ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2019 թվականի N 1390-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 20-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 20-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 3 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հոկտեմբերի 3-ի N 1390-Ա որոշման
«Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2013 թ. հունվարի 17-ի N 20-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Գասպարյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Լ. Քոչարյան |
- ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար |
Ա. Սողոմոնյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ |
Ռ. Ստեփանյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ |
Ա. Տիգրանյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ |
Ռ. Զաքարյան |
- Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ (համաձայնությամբ) |
Ծ. Հարությունյան |
- ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Ա. Հովհաննիսյան |
- ՄԱԿ-ի «Բնակչության զարգացման հիմնադրամի» «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող (համաձայնությամբ) |
Ա. Հարությունյան |
- «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի փոխնախագահ (համաձայնությամբ) |
Ա. Եղիազարյան |
- «Հայկական Կարմիր խաչի» ընկերության գլխավոր քարտուղար (համաձայնությամբ) |
Ա. Թորոսյան |
- «Տարեցների առողջության և խնամքի ապահովման» ասոցիացիայի հիմնադիր նախագահ (համաձայնությամբ) |
Լ. Մուրադյան |
- «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» ծրագրերի համակարգող (համաձայնությամբ) |
Ք. Մխիթարյան |
- «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի շահերի պաշտպանության պատասխանատու (համաձայնությամբ) |
Ֆ. Սարգսյան |
- «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի տարեցների հիմնախնդիրներով զբաղվող ծրագրերի պատասխանատու (համաձայնությամբ) |
Ա. Կեսոյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |