականի օգոստոսի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ.8 կետ |
8. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թվականի սեպտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ.9 կետ |
9. |
«Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները հաստատելու և ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ.10 կետ |
10. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի N 1486-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ. 11 կետ |
11. |
«Հավաքական թիմերի նախապատրաստման և օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, միջազգային այլ մրցաշարերին մասնակցության իրականացման (այդ թվում՝ նրանց նյութատեխնիկական ապահովվածության) կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 18.10-րդ հոդված |
(հավելվածը փոփ. 12.08.20 N 918-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |