ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2020 թվականի N 119-Լ
«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-433-23.12.2019-ՏՀ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-433-23.12.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 7 Երևան |
«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-433-23.12.2019-ՏՀ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պարտադիր դարձնել հողամասը վաճառելուց առաջ՝ մինչև վաճառքի ամիսը ներառյալ, հողի հարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է.
1. Նախագծով կարգավորել նաև անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից խնդրո առարկա դեպքում գույքի գրանցումը հողի հարկի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի առկայության պարագայում իրականացնելու հետ կապված հարաբերությունները: Առաջարկությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ հակառակ պարագայում կարող է ստացվել այնպես, որ ֆիզիկական անձինք գույքի օտարման պահին հողի հարկի պարտավորությունները կատարած չլինեն, իսկ անշարժ գույքի կադաստր վարող մարմինն իրականացնի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցում, ինչի արդյունքում նախագծով ներկայացված առաջարկությունը չծառայի իր առջև դրված նպատակին: Այս առումով հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 4-րդ մասով նմանօրինակ կարգավորումներ նախատեսված են:
Նախագծի 1-ին հոդվածում՝
1) փակագծերի մեջ նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել, քանի որ նախագծում «Օրենք» բառն այլևս չի կիրառվում.
2) «2-րդ մասը» բառերը փոխարինել «երկրորդ պարբերությունը» բառերով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջները.
3) նոր խմբագրությամբ շարադրվող դրույթում «դատական ակտերի հարկադիր կատարողի» բառերը փոխարինել «հարկադիր կատարողի» բառերով՝ հաշվի առնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի դրույթները: