ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 դեկտեմբերի 2019 թվականի |
N 520-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի «Բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 543-Ն որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «օրենքով» բառը, ինչպես նաև որոշման N1 հավելվածով սահմանված Պայմանագրի՝
1) վերնագրից հանել «օրենքով» բառը,
2) նախաբանում «այսուհետ՝ Բաշխող» բառերից հետո լրացնել «(Երաշխավորված մատակարար)» բառերը, իսկ «այլ իրավական ակտերով,» բառերից հետո՝ «ինչպես նաև սույն պայմանագրով նախատեսված դեպքերում Արտադրողի հետ կնքված պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի (այսուհետ՝ ՊՄԳԳ) պայմաններով» բառերը,
3) 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) Կայան՝ __________________________________________________________ (օրենքով կամ ՊՄԳԳ-ով) էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող ___ ՄՎտ տեղակայվող հզորությամբ «______________» կայան.», |
«3) Արտադրողը վաճառում, իսկ Բաշխողը գնում է Արտադրողի առաքած էլեկտրական էներգիան և (կամ) հզորությունը՝ օրենքով, իսկ ՊՄԳԳ-ի առկայության դեպքում, դրանով նախատեսված ժամկետում և չափով:»,
5) 14-րդ կետում «15» թիվը փոխարինել «10» թվով,
6) 20-րդ կետում «47-րդ կետով» բառերից և 26-րդ կետի 3-րդ ենթակետում «առաքում բաշխման ցանց» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ ՊՄԳԳ-ով» բառերը,
7) 62-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «օրենքով ամրագրված» բառերը։
2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում վերակնքել էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրողների հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի փետրվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Բաղրամյան |