«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2002 թվականի N 927-Ն
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 09.04.20 N 521-Ն)
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպել «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Հաստատել`
ա) «Սևան» ազգային պարկի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 09.04.20 N 521-Ն)
գ) (ենթակետն ուժը կորցրել է 17.01.19 N 41-Ն)
(2-րդ կետը լրաց. 09.09.10 N 1185-Ն, փոփ. 17.01.19 N 41-Ն, 09.04.20 N 521-Ն)
3. Սահմանել, որ
ա) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Սևան» ազգային պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման, ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերի սպասարկման ապահովումն է.
բ) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսառեսուրսների, այդ թվում` բույսերի և կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում,
բնափայտի մթերում, վերամշակում և իրացում,
զբոսաշրջության, այդ թվում` էկոզբոսաշրջության կազմակերպում,
երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում,
կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում,
գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում,
հանգստի և զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,
«Սևան» ազգային պարկին վերաբերող գովազդի կազմակերպում, գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում,
տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն.
գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկի տնօրինության`
պետական սեփականություն հանդիսացող գույքը, համաձայն N 3.1 հավելվածի, բացառությամբ շենքերի և շինությունների, սեփականության իրավունքով հանձնվում է «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
շենքերը և շինությունները, համաձայն N 4 հավելվածի, ինչպես նաև համապատասխան հողատարածքը` ըստ անտառաշինական նախագծերի, «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով.
դ) մինչև վերակազմակերպումը «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:
Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրում:
(3-րդ կետը փոփ. 10.07.14 N 683-Ն, 10.03.15 N 301-Ն)
4. «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:
(4-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն, 09.04.20 N 521-Ն)
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
ա) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության պետական գրանցումը.
բ) «Սևան» ազգային պարկի անտառաշինական և հողաշինարարական քարտեզների հիման վրա մեկ տարվա ընթացքում` սահմանված կարգով ապահովել «Սևան» ազգային պարկի տարածքի քարտեզագրումը, գոտիավորման սխեմայի կազմումը, պարկի սահմանների ու դրա պահպանական գոտու ճշտումը և, դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո, հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ա) սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության 1999-2001 թվականների պետական բյուջեների կատարման արդյունքներով «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկի ֆինանսավորման գծով առաջացած պարտքերը մարելու վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հայտի հիման վրա` «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. հուլիսի 9 |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Սևան» ազգային պարկը (այսուհետ` պարկ) ստեղծվել է ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի մարտի 14-ի «Սևան» ազգային պարկ ստեղծելու մասին» N 125 որոշմամբ:
2. Պարկը հանրապետական նշանակության` բնության հատուկ պահպանվող տարածք է:
3. Պարկի ստեղծման նպատակներն են`
1) Սևանա լճի ավազանի ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի ապահովումը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանությունը.
2) Սևանա լճի ավազանին բնորոշ հազվագյուտ և անհետացող վայրի բույսերի ու կենդանիների տեսակների, գենոֆոնդի և դրանց բնակության միջավայրի պահպանությունը.
3) բնական լանդշաֆտների, դրանց առանձին տարրերի, բնական գործընթացների և երևույթների գիտական ուսումնասիրությունը.
4) պարկի տարածքի բնական էկոհամակարգերում ընթացող գործընթացների կանխատեսումն ու գնահատումը.
5) բնական օբյեկտների, այդ թվում` կենսաբանական պաշարների արդյունավետ օգտագործումը, օգտագործման ձևերի ու բնության պահպանության գիտական հիմունքների մշակումը.
6) էկոլոգիական մոնիթորինգի կազմակերպումը, բնության տարեգրության վարումը և պարկի ու հարակից տարածքների բնության թանգարանի գործունեության կազմակերպումը.
7) ճանաչողական զբոսաշրջության և ռեկրեացիայի զարգացման նախադրյալների ապահովումը.
8) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության և իրազեկման աշխատանքների իրականացման ապահովումը:
4. Պարկի հողերը հատուկ պահպանվող տարածքների հողեր են, որոնք ներառում են բնապահպանական, պատմական ու մշակութային և այլ նշանակության հողեր, որոնց վրա օրենքով սահմանված կարգով արգելվում է պարկի նպատակային նշանակությանը հակասող գործունեություն: Այլ հողատերերի, հողօգտագործողների և հողամասերի սեփականատերերի հողերը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց շենքերն ու կառույցները, որոնք գտնվում են պարկի սահմաններում, օգտագործվում են իրենց նշանակությանը համապատասխան` այդ անձանց կողմից պահպանելով բնապահպանական նորմերը` սահմանված սույն կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
5. Պարկի անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Սևան» ազգային պարկ.
2) հայերեն կրճատ` «Սևան» ԱՊ.
3) ռուսերեն լրիվ` Национальный парк "Севан".
4) ռուսերեն կրճատ` НП "Севан".
5) անգլերեն լրիվ` Sevan National Park.
6) անգլերեն կրճատ` Sevan NP:
II. ՊԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ
6. Պարկի կառավարման պլանը կազմվում է համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի:
(6-րդ կետը փոփ. 09.09.10 N 1185-Ն)
III. ՊԱՐԿԻ ՏԱՐԱԾՔԱԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ
7. Պարկի տարածքը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի N 205-Ն որոշմամբ հաստատված «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանի, բաժանվում է հետևյալ տարածքագործառնական գոտիների`
1) արգելոցային` ընդգրկում է «Արտանիշի», «Նորաշենի», «Լիճք-Արգիչի» և «Գիլլի» արգելոցները.
2) արգելավայրային` ընդգրկում է «Գավառագետի», «Գիհի-կաղնուտային ռելիկտային» և «Նորաշենի» արգելավայրերը.
3) ռեկրեացիոն.
4) տնտեսական:
(7-րդ կետը փոփ. 25.07.19 N 947-Ն)
8. Արգելոցային գոտիների ստեղծման նպատակներն են`
1) Արտանիշի թերակղզու մինչսառցային ժամանակաշրջանի բազմազան ռելիկտային բուսականության, գիհու նոսրանտառների և տափաստանների, ինչպես նաև որպես հազվագյուտ կենդանիների (գորշ արջ, այծյամ, վարազ, բեզոարյան այծ, ազնվացեղ եղջերու և այլն) միգրացիայի միջանցքի պահպանության ապահովումը.
2) Նորաշեն համայնքին հարակից կղզիներում թռչունների, մասնավորապես, հայկական արծաթափայլ որորի, որպես Հայաստանում բնադրող միակ էնդեմիկ թռչունի, բնականոն ապրելակերպի ու վերարտադրության ապահովումը.
3) Լիճքի հանքային աղբյուրների, Արգիչի և Լիճք գետերի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների ջրաճահճային բուսականության, թռչունների բնադրավայրի պահպանության, ինչպես նաև արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների՝ Սևանի իշխանի, Սևանի կողակի և Սևանի բեղլուի բնական ձվադրման ու զարգացման ապահովումը.
4) Մասրիկ և Գեղամասար գետերի գետաբերանային հատվածների պահպանության, արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների` Սևանի իշխանի, Սևանի կողակի և Սևանի բեղլուի բնական ձվադրման և զարգացման համար, ինչպես նաև հարակից ճահճուտների պահպանության, որպես թռչունների բնադրավայր, ապահովումը.
5) արգելոցների տարածքներին բնորոշ բնական լանդշաֆտների պահպանումը.
6) բնական գործընթացները խոչընդոտող մարդածին գործոնների բացահայտումը և դրանց կանխարգելումը.
7) կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության, վերականգնման և բնականոն զարգացման ապահովումը,
8) մարդածին բացասական ազդեցության կանխարգելումն արգելոցի էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների բնականոն զարգացման վրա:
9. Արգելավայրային գոտիների ստեղծման նպատակներն են`
1) Գավառագետի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների պահպանության և Նորատուս թերակղզու ափամերձ հատվածի թռչունների բնադրավայրերի, ինչպես նաև արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների ձվադրման ու զարգացման ապահովումը.
2) Սևանա լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի վրա տարածվող գիհու և կաղնու ռելիկտային բնական նոսր անտառների պահպանության ապահովումը.
3) արգելավայրերի տարածքներին բնորոշ բնական լանդշաֆտների պահպանումը.
4) բնական գործընթացները խոչընդոտող մարդածին գործոնների բացահայտումը և դրանց կանխարգելումը.
5) կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության, վերականգնման և բնականոն զարգացման ապահովումը.
6) «Նորաշենի» արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի և ապրելակերպի բնական պայմանների ապահովումը:
(9-րդ կետը լրաց. 25.07.19 N 947-Ն)
10. Ռեկրեացիոն գոտու ստեղծման նպատակներն են`
1) բնական լանդշաֆտների, բուսական ծածկույթի, Սևանա լճի ափամերձ հատվածի բնական և մշակութային ժառանգության բնապատմական և գեղագիտական արժեքների պահպանության ապահովումը` քաղաքացիների հանգստի կազմակերպման համար.
2) ազգային պարկի տարածքի զբոսաշրջային կարողությունների բացահայտումն ու պահպանումը և զբոսաշրջության տարբեր ձևերի, այդ թվում` ճանաչողական զբոսաշրջության զարգացմանը նպաստելը.
3) ռեկրեացիոն գոտու տարածքների նպատակային օգտագործման ապահովումը.
4) ռեկրեացիոն գոտում առկա պատմամշակութային հուշարձանների և դրանց պահպանման գոտիների պահպանության ապահովումը.
5) ռեկրեացիոն գոտու էկոհամակարգերի բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը:
11. Տնտեսական գոտու ստեղծման նպատակներն են`
1) պարկի տնտեսական գոտու տարածքին բնորոշ արժեքավոր բույսերի ու կենդանիների տեսակների պահպանության, վերարտադրության, էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության վերականգնման, էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպման, բնական պաշարների կայուն օգտագործման, ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերի սպասարկման և պարկի ռեժիմով չարգելված այլ տնտեսական գործունեության ծավալման ապահովումը.
2) ընդերքի, ջրային ռեսուրսների, բուսական և կենդանական պաշարների արդյունավետ օգտագործման ապահովումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
3) տնտեսական գոտու էկոհամակարգերի բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը:
(11-րդ կետը փոփ. 10.07.14 N 683-Ն)
IV. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ
12. Պարկի պահպանման գոտու տարածքը Սևանա լճի ջրհավաք ավազանն է: Պահպանման գոտու տարածքում կարող են ընդգրկվել տարբեր սեփականատերերի պատկանող հողամասեր, այդ թվում` համայնքների վարչական տարածքներում ներառվածը: Դրանց օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Պարկի պահպանման գոտու տարածքում թույլատրվում է պարկի էկոլոգիական համակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների և դրանց պահպանման գոտիների պահպանությանը չվնասող, լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված ցանկացած տնտեսական գործունեություն:
V. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
14. Պարկի պահպանությունն իրականացնում է «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):
(14-րդ կետը փոփ. 09.09.10 N 1185-Ն)
VI. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ
15. Պարկի արգելոցային գոտիներում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պահպանության ռեժիմը: Պարկի արգելոցային գոտիների պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`
1) «Արտանիշ» արգելոցում գիհի բազմապտուղ, գիհի գարշահոտ, գիհի կազակական տեսակների բնական միջավայրի և դրա բաղադրիչների, ինչպես նաև կենդանիների` գորշ արջի, այծյամի, վարազի, բեզոարյան այծի, ազնվացեղ եղջերուի միգրացիայի միջանցքի պահպանությունը.
2) «Նորաշենի» արգելոցում Հայկական արծաթափայլ որորի բնակության միջավայրի պայմանների պահպանությունը.
3) «Լիճք-Արգիչի» արգելոցում հանքային աղբյուրների, բարձրակարգ ջրային բուսականության բնական պայմանների, Սևանի իշխանի, Սևանի բեղլուի, Սևանի կողակի էնդեմիկ ձկնատեսակների բնական զարգացումն ու ձվադրումն ապահովող ուղիների պահպանությունը.
4) «Գիլլի» արգելոցում բնական ճահճուտների, բարձրակարգ ջրային բուսականության բնական պայմանների, Սևանի իշխանի, Սևանի բեղլուի, Սևանի կողակի էնդեմիկ ձկնատեսակների բնական զարգացումն ու ձվադրումն ապահովող ուղիների պահպանությունը.
5) թռչուններին աղմուկով (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն) չանհանգստացնելը, թռչունների ձվադրավայրերի պահպանությունը.
6) բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը.
7) ճանաչողական զբոսաշրջության համար միայն սահմանված երթուղիների օգտագործումը.
8) հրդեհածին գործունեության բացառումը (այդ թվում` խարույկ վառելը).
9) պոմպակայանների կառուցման և շահագործման բացառումը:
16. Պարկի արգելավայրային գոտիներում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ռեժիմը: Պարկի արգելավայրային գոտիների պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`
1) «Գավառագետ» արգելավայրում թռչունների ձվադրավայրերի պահպանությունը.
2) «Գիհի-կաղնուտային ռելիկտային» արգելավայրում գիհի բազմապտուղ, գիհի գարշահոտ, գիհի կազակական և կաղնի վրացական տեսակների բնական միջավայրի պահպանությունը.
2.1) «Նորաշենի» արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների համար բնական միջավայրի պահպանությունը.
3) թռչուններին աղմուկով (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն) չանհանգստացնելը, թռչունների ձվադրավայրերի պահպանությունը.
4) ճանաչողական զբոսաշրջության համար միայն սահմանված երթուղիների օգտագործումը.
5) որսորդության և ձկնորսության բացառումը.
6) կենդանիների և բույսերի նոր տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և օգտագործման բացառումը.
7) բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը.
8) բույսերի պաշտպանության նպատակով թունաքիմիկատների, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործման բացառումը.
9) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրության, օգտագործման և պահեստավորման բացառումը.
10) հողային ծածկույթի խախտում առաջացնող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների, օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործման, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխման բացառումը.
11) հրդեհածին գործունեության բացառումը (այդ թվում` խարույկ վառելը):
(16-րդ կետը լրաց. 25.07.19 N 947-Ն)
17. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռեժիմը: Պարկի ռեկրեացիոն գոտու պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`
1) կեղտաջրեր առաջացնող օբյեկտների շահագործման բացառումը` առանց կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման.
2) կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով տարածքի աղտոտման բացառումը.
3) բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանությունը:
18. Պարկի տնտեսական գոտու տարածքում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ռեժիմը: Պարկի տնտեսական գոտու պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`
1) կեղտաջրեր առաջացնող օբյեկտների շահագործման բացառումը` առանց կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման.
2) բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանությունը:
VII. ՊԱՐԿԻ ԱՐԳԵԼՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
19. Պարկի արգելոցային և արգելավայրային գոտիների տարածքներում թույլատրվում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասով սահմանված օգտագործման ձևերը: Արգելոցային և արգելավայրային գոտիների տարածքներում թույլատրվում են`
1) արգելոցների ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը.
2) արգելավայրերում էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները, արգելավայրերի տարածքներում էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գույքագրման ու հաշվառման, մոնիթորինգի աշխատանքների իրականացումը, ճանաչողական զբոսաշրջությունը, բնապահպանական և գիտակրթական իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումների և դրանց հետ կապված հանգստի կազմակերպումը, այդ նպատակներով տաղավարների և դիտակետերի տեղադրումը, որոնք չպետք է հակասեն արգելավայրային գոտիների ստեղծման նպատակներին և պահպանության ռեժիմին․
3) տարածքի սանիտարահիգիենիկ և հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը:
(19-րդ կետը խմբ. 11.06.20 N 919-Ն)
20. Արգելոցային գոտիների տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավելի, քան 30 անձ, առավելագույնը` 3 ժամով։
(20-րդ կետը խմբ. 25.07.19 N 947-Ն)
21. Արգելոցային և արգելավայրային գոտիներ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին` կազմակերպության կամ լիազորված պետական մարմնի կողմից տրված անցագրերով:
(21-րդ կետը փոփ. 25.07.19 N 947-Ն)
VIII. ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
22. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում թույլատրվում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով սահմանված օգտագործման ձևերը: Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում արգելվում են`
1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.
3) անասունների արածեցումը.
4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.
5) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.
6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.
7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.
8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.
9) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).
10) արդյունագործական նպատակով բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների օգտագործումը.
11) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
12) վտանգավոր և կենցաղային կոշտ թափոնների մշակումը, վերամշակումը, օգտահանումը, վնասազերծումը և թաղումը.
13) հանքարդյունաբերական գործունեությունը:
(22-րդ կետը խմբ. 09.09.10 N 1185-Ն)
23. Ռեկրեացիոն գոտու մուտքն ազատ է:
24. Պարկի ռեկրեացիոն գոտու 1905,0 մետր բացարձակ նիշից բարձր տարածքներում հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծերին և կառուցապատման էսքիզներին համապատասխան:
25. Ռեկրեացիոն գոտու վարձակալված տարածքներում քաղաքաշինական գործունեությունը թույլատրվում է իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնապահպանական և քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացության դեպքում:
26. (կետն ուժը կորցրել է 09.09.10 N 1185-Ն)
27. (կետն ուժը կորցրել է 09.09.10 N 1185-Ն)
IX. ՊԱՐԿԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
28. Պարկի տնտեսական գոտու տարածքում թույլատրվում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված օգտագործման ձևերը: Տնտեսական գոտու տարածքներում արգելվում են`
1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.
3) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).
4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.
5) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.
6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.
7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը.
8) ընդերքի շահագործումը` պայթեցման միջոցով.
9) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.
10) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
11) վտանգավոր և կենցաղային կոշտ թափոնների մշակումը, վերամշակումը, օգտահանումը, վնասազերծումը և թաղումը:
(28-րդ կետը խմբ. 09.09.10 N 1185-Ն)
29. Տնտեսական գոտու մուտքն ազատ է:
30. Պարկի տնտեսական գոտու 1905,0 մետր բացարձակ նիշից բարձր տարածքներում հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծերին և կառուցապատման էսքիզներին համապատասխան:
31. Տնտեսական գոտու վարձակալված տարածքներում քաղաքաշինական գործունեությունը թույլատրվում է իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնապահպանական և քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացության դեպքում:
32. (կետն ուժը կորցրել է 09.09.10 N 1185-Ն)
33. (կետն ուժը կորցրել է 09.09.10 N 1185-Ն)
(հավելվածը խմբ. 26.06.09 N 772-Ն, փոփ., խմբ. 09.09.10 N 1185-Ն, փոփ. 10.07.14 N 683-Ն, փոփ., լրաց., խմբ. 25.07.19 N 947-Ն, խմբ. 11.06.20 N 919-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 09.04.20 N 521-Ն)
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(հավելվածն ուժը կորցրել է 17.01.19 N 41-Ն)
Հավելված N 3.1 |
Ց Ա Ն Կ
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը |
Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Ավտոմեքենա «ԶԻԼ-130» |
1 |
2.2 |
2. |
Ավտոմեքենա «ԿամԱԶ-5320» |
1 |
11.8 |
3. |
Ավտոմեքենա «ԿամԱԶ-5320» |
1 |
12.5 |
4. |
Ավտոմեքենա «ԶԻԼ ՄՄԶ» |
1 |
4.4 |
5. |
Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303» |
1 |
2.6 |
6. |
Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303» |
1 |
2.6 |
7. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-53» |
1 |
3 |
8. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-52» |
1 |
1.5 |
9. |
Ավտոմեքենա «ԿավԱԶ-8270» |
1 |
5.2 |
10. |
Տրակտոր «ԴՏ-75» |
1 |
5 |
11. |
Տրակտոր «ՄՏԶ-82» |
1 |
4.7 |
12. |
Ցանկապատ |
180 քառ. մ |
4.6 |
13. |
Դարպաս` մետաղյա |
1 |
8 |
14. |
Դարպաս` մետաղյա |
1 |
0.5 |
15. |
Ցանցե ցանկապատ |
489 քառ. մ |
3.3 |
16. |
Եռակցման ագրեգատ «ԱԴԴ-300» |
2 |
2 |
17. |
Սառնարան «Սարատով» |
3 |
2.5 |
18. |
Սառնարան «Օրսկ» |
1 |
1.2 |
19. |
Սառնարան «Ապշերոն» |
1 |
1.2 |
20. |
Սառնարան «Մորոզիլկա» |
1 |
0.8 |
21. |
Անիվավոր տրակտոր «ՄՏԶ-80» |
1 |
5.6 |
22. |
Անիվավոր տրակտոր «ՅՈՒՄԶ-6Լ» |
1 |
4.3 |
23. |
Մամլադանակ (պրեսովնի դանակ) |
1 |
0.7 |
24. |
Կցասայլ (լաֆետ) «2 ՊՏՍ-4մ» |
1 |
1.8 |
25. |
Ջրային հեծանիվ |
5 |
93.2 |
26. |
Ջրային հեծանիվ |
3 |
11.6 |
27. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-53» (արհեստանոց) |
1 |
6 |
28. |
Գրասեղան |
7 |
2.8 |
29. |
Գրամեքենա |
4 |
4.2 |
30. |
Զարդասեղան |
1 |
0.4 |
31. |
Գորգ |
4 |
12.1 |
32. |
Բազկաթոռ, բազմոց |
6 |
2.9 |
33. |
Սպասքապահարան (սերվանտ) |
1 |
0.8 |
34. |
Գրապահարան |
3 |
1.4 |
35. |
Տրյումո |
3 |
1.3 |
36. |
Բազմոց` մետաղյա |
2 |
1.5 |
37. |
Սեղան |
3 |
1.8 |
38. |
Տաղավար (բեսեդկա) |
4 |
4.9 |
39. |
Վանդակաճաղ` մետաղական |
10 խոր. մ |
89.7 |
40. |
Մակետ |
1 |
244.4 |
41. |
Մակետ «Փիրուզե լողափ» |
1 |
213.9 |
42. |
Կինոապարատ «Կիև» |
1 |
16.6 |
43. |
Հեռախոսի ապարատ «Պանասոնիկ» |
1 |
208.2 |
44. |
Գրապահարան |
2 |
27.9 |
45. |
Սեղան` տնօրենի |
1 |
17.8 |
46. |
Գրասեղան` 2-դարականի |
2 |
24 |
47. |
Սեղան` խորհրդակցական |
1 |
28.2 |
48. |
Օդափոխիչ` տնտեսական |
1 |
21.6 |
49. |
Նկար` գեղարվեստական |
16 |
816.1 |
50. |
Նկար` գեղարվեստական թանգարան ձևավոր |
5 |
796.8 |
51. |
Նկար` գեղարվեստական (հավաքածու) |
68.9 հազ. |
6.9 |
52. |
Կրծքանշան |
440 |
0.1 |
53. |
Ցիստեռն (10 տ) |
2 |
41.8 |
54. |
Ցանցե ցանկապատ |
700 մ |
10.4 |
55. |
Սառնարան-պահարան |
2 |
23.5 |
56. |
Էլեկտրական սալիկ |
1 |
5.8 |
57. |
Ջրի պոմպ |
1 |
2.6 |
58. |
Էլեկտրական ջրատաքացուցիչ |
1 |
5.3 |
59. |
Բազմոց` «Զիտա» |
9 |
234.9 |
60. |
Բազկաթոռ |
15 |
244.2 |
61. |
Լրագրասեղան |
7 |
39 |
62. |
Օդափոխիչ` տնտեսական |
1 |
21.6 |
63. |
Պահարան` հեռուստացույցի |
1 |
60 |
64. |
Նկարների հավաքածու |
70 |
0.1 |
65. |
Քարշ ցիստեռն |
1 |
26.6 |
66. |
Ջրային հեծանիվ |
4 |
72.5 |
67. |
Վրան |
1 |
16.3 |
68. |
Դինամիկ «ԱՍ-033» |
2 |
8.6 |
69. |
Էլեկտրոնիկա Է-043 |
1 |
5.3 |
70. |
Մագնիտոֆոն-ձայնագրիչ |
1 |
8.6 |
71. |
Ջրային հեծանիվ |
2 |
36.3 |
72. |
Վրան |
1 |
11 |
73. |
Բազմոց |
1 |
13.9 |
74. |
Զարդասեղան |
1 |
10.2 |
75. |
Գրասեղան 2-դարականի |
1 |
12 |
76. |
Ցանկապատի դարպաս |
1 |
314.2 |
77. |
Լողափ կահ. կառույց |
|
373.4 |
78. |
Զուգարան |
1 |
18.3 |
79. |
Տաղավար` բակի |
3 |
36 |
80. |
Բարձր լարման էլեկտրական գիծ |
1 |
457.7 |
81. |
Արտաքին լուսավորության գիծ |
|
153.8 |
82. |
Տրանսֆորմատոր |
1 |
6.5 |
83. |
Դինամիկ |
2 |
8.6 |
84. |
Տեսամագնիտոֆոն «Էլեկտրոն» |
1 |
15.9 |
85. |
Էլեկտրական նվագարկիչ |
1 |
9.4 |
86. |
Էլեկտրոնիկա ՈՒՏ-47 |
1 |
4 |
87. |
Հեռուստացույց «25 ՏՈՒ 3130» |
1 |
5.6 |
88. |
Ջրային հեծանիվ |
6 |
108.8 |
89. |
Նավակ «ՕԿՍԱ-4» |
1 |
26.9 |
90. |
Մոտոցիկլ «Դնեստրա» |
1 |
46.7 |
91. |
Զարդասեղան |
1 |
1.7 |
92. |
Զարդասեղան |
2 |
3.3 |
93. |
Զարդասեղան |
6 |
64.7 |
94. |
Պահարան` մետաղյա |
1 |
26.5 |
95. |
Պահարան` մետաղյա |
4 |
35.7 |
96. |
Պահարան` 3-դռնանի |
1 |
12.5 |
97. |
Պահարան` 2-դռնանի |
20 |
210.5 |
98. |
Պահարան` մետաղյա` հագուստի |
4 |
42.1 |
99. |
Վրան |
3 |
67.6 |
100. |
Ցուցանակ` մետաղյա (900x120) |
1 |
32.6 |
101. |
Սեղան` թենիսի |
1 |
9.4 |
102. |
Տաղավար` բակի |
1 |
24 |
103. |
Արտաքին լուսավորության գիծ |
1 |
195.4 |
104. |
Սառնարան «Ապշերոն» |
3 |
26.2 |
105. |
Մագնիտոֆոն «Սատուրն» |
1 |
8.7 |
106. |
Ջրային հեծանիվ |
5 |
90.7 |
107. |
Վրան |
1 |
14.4 |
108. |
Պահարան` 3-դռնանի |
3 |
37.7 |
109. |
Գրասեղան` 2-դարականի |
1 |
11.7 |
110. |
Բարձր լարման էլեկտրական գիծ |
1 |
106.9 |
111. |
Արտաքին լուսավորության գիծ |
1 |
282 |
112. |
Էլեկտրական հաղորդման գիծ |
1 |
63.2 |
113. |
Տրանսֆորմատոր «ԱԿ-160» |
1 |
16.8 |
114. |
Շիթ. տրանս. |
1 |
28 |
115. |
Ջրային հեծանիվ |
10 |
181.3 |
116. |
Վրան |
3 |
96.8 |
117. |
Վրան |
3 |
45.7 |
118. |
Զարդասեղան |
6 |
64.9 |
119. |
Զարդասեղան |
1 |
10.7 |
120. |
Զարդասեղան |
1 |
1.7 |
121. |
Պահարան` 3-դռնանի |
11 |
138.2 |
122. |
Պահարան` 2-դռնանի |
1 |
10.5 |
123. |
Պահարան` մետաղյա |
2 |
53 |
124. |
Զգեստապահարան |
5 |
8 |
125. |
Պաշտ. տեղեկագիր NN 21 և 22 |
2 |
2.9 |
126. |
ՀՀ քրեական օրենսգիրք |
1 |
1.2 |
127. |
ՀՀ քաղ. դատ. օրենսգիրք |
1 |
1.4 |
128. |
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք |
1 |
3.5 |
129. |
Ռացիա Պլ1 ստանդարտ |
1 |
190 |
130. |
Վերնային տնտ. |
1 |
6.9 |
131. |
Ցանցե ցանկապատ |
954 մ |
6.4 |
132. |
Այրայրի |
2 |
0.3 |
133. |
Մետաղյա դարպաս |
1 |
8 |
134. |
Տաղավար (բեսեդկա) |
4 |
5 |
135. |
Սառնարան «Սարատով» |
1 |
0.8 |
136. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-սազ-53» |
1 |
193.8 |
137. |
Ավտոմեքենա-քարշակ «ԱՌ-3» |
1 |
24.7 |
138. |
Ավտոմեքենա «ՎԱԶ-2121» |
1 |
1450 |
139. |
Ավտոմեքենա «ՈՒԱԶ-469» |
1 |
4040 |
140. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» |
1 |
3400 |
141. |
Ավտոմեքենա «ՎԱԶ-2121» |
1 |
3757.1 |
142. |
Ջրհոր |
1 |
536.5 |
143. |
Ավտոմեքենա «ՈՒԱԶ-469 բ» |
1 |
1924.6 |
144. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-3102» |
1 |
2 |
145. |
Ռացիա Պ 1 ստանդարտ |
1 |
190 |
146. |
Լիցքավորման արագացուցիչ |
1 |
74.1 |
147. |
Վրան |
8 |
126.3 |
148. |
Բազկաթոռ |
3 |
48.8 |
149. |
Մանրադիտակ «ՄԲՍ-9» |
1 |
15.7 |
150. |
Առագաստանավ |
1 |
2516 |
151. |
Ռացիա Պ 1 ստանդարտ |
1 |
308.1 |
152. |
Ռացիա` շարժական |
1 |
53.8 |
153. |
Շարժիչ «Վիխր» |
1 |
29.7 |
154. |
Սառնարան «Ապշերոն» |
2 |
8.7 |
155. |
Հեռուստացույց «Ռադուգա» |
4 |
20.3 |
156. |
Ֆոտոապարատ «Զենիթ» |
1 |
11.6 |
157. |
Նավ «ՌՄ 376» |
1 |
2242.5 |
158. |
Նավ «Ադմիրալ-371» |
1 |
1000.5 |
159. |
Մոտորանավակ «Վոլգա» |
1 |
262 |
160. |
Մոտորանավակ «Ամուր» |
1 |
140.3 |
161. |
«Տենդ» ավտոմեքենա |
1 |
7.2 |
162. |
Բազմոց |
1 |
16.3 |
163. |
Մետաղյա ցուցանակ (900x120) |
2 |
65.3 |
164. |
Գրապահարան |
1 |
9.3 |
165. |
Գրասեղան` 1-դռնանի |
1 |
10.6 |
166. |
Գրասեղան` 2-դարականի |
1 |
11.5 |
167. |
Մահճակալ` 1 տեղանոց |
6 |
33.3 |
168. |
Էլեկտրական եռակցման ապարատ |
1 |
26.3 |
169. |
Էլեկտրական եռակցման տրանսֆորմատոր |
1 |
13.2 |
170. |
Սրահաստոց (հաստոց տոչիլնի) |
1 |
134.6 |
171. |
Սեղանի շաղափող հաստոց |
1 |
6.6 |
172. |
Հաստոց «Ռիխտովի» |
1 |
15.9 |
173. |
Հաստոց սվեր. վերտիկալ |
1 |
17.5 |
174. |
Սեղանի շաղափող հաստոց |
1 |
6.1 |
175. |
Գրասեղան` 2-դարականի |
1 |
10.1 |
176. |
Պահարան` 2-դռնանի |
1 |
12.5 |
177. |
Արևային ցնցուղ |
1 |
230.8 |
178. |
Ջերմոմետր «ՏՊՊ-4» |
1 |
3.2 |
179. |
Պոտեբցիոմետր «ԿՍՊ-32» |
1 |
10.3 |
180. |
Պոտեբցիոմետր «ԿՍՊ-32» |
1 |
5.2 |
181. |
Վակումո. սարք |
1 |
8.7 |
182. |
Կալորիումներ |
1 |
20 |
183. |
Մուտքի երկաթե դարպաս |
1 |
7.1 |
184. |
Քարե ցանկապատ |
1 |
97.4 |
185. |
Պատճենահանման մեքենա |
1 |
200 |
186. |
Ռադիոկայան |
1 |
23.1 |
187. |
Կոմուտատոր «ՊԴՍ» |
1 |
24.1 |
188. |
Հեռախոսի տեղադրման սարք |
1 |
24.2 |
189. |
Էլեկտրական հաշվիչ մեքենա «Էլեկտրոնիկա» |
2 |
41.5 |
190. |
Հեռախոսի ապարատ «Պանասոնիկ» |
1 |
66.6 |
191. |
Տելետայպ |
1 |
43.1 |
192. |
Սառնարան «Օրսկ» |
1 |
8.7 |
193. |
Սառնարան «Պամիր» |
1 |
8.7 |
194. |
Հեռուստացույց «Դեու» |
1 |
125 |
195. |
Կահույք` տնօրենի |
1 |
83.8 |
196. |
Սեղան` տնօրենի |
1 |
30.8 |
197. |
Գրասեղան` 2-դարականի |
15 |
173.7 |
198. |
Գրապահարան |
8 |
92.5 |
199. |
Զգեստապահարան |
1 |
10 |
200. |
Մահճակալ |
1 |
10.6 |
201. |
Մահճակալ` 1 տեղանոց |
1 |
5.4 |
202. |
Պահարան` ամանեղենի |
1 |
24.6 |
203. |
Գորգ «Էրեբունի» (3x4) |
1 |
167.7 |
204. |
Օդափոխիչ` տնտեսական |
1 |
21.6 |
205. |
Բազկաթոռ` տնօրենի |
1 |
80 |
206. |
Հեռախոսի ապարատ |
1 |
15.6 |
207. |
Հեռախոսի ապարատ |
1 |
26.4 |
208. |
Հեռախոսի ապարատ «Սամսունգ» |
1 |
27.5 |
209. |
Հեռախոսի ապարատ «Սամսունգ» |
1 |
25 |
210. |
Հեռախոսի ապարատ «Թիմուր» |
1 |
13.2 |
211. |
Գրամեքենա «Ուկրաինա» |
1 |
70 |
212. |
Գրամեքենա «Լիստվիցա» |
1 |
37.2 |
213. |
Գրամեքենա «Էրիկ» |
1 |
22.1 |
214. |
Գրամեքենա «Օպտիմա» |
1 |
24.7 |
215. |
Երկաթյա պահարան |
1 |
0.4 |
216. |
Միկրոսկոպ «ՄԲՈՒ-9» |
1 |
15.7 |
217. |
Ցուցիչ «Դատչիկ» |
1 |
6.9 |
218. |
Հարթաչափ «Նիվիլիր» |
2 |
12 |
219. |
Կիպրինգել սարքավորում |
1 |
42.1 |
220. |
Ցուցանակ մետաղյա (2500x3000) |
1 |
216.4 |
221. |
Ցուցանակ մետաղյա (9x1200) |
4 |
94.2 |
222. |
Ռասխոդոմեր «ՍՊ-56» |
2 |
186.1 |
223. |
Փորձար. ցուցանակ |
1 |
60.6 |
224. |
Հեռախոսի ապարատ |
1 |
8.3 |
225. |
Ցենտրիֆուգա |
1 |
15.2 |
226. |
Նկարների հավաքածու |
2330 |
0.2 |
227. |
Լիցքավորման վահանակ |
1 |
3.4 |
228. |
Ցիստեռն |
1 |
14.7 |
229. |
Ցիստեռն (5 տ) |
2 |
17 |
230. |
Ցիստեռն (10 տ) |
2 |
32.7 |
231. |
Բենզալցման կայան |
2 |
30.4 |
232. |
Բենզալցման կայան |
1 |
27.1 |
233. |
Սեղան` ֆիզիկական |
2 |
53.8 |
234. |
Գրասեղան |
1 |
12.4 |
235. |
Ցիստեռն (5 տ) |
1 |
8.5 |
236. |
Տրանսֆորմատոր |
1 |
15.5 |
237. |
Սառնարան «Ապշերոն» |
1 |
8.7 |
238. |
Մագնիտոֆոն «Վեսնա» |
1 |
5.7 |
239. |
Ավտոմեքենա «ՈՒԱԶ-31512.01» |
1 |
1050 |
240. |
Ցուցանակ` մետաղյա (1500x2000) |
1 |
176.6 |
241. |
Ցուցանակ` մետաղյա (900x1200) |
1 |
32.6 |
242. |
Գրապահարան |
1 |
11.5 |
243. |
Տրանսֆորմատորի վահանակ |
1 |
25.4 |
244. |
Գրասեղան` 2-դարականի |
1 |
11.9 |
245. |
Մահճակալ` ներքնակով |
2 |
21.2 |
246. |
Զգեստապահարան |
1 |
10 |
247. |
Մահճակալ-բազմոց |
1 |
21.7 |
248. |
Ցանկապատ` երկաթբետոնե` ձևավոր |
1 |
297 |
249. |
Արտաքին լուսավորության գիծ |
1 |
38.3 |
250. |
Հեռուստացույց «Ռուբին» |
1 |
17.9 |
251. |
Մեքենայի մագնիտոֆոն |
1 |
8 |
252. |
Էլեկտրական սալիկ |
1 |
3.5 |
253. |
Ջեռուցող ապարատ |
1 |
4 |
254. |
Փոսափոր սարք |
1 |
16.4 |
255. |
Ավտոմեքենա «ՈՒԱԶ-31512» |
1 |
252.1 |
256. |
Նավակ «Պրոգրես» շարժ. |
1 |
751.7 |
257. |
Փալաս` հատակի |
1 |
9 |
258. |
Զարդասեղան |
1 |
10.2 |
259. |
Զգեստապահարան |
1 |
11.9 |
260. |
Պահարան` 3-դռնանի |
1 |
18.9 |
261. |
Գրասեղան` 2-դարականի |
1 |
11.9 |
262. |
Բազմոց-մահճակալ |
1 |
47 |
263. |
Մահճակալ |
6 |
61.5 |
264. |
Ցուցանակ` մետաղյա (900x1200) |
4 |
110.1 |
265. |
Ցուցանակ` մետաղյա (2500x3000) |
2 |
432.8 |
266. |
Ծածկ |
1 |
17.6 |
267. |
Մազութահոր (120 տ) |
1 |
19.3 |
268. |
Ջրի պոմպ վվն-12 |
1 |
1.4 |
269. |
Ցիստեռն (25 տ) |
1 |
0.4 |
270. |
Ցիստեռն (5 տ) |
3 |
1.3 |
271. |
Ցիստեռն (3 տ) |
1 |
0.2 |
272. |
Տրակտոր «Տ-100» |
1 |
6.3 |
273. |
Տրակտոր «Տ-40» |
1 |
2.1 |
274. |
Տրակտոր «ԴՏ-75» |
1 |
5.9 |
275. |
Տրակտոր «ԴՏ-75» |
2 |
6.2 |
276. |
Տրակտոր «ՄՏԶ-82» |
2 |
9.3 |
277. |
Տրակտոր «ԴՏ բուլդոզեր» |
1 |
6.2 |
278. |
Տրակտոր «ՄՏԶ-80» |
1 |
4.8 |
279. |
Տրակտոր «ԷՕ-2621» |
1 |
6.8 |
280. |
Կցասայլ 2 պտզ |
1 |
1.1 |
281. |
Կցասայլ 2 պտզ |
1 |
0.5 |
282. |
Կցասայլ 2 պտզ |
1 |
0.3 |
283. |
Փոսափոր սարք |
1 |
0.3 |
284. |
Կուլտիվատոր |
1 |
0.9 |
285. |
Գութան |
1 |
0.5 |
286. |
Գութան |
1 |
0.5 |
287. |
Գութան |
1 |
0.1 |
288. |
Գութան` խրամատի |
1 |
0.1 |
289. |
Գութան` խրամատի |
1 |
0.3 |
290. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-52» |
1 |
1.9 |
291. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-53» |
1 |
3.1 |
292. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-53» |
1 |
2.9 |
293. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-52» |
1 |
2.9 |
294. |
Ավտոմեքենա «ԶԻԼ ՄՄԶ» |
1 |
3.6 |
295. |
Ավտոմեքենա «ԶԻԼ ՄՄԶ» |
1 |
1.6 |
296. |
Ավտոմեքենա «ՈՒԱԶ-452» |
1 |
2.4 |
297. |
Գրապահարան |
1 |
0.2 |
298. |
Գրասեղան |
1 |
0.4 |
299. |
Գրասեղան |
1 |
0.3 |
300. |
Երկաթյա կաթսա |
2 |
0.2 |
301. |
Երկաթյա կաթսա |
2 |
0.5 |
302. |
Գրամեքենա «Ուկրաինա» |
1 |
0.4 |
303. |
Ցիստեռն (2 տ) |
1 |
7 |
304. |
Սառնարան «Ապշերոն» |
1 |
8.7 |
305. |
Մոտորանավակ «Ամուր» 44-26» |
1 |
115.7 |
306. |
Ավտոմեքենա «ՈՒԱԶ 3303» |
1 |
194.6 |
307. |
Ցուցանակ` մետաղյա (1500x2000) |
2 |
353.2 |
308. |
Ցուցանակ` մետաղյա (900x1200) |
1 |
32.6 |
309. |
Գրապահարան |
1 |
11.5 |
310. |
Բազմոց-մահճակալ |
2 |
33.7 |
311. |
Բազկաթոռ |
1 |
11.1 |
312. |
Գրասեղան` 2-դարականի |
1 |
13.7 |
313. |
Մոտորանավակ «Ամուր» շարժ. |
1 |
115.7 |
314. |
Ջրային հեծանիվ |
1 |
18.1 |
315. |
Գրասեղան |
1 |
11.5 |
316. |
Մետաղյա պահարան |
1 |
0.2 |
317. |
Մահճակալ` փայտյա |
2 |
21.7 |
318. |
Ծխասեղան` 2 փ. |
1 |
11.7 |
319. |
Բազկաթոռ-մահճակալ |
1 |
10.6 |
320. |
Զարդասեղան |
1 |
10.3 |
321. |
Գրապահարան |
1 |
12.9 |
322. |
Կահույք` փափուկ |
1 |
44.5 |
323. |
Սեղան` տնօրենի |
1 |
19.2 |
324. |
Հեռուստացույց «Տաուրաս» |
1 |
9.4 |
325. |
Ավտոտնակ |
1 |
79.8 |
326. |
Հակահրդեհային պրոֆիլակետ |
1 |
30 |
327. |
Ցանկապատ` 400 գծմ |
1 |
1.3 |
328. |
Կանգառ` ավտոմեքենայի |
1 |
5.8 |
329. |
Հրշեջ. ջր. |
1 |
0.4 |
330. |
Մեքենալվացման կայան |
1 |
0.8 |
331. |
Հեռախոսացանկ |
1 |
0.1 |
332. |
Ցիստեռն (10 տ) |
1 |
0.6 |
333. |
Ցիստեռն (5 տ) |
1 |
0.4 |
334. |
Ցիստեռն (3 տ) |
1 |
0.3 |
335. |
Նվես գյուղ. մեք. հնար. |
1 |
8.4 |
336. |
Պոմպակայան |
1 |
12.4 |
337. |
Մաքրման կայան |
1 |
30.5 |
338. |
Ոռոգման ցանց` 45,8 հա |
1 |
16.2 |
339. |
Ջեռուցման ցանց |
1 |
3.7 |
340. |
Էլեկտրական հաղորդման գիծ |
1 |
1.8 |
341. |
Ռադիոկապի գիծ |
1 |
1.5 |
342. |
Տրակտոր «ՄՏԶ-80» |
1 |
4.3 |
343. |
Տրակտոր «ԷՕ-2621» |
1 |
6.3 |
344. |
Տրակտոր «ՄՏԶ-82» |
1 |
4.6 |
345. |
Տրակտոր «ԴՏ-75» |
1 |
4.3 |
346. |
Տրակտոր «ՄՏԶ-85» |
1 |
3.6 |
347. |
Տրակտոր «Դ-606» |
1 |
4.3 |
348. |
Կուլտիվատոր |
1 |
0.1 |
349. |
Գութան պլն. 35/5 |
1 |
0.1 |
350. |
Գութան պլն. 70 |
1 |
0.2 |
351. |
Ծառ տնկող մեքենա |
1 |
0.4 |
352. |
Հատիչ Պ-6-30 գութան |
1 |
0.2 |
353. |
Տրանսֆորմատոր |
1 |
0.1 |
354. |
Ջրի պոմպ |
1 |
20.9 |
355. |
Ներկող ագրեգատ |
1 |
17 |
356. |
Տրակտոր «ԴՏ-75» |
1 |
6.1 |
357. |
Կցասայլ 2 պտս. |
1 |
0.8 |
358. |
Կցասայլ 2 պտս. |
1 |
51.2 |
359. |
Կցասայլ 2 պտս. |
1 |
0.8 |
360. |
Տրակտոր «Տ-40» |
1 |
3.4 |
361. |
Կցասայլ 2 պտս. |
1 |
0.8 |
362. |
Ագրեգատ |
1 |
0.4 |
363. |
Ջրատաքացուցիչ |
1 |
15.4 |
364. |
Փայտամշակման հաստոց |
1 |
45.9 |
365. |
Տրանսֆորմատոր |
1 |
2.6 |
366. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-53» |
1 |
2.3 |
367. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-53» |
1 |
2.4 |
368. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-52» |
1 |
1.7 |
369. |
Ավտոմեքենա «ԶԻԼ-130» |
1 |
2.4 |
370. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-66» |
1 |
6.5 |
371. |
Ավտոմեքենա «ԶԻԼ ՄՄԶ» |
1 |
5.3 |
372. |
Երկաթյա պահարան |
1 |
0.1 |
373. |
Բազմոց |
1 |
0.1 |
374. |
Գրասեղան |
1 |
0.2 |
375. |
Հեռուստացույց 0.150 կմ |
1 |
0.1 |
376. |
Գրասեղան |
1 |
0.2 |
377. |
Գրապահարան |
1 |
0.3 |
378. |
Սեղան` նախագահի |
1 |
0.3 |
379. |
Գրամեքենա «Ուկրաինա» |
1 |
0.4 |
380. |
Գրամեքենա «Մոսկվա» |
1 |
0.1 |
381. |
Տրակտորի վահանակ |
1 |
0.1 |
382. |
Տաղավար` բակի |
1 |
13.1 |
383. |
Ջրագիծ` ստորգետնյա |
1,4 |
80.7 |
384. |
Ջրհոր |
1 |
604.1 |
385. |
Ջրային հեծանիվ |
1 |
18.1 |
386. |
Մոտորանավակ «Վոլգա» |
1 |
278.2 |
387. |
Նավակ «ՕԿԱ-4» |
1 |
26.9 |
388. |
Նավակ «Պրոգրես» |
1 |
37.6 |
389. |
Գրապահարան |
1 |
11.5 |
390. |
Ցուցանակ` մետաղյա (1500x2000) |
1 |
176.6 |
391. |
Ցուցանակ` մետաղյա (900x2000) |
2 |
65.2 |
392. |
Պահարան` 3-դռնանի |
1 |
12.5 |
393. |
Պահարան` համակցված |
1 |
16.3 |
394. |
Բազմոց-մահճակալ |
1 |
12.8 |
395. |
Ջերմոց |
1 |
82.5 |
396. |
Ջրհան կայան |
1 |
60.8 |
397. |
Գազի գիծ |
1 |
17.6 |
398. |
Ջրհան պոմպ |
1 |
1.1 |
399. |
Ցիստեռն (25 տ) |
1 |
1.4 |
400. |
Մազութի բաք |
1 |
0.2 |
401. |
Ցիստեռն (3 տ) |
1 |
0.1 |
402. |
Հեռախոսի գիծ |
1 |
1.2 |
403. |
Տրակտոր «ՄՏՂ-82» |
1 |
5.1 |
404. |
Տրակտոր «ՄՏՂ-82» |
1 |
5.1 |
405. |
Տրակտոր «ՄՏՂ-80» |
1 |
4.4 |
406. |
Տրակտոր յումզ 6 լ. |
1 |
7.4 |
407. |
Տրակտոր «ԴՏ-75» |
1 |
5.4 |
408. |
Տրակտոր «ԴՏ-75» |
1 |
5.4 |
409. |
Կուլտիվատոր ԿՊՍ |
1 |
16.3 |
410. |
Կարտոֆիլահավաք մեքենա |
1 |
0.3 |
411. |
Գութան |
1 |
0.3 |
412. |
Պրես պոդշև. |
1 |
0.9 |
413. |
Չիչխան հավաքող մեքենա |
1 |
4.3 |
414. |
Կցասայլ` 2 պտս. |
2 |
0.3 |
415. |
Կցասայլ` 2 պտս. |
2 |
0.5 |
416. |
Տրանսֆորմատոր |
1 |
0.4 |
417. |
Էլեկտրական զոդման ապարատ |
1 |
0.8 |
418. |
Տրանսֆորմատոր 160 կվ |
1 |
0.5 |
419. |
Ավ. կշեռք (15 տ) |
1 |
0.7 |
420. |
Ավտոմեքենա «ԶԻԼ-130» |
1 |
1.4 |
421. |
Ավտոմեքենա «ԿամԱԶ-5320» |
1 |
11.8 |
422. |
Ավտոմեքենա «ԶԻԼ ՄՄԶ» |
1 |
2.8 |
423. |
Ավտոմեքենա «ԶԻԼ ՄՄԶ» |
1 |
3.5 |
424. |
Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303» |
1 |
2.6 |
425. |
Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303» |
1 |
2.6 |
426. |
Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303» |
1 |
2.6 |
427. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-53» |
1 |
2.2 |
428. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-53» |
1 |
2.5 |
429. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-53» |
1 |
2.1 |
430. |
Ավտոմեքենա «ԻԺ-2715» |
1 |
2.6 |
431. |
Ավտոմեքենա «ԻԺ-2715» |
1 |
2.3 |
432. |
Ջրմուղ կայան |
1 |
380.6 |
433. |
Ջրմուղ ցանց |
1 |
140.2 |
434. |
Ջրմուղ պոմպ |
1 |
28.3 |
435. |
Ռեզերվուարներ |
3 |
5.5 |
436. |
Տրակտոր «ՄՏՎ-82» |
1 |
28 |
437. |
Տրակտոր «ՄՏՎ-82» |
1 |
30 |
438. |
Տրակտոր Յումվ 6 լ. |
1 |
22.9 |
439. |
Կցասայլ` 2 պտս. |
2 |
14.8 |
440. |
Կապի կոմուտատոր |
1 |
1.8 |
441. |
Սառնարան |
1 |
0.6 |
442. |
Ռացիա ՊԼստ |
1 |
190 |
443. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-52» |
1 |
9.3 |
444. |
Ավտոմեքենա «ՎԱԶ-21» |
1 |
800 |
445. |
Առագաստանավ «Մարիամ» |
1 |
100.1 |
446. |
Քարշակ «Մարիամ» |
1 |
24.8 |
447. |
Գրամեքենա «Ուկրաինա» |
1 |
0.8 |
448. |
Գրասեղան |
7 |
3.4 |
449. |
Գրասեղան` մեծ |
1 |
2.6 |
450. |
Սեղան` նիստերի |
1 |
3.5 |
451. |
Գրապահարան |
1 |
11.5 |
452. |
Կաթսայատուն և տրանսֆորմատոր |
1 |
15.5 |
453. |
Նավակ «Պրոգրես» |
1 |
27 |
454. |
Բանող ձիեր |
2 |
0.5 |
455. |
Սառնարան «Արագած» |
1 |
8.7 |
456. |
Բազմոց-մահճակալ |
3 |
32.9 |
457. |
Զարդասեղան |
1 |
13 |
458. |
Գրապահարան |
2 |
24.6 |
459. |
Կահույք` փափուկ |
1 |
44.5 |
460. |
Մահճակալ` փայտյա |
2 |
2.8 |
461. |
Գրասեղան` 2 փեղկից |
1 |
11.7 |
462. |
Սեղան` տնօրենի |
1 |
19.2 |
463. |
Հեռուստացույց «Տաուրաս» |
1 |
9.4 |
464. |
Ռացիա ՊԼստ |
1 |
190 |
465. |
Ջրհոր |
1 |
536.6 |
466. |
Սրճաղաց |
1 |
14 |
467. |
Սրճեփ |
1 |
74.8 |
468. |
Դինամիկ ԱՑ 033 |
1 |
4.3 |
469. |
Էլեկտրական նվագարկիչ «Է-060» |
1 |
9.4 |
470. |
Էլեկտրական սալիկ «ՊԷ-051» |
2 |
10 |
471. |
Էլեկտրոնիկա ՑԵՄ-47 |
1 |
4 |
472. |
Մագնիտոֆոն-ձայնագրիչ |
1 |
8.6 |
473. |
Հեռուստացույց «Բերյոզկա» |
1 |
10 |
474. |
Սառնարան «Օրսկ» |
1 |
8.6 |
475. |
Սառնարան-խցիկ |
1 |
37.6 |
476. |
Ջրային հեծանիվ |
7 |
109.1 |
477. |
Վրաններ |
5 |
108.6 |
478. |
Գորգ` հատակի (արհեստական) |
4 |
53.1 |
479. |
Հովհար` լողափի |
2 |
47.8 |
480. |
Ցուցապահարան |
2 |
68.5 |
481. |
Զարդասեղան |
3 |
30.8 |
482. |
Կահույք` խոհանոցի |
1 |
56.2 |
483. |
Մսաղաց «ՄԻՄ-300» |
2 |
38 |
484. |
Պահարան` 3-դռնանի |
1 |
19 |
485. |
Պահարան` 2-դռնանի |
1 |
16.7 |
486. |
Պահարան |
1 |
11.9 |
487. |
Բազմոց-մահճակալ |
3 |
44.1 |
488. |
Բազմոց` 2 տեղանոց |
1 |
12.9 |
489. |
Մահճակալ |
4 |
61.5 |
490. |
Սպասքապահարան` 2-դռնանի |
1 |
20.2 |
491. |
Թավա` էլեկտրական «ՊԷ 15» |
1 |
113 |
492. |
Հանդերձարան` լողափի |
2 |
65.5 |
493. |
Արևային տնակ |
1 |
158 |
494. |
Գրամեքենա «Ուկրաինա» |
1 |
28.3 |
495. |
Ստեղծագործական գեղանկարներ |
64 |
0.3 |
496. |
Գրքեր |
491 |
0.1 |
497. |
Ավտոմեքենա «Մոսկվիչ-2140» |
1 |
198.7 |
498. |
Անտենա |
1 |
62 |
499. |
Ավտոմեքենա «ԻԺ-2715» |
1 |
155 |
500. |
Ռացիա ՊԼստանդարտ |
4 |
53.8 |
501. |
Ֆոտոապարատ «Կիև» |
1 |
25.5 |
502. |
Ֆոտոապարատ «ՖՍ 12» |
1 |
10.5 |
503. |
Ֆոտոուվիլիչիտել |
1 |
25.7 |
504. |
Ֆոտոօբյեկտիվ |
1 |
8.8 |
|
Ընդամենը |
|
44255.8 |
(հավելվածը փոփ. 10.03.15 N 301-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Ց Ա Ն Կ
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Անվանումը |
Քանակը |
Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Ավտոտնակ (20մx6մ)` (Սևան) |
1 |
25.3 |
2. |
Հավանոցի շենք (Գավառ) |
1 |
78.1 |
3. |
Հավանոցի շենք (Գավառ) |
1 |
91.1 |
4. |
Կովանոց (Գավառ) |
1 |
174.3 |
5. |
Կովանոց (Գավառ) |
1 |
140.5 |
6. |
Ձիանոց (Արեգունի) |
1 |
1.4 |
7. |
Անասնագոմ (Ծովինար) |
1 |
12.5 |
8. |
Պահեստ-վագոն (ավտոֆուռ) |
2 |
4.3 |
9. |
Փայտյա տնակ (Սևան) |
10 |
65.5 |
10. |
Կատերի պահեստ (Սևան) |
1 |
16.7 |
11. |
Գարաժ` քարից (Սևան) |
4 |
16.7 |
12. |
Փայտյա տնակ (Սևան) |
46 |
2128.7 |
13. |
Թիթեղյա տնակ (Սևան) |
1 |
3.5 |
14. |
Տաղավար` ալյումինից (Սևան) |
1 |
5.3 |
15. |
Շենք «Փիրուզի» հանգրվան (Սևան) |
1 |
9677.1 |
16. |
Եռանկյունի գրասեն. շենք (Սևան) |
1 |
80.2 |
17. |
Տնակ` ֆիննական (1 սենյակ) (Արծվաքար) |
1 |
217.4 |
18. |
Տնակ` ֆիննական (3 սենյակ) (Արծվաքար) |
3 |
1909.3 |
19. |
Տնակ` ֆիննական (2 սենյակ, 2 հարկ) (Արծվաքար) |
3 |
2141.4 |
20. |
Ճաշարան (Արծվաքար) |
1 |
79.9 |
21. |
Տնակ` եռաթև միջանցքով (Նորատուս) |
1 |
1361 |
22. |
Տնակ` եռաթև միջանցքով (Նորատուս) |
1 |
1422.7 |
23. |
Տնակ` ֆիննական (Նորատուս) |
1 |
49 |
24. |
Տնակ` ֆիննական` (2 սենյակ) (Լճափ) |
3 |
2051.2 |
25. |
Տնակ` եռաթև միջանցքով (Լճափ) |
1 |
1771.1 |
26. |
Տնակ` եռաթև միջանցքով (Լճափ) |
1 |
1568.5 |
27. |
Սրճարան (Լճափ) |
1 |
242.5 |
28. |
Շենք (Ծովազարդ) |
1 |
1275.3 |
29. |
Տնակ` ֆիննական (Ծովազարդ) |
1 |
150.4 |
30. |
Վագոն` գնացքի (Սևան) |
1 |
3.9 |
31. |
Տնակ` ֆիննական (նավամատույց) |
2 |
98.1 |
32. |
Վագոն-տնակ (Սևան) |
1 |
128.6 |
33. |
Շենք-արհեստանոց (Սևան) |
1 |
1626.7 |
34. |
Շենք N 1 (1 հարկ, Սևան) |
1 |
652.6 |
35. |
Շենք N 2 (2 հարկ, Սևան) |
1 |
2511.5 |
36. |
Շենք N 3 (1 հարկ, Սևան) |
1 |
1217.6 |
37. |
Պահակատուն (Սևան) |
1 |
118.3 |
38. |
Տնակ` ֆիննական (Արտանիշ) |
3 |
147.1 |
39. |
Վագոն-տնակ (Արտանիշ) |
1 |
104.7 |
40. |
Տնակ` ֆիննական (Սևան) |
1 |
150.4 |
41. |
Վարչական շենք (Վարդենիս) |
1 |
134.1 |
42. |
Պահակի տնակ (Վարդենիս) |
1 |
1.8 |
43. |
Պահեստի շենք (Վարդենիս) |
1 |
7.4 |
44. |
Ենթակայանի շենք (Վարդենիս) |
1 |
2.4 |
45. |
Քսայուղերի պահեստ (Վարդենիս) |
1 |
1.6 |
46. |
Ավտոտնակ (Ծովակ) |
1 |
33 |
47. |
Ֆիննական տնակ (54 քառ. մ) (Ծովակ) |
1 |
1 |
48. |
Ֆիննական տնակ (84 քառ. մ) (Ծովակ) |
1 |
2.6 |
49. |
Կաթսայատուն (Վարդենիս) |
1 |
30.5 |
50. |
Չիչխանի ցեխի կաթսայատուն (Վարդենիս) |
1 |
11 |
51. |
Անտառապահի շենք (Վարդենիս) |
1 |
3.6 |
52. |
Վագոն-տնակ (Վարդենիս) |
1 |
415.5 |
53. |
Տնակ` ֆիննական (Մարտունի) |
1 |
49 |
54. |
Տնակ` ֆիննական (Մարտունի) |
1 |
162.8 |
55. |
Վարչական շենք (Մարտունի) |
1 |
77.3 |
56. |
Ավտոտնակ (12 քառ. մ) |
1 |
79.8 |
57. |
Պահեստ (Մարտունի) |
1 |
11.2 |
58. |
Պահակատուն (Մարտունի) |
1 |
1.5 |
59. |
Ֆիննական տուն (Վարդենիկ) |
1 |
0.4 |
60. |
Ֆիննական տուն (Լիճք) |
1 |
8.7 |
61. |
Անտառապահի տնակ (Երանոս) |
1 |
8.9 |
62. |
Սերմերի պահեստ` տնկարանում |
1 |
6.1 |
63. |
Անտառապահի տնակ (Ծովինար) |
1 |
5.9 |
64. |
Անտառապահի տնակ (Գետաշեն) |
1 |
2.8 |
65. |
Հակահրդեհ. պրոֆ. շենք |
1 |
30 |
67. |
Սերմերի պահեստ (Ծովինար) |
1 |
4 |
68. |
Տնակ` ամառային |
1 |
336.6 |
69. |
Տնակ` ֆիննական |
2 |
438.5 |
70. |
Թռչնանոց` անծածկ |
1 |
69.2 |
71. |
Վարչական շենք (Նորատուս) |
1 |
35.2 |
72. |
Ձիանոց (Նորատուս) |
1 |
7.7 |
73. |
Քիմիկատների պահեստ (Նորատուս) |
1 |
7.3 |
74. |
Պահեստի շենք |
1 |
6 |
75. |
Լիցքավորման շենք |
1 |
10.9 |
76. |
Տնակ (Գավառ) |
1 |
1.1 |
77. |
Տնակ` ֆիննական (Գավառ) |
1 |
0.8 |
78. |
Անտառապահի շենք |
1 |
10.1 |
79. |
Վարչական շենք |
1 |
5.6 |
80. |
Վարչական շենք (Սևան) |
1 |
163.7 |
81. |
Տնակ` անտառապահի (12x8) |
1 |
105.1 |
82. |
Տնակ` անտառապահի (12x8) |
1 |
13.5 |
83. |
Ջրմուղի տնակ (Արևիկ) |
1 |
93.0 |
|
Ընդամենը |
|
35917.6 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |