«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2007 թվականի N 144-Ն
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել թափոնների պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են թափոնների պետական կադաստրի վարման հետ կապված հարաբերությունները:
2. Թափոնների պետական կադաստրն ստեղծվում և վարվում է թափոնների գործածության ոլորտում ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Թափոնների անձնագրավորման կարգը սահմանելու մասին» N 47-Ն, ապրիլի 20-ի «Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին» N 500-Ն և հուլիսի 13-ի «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին» N 1180-Ն որոշումներով հաստատված կարգերով ներկայացված տեղեկատվության հիման վրա, որը ներառում է թափոնների ծագման, քանակի, կազմի, հատկությունների, դրանց վտանգավորության դասի, թափոնների տեղադրման օբյեկտների, դրանց օգտագործման և վնասազերծման տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալները:
3. Սույն կարգի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ներկայացված տվյալները ներառվում են թափոնների պետական կադաստրում, որը ենթակա է պարբերաբար լրացման` նոր տվյալներով:
(3-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
4. Թափոնների պետական կադաստրի վարումն իրականացվում է թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության ոլորտի պետական կարգավորումն ապահովելու նպատակով և հիմք է հանդիսանում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման պետական հսկողության իրականացման, թափոնների կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված նորմատիվաիրավական ակտերի մշակման, ինչպես նաև թափոններ առաջացնողների կողմից դրանց վերամշակման առկա լավագույն տեխնոլոգիաների կիրառման համար` թափոնների գոյացման ծավալների կրճատման և դրանց վտանգավորության նվազեցման ու թափոններից օգտակար բաղադրիչների կորզման նպատակով:
5. Թափոնների պետական կադաստրի տվյալները տրամադրվում են շահագրգիռ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին` ըստ պաշտոնական հարցման:
(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |