ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2019 թվականի N 971-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) նվիրատվության ենթակա բնակելի տարածքների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով` համաձայն հավելվածի.
3) որոշման տեքստում և հավելվածներում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «պետին» բառը փոխարինել «նախագահին» բառով.
4) ուժը կորցրած ճանաչել որոշման 1.1-ին կետը.
5) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը փոխարինել «Ջրային կոմիտե» բառերով, իսկ 1.2-րդ կետը «Արագածոտնի» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի» բառերով.
6) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Բնակելի տարածքները կարող են նվիրվել՝
1) համապատասխան տարածքում հաշվառված և մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին (բացառությամբ սահմանամերձ համայնքներում բնակվողների, որոնց համար փաստացի բնակվելու ժամկետի սահմանափակում չի նախատեսվում), որոնք պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման ծրագրերի շրջանակներում երբևէ բնակարան (բնակելի տուն) ձեռք չեն բերել կամ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն չեն ստացել, ինչպես նաև սեփականության իրավունքով չունեն անշարժ գույք (բացառությամբ բնակելի տարածքների նկատմամբ ընդհանուր կամ բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող բաժնեմասի, չկառուցապատված հողամասերի, բնակելի նշանակության օժանդակ շինությունների, ինչպես նաև ոչ բնակելի նշանակություն ունեցող շենքերի, շինությունների).
2) սույն կարգի համաձայն նվիրատվությամբ բնակելի տարածքներ նախկինում ձեռք բերված անձանց, որոնց նվիրատվությունից հետո բնակության նույն հասցեում սահմանված կարգով որպես բարելավում հատկացված է տարածք:».
7) N 1 հավելվածի 3-րդ կետի՝
ա. 5-րդ և 9-րդ ենթակետերում «վերջին 5 տարվա ընթացքում» բառերը հանել,
բ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ և 7-րդ ենթակետերը.
8) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածում նշված անձինք նվիրվող բնակելի տարածքի հատակագիծը` կազմված և հաստատված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում են բնակելի տարածքը տնօրինող պետական կառավարման մարմնին: Բնակելի տարածքը տնօրինող պետական կառավարման մարմինը հատակագծի և որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում մեկ տարվա ընթացքում կնքում է նվիրատվության պայմանագիր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման՝ դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից:».
9) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.
«7. Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածում նշված հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:».
10) որոշման N 2 հավելվածում`
ա. 6-րդ կետի 3-րդ սյունակում «քաղ. Երևան» բառերը փոխարինել «քաղ. Աբովյան» բառերով,
բ. 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին և 9.2-րդ կետերով.
« |
|
», |
գ. ուժը կորցրած ճանաչել ցանկի 10-րդ, 43-րդ, 58-րդ, 59-րդ, 61-րդ և 70-րդ կետերը,
դ. 26-րդ կետի 3-րդ սյունակում «քաղ. Երևան, Մոլդովական 70» բառերը փոխարինել «քաղ. Երևան, Մոլդովական փող. 29/1 մասնաշենք, բացառությամբ 1-ին հարկում գտնվող NN 1, 2, 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 բնակարանները և 3-րդ հարկում գտնվող NN 301, 302, 303, 304, 305, 306, 307, 309, 310, 311, 312, 313, 314 բնակարանները և քաղ. Երևան, Մոլդովական փող. 29/2 մասնաշենք)» բառերով,
ե. 29-րդ կետի 3-րդ սյունակում «մասնաշենք, 2-րդ մասնաշենք, 3-րդ մասնաշենք» բառերը փոխարինել «, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ մասնաշենքեր» բառերով,
զ. 34-րդ կետի 3-րդ սյունակում «2» թիվը փոխարինել «2/1» թվով,
է. 38-րդ կետի 3-րդ սյունակում «Հատիսի փող.» բառերը փոխարինել «Ուսանողական թաղամաս, 4 շենք» բառերով,
ը. 39-րդ կետի 3-րդ սյունակը «Բյուրեղավան» բառից հետո լրացնել «, Օղակաձև փող. 51» բառերով,
թ. 41-րդ կետի 3-րդ սյունակը «Աղավնաձոր» բառից հետո լրացնել «, 2-րդ փող., N 2/1» բառերով,
ժ. 50-րդ կետի 3-րդ սյունակը «համայնք» բառից հետո լրացնել «, 2-րդ նրբ., 1 շենք, բն. 10 և 10/1» բառերով,
ժա. 53.5-րդ կետի 3-րդ սյունակը «համայնք» բառից հետո լրացնել «, 2-րդ փող., 34» բառերով,
ժբ. 53.6-րդ կետի 3-րդ սյունակը «Ուռուտ,» բառից հետո լրացնել «1-ին փող.,» բառերով,
ժգ. 53.8-րդ կետի 3-րդ սյունակը «Հարթավան» բառից հետո լրացնել «, 12-րդ փող., N 4/1» բառերով.
ժդ. 53.9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 53.10-53.16-րդ կետերով.
« |
|
», |
ժե. 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
ժզ. 67-րդ կետի 3-րդ սյունակը «Կաթնաղբյուր» բառից հետո լրացնել «, 8-րդ փող., 10 բնակելի շենք» բառերով,
ժէ. 68-րդ կետի 3-րդ սյունակը «Լեռնահովիտ» բառից հետո լրացնել «, հրապարակ 5 բնակելի շենք» բառերով,
ժը. 72-րդ կետի 3-րդ սյունակը «Պուշկինո» բառից հետո լրացնել «, 1-ին փող., 23 բնակելի տուն» բառերով,
ժթ. 73-րդ կետի 3-րդ սյունակը «Սարչապետ» բառից հետո լրացնել «, 2-րդ փող., 5 բնակելի շենք» բառերով,
ի. 79-րդ և 80-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
իա. 82-85-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
իբ. 87-94-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
իգ. լրացնել 98-րդ և 99-րդ կետերով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
|
Հավելված |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշման |
ց ա ն կ
Նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքների
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |