ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
12 սեպտեմբերի 2017 թվականի |
թիվ 121 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 84-րդ և 104-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ծրագիրը.
Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանը (այսուհետ՝ պլան):
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սահմանել պետական իշխանության այն մարմինները, որոնք պատասխանատու են պլանով նախատեսված միջոցառումների իրագործման համար, և դրանց մասին տեղեկատվություն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ապահովել պլանին համապատասխան մշակված ակտերի նախագծերի ուղարկումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
մինչև 2018 թվականի մայիսի 1-ը հաստատել անդամ պետությունների միջև նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերի համեմատական վերլուծություն անցկացնելու համար տեղեկատվություն ներկայացնելու ձևը.
պլանով նախատեսված միջոցառումների իրագործման դիտանցում իրականացնել, և յուրաքանչյուր տարի Եվրասիական միջկառավարական խորհրդին տեղեկացնել դիտանցման արդյունքների մասին:
5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել սույն որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված ձևով տեղեկատվություն:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
