ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2010 թվականի N 1400-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՕՐԵՐԸ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոստիկանության ծառայողի ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 9 |
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1400-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՕՐԵՐԸ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են ամենամյա արձակուրդից հետ կանչված` Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ծառայողի` տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը նրա ցանկությամբ հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 21.05.20 N 802-Ն)
2. Ոստիկանության ծառայողը` բացառությամբ ոստիկանության պետի ամենամյա արձակուրդից հետ է կանչվում միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, ոստիկանության պետի համաձայնությամբ, արձակուրդի թույլտվություն տված պաշտոնատար անձի հրամանով, որում նշվում են հետկանչի օրը, ամիսը և չօգտագործված արձակուրդի օրերի թիվը: Ոստիկանության պետն ամենամյա արձակուրդից հետ է կանչվում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
(2-րդ կետը փոփ., խմբ. 21.05.20 N 802-Ն)
3. Ամենամյա արձակուրդից հետ կանչված ոստիկանության ծառայողն արձակուրդի չօգտագործված օրերը հետկանչին հաջորդող տարվա արձակուրդի օրերին գումարելու խնդրանքով դիմում է հերթական արձակուրդից օգտվելու թույլտվություն ստանալիս` զեկուցագրին կցելով ամենամյա արձակուրդից հետ կանչվելու մասին հրամանի պատճենը:
4. Տվյալ տարվա արձակուրդի չօգտագործված օրերը տրամադրվում են հաջորդ աշխատանքային տարում:
(հավելվածը փոփ., խմբ. 21.05.20 N 802-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |