ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2020 թվականի N 321-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 765-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 15-ի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու» մասին N 765-Ա որոշման հավելվածում՝
1) «Հ. Հովհաննիսյան-Կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով.
2) «Դ. Սարգսյան-Սփյուռքի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Զ. Սինանյան-Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար» բառերով.
3) «Վ. Վարդանյան-ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Վարդանյան-Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով.
4) «Հ. Գրիգորյան-Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Ս. Սաֆարյան-Զբոսաշրջության կոմիտեի նախագահ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 6 Երևան |
|