ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2020 թվականի N 834-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում, N 6 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 124,863.6 հազար դրամ` համաձայն N 10 հավելվածի, այդ թվում`
1) Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման աշխատանքների համար` 2,400.0 հազար դրամ «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով.
2) Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման աշխատանքների համար` 37,080.0 հազար դրամ «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով.
3) Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման աշխատանքների համար` 8,500.0 հազար դրամ «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով.
4) Բյուրեղավանի համայնքի «Արձագանք» արձանի վերականգնման աշխատանքների համար` 76,883.6 հազար դրամ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով:
(2-րդ կետը փոփ. 03.09.20 N 1461-Ն)
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի «1075. Մշակութային ժառանգության ծրագիր» ծրագրի «21001. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» միջոցառմամբ հատկացված գումարի շրջանակներում իրականացվելիք հետևյալ աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար կիրառել 2019 թվականին կնքված պայմանագրերը` աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետները երկարաձգելով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը, մասնավորապես`
1) Դսեղ, Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանական համալիրի ամրակայում.
ա. տեխնիկական հսկողության ծառայություններ` 2019 թվականի նոյեմբերի 22-ին կնքված թիվ ՀՀՄՆԳՀԾՁԲ-19/69 ծածկագրով գնման պայմանագիրը,
բ. հեղինակային հսկողության ծառայություններ` 2019 թվականի նոյեմբերի 22-ին կնքված թիվ ՀՀՄՆՄԱԾՁԲ-19/77 ծածկագրով գնման պայմանագիրը.
2) Ալավերդիի համայնքի Սանահին վանքային համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքի նորոգում.
ա. աշխատանքների ձեռքբերման համար` 2019 թվականի նոյեմբերի 13-ին կնքված թիվ ՀՀՄՆԳՀԱՇՁԲ-19/63 ծածկագրով գնման պայմանագիրը,
բ. հեղինակային հսկողության ծառայություններ` 2019 թվականի նոյեմբերի 21-ին կնքված թիվ ՀՀՄՆՄԱԾՁԲ-19/75 ծածկագրով գնման պայմանագիրը.
3) Հոռոմի համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում.
ա. աշխատանքների ձեռքբերման համար` 2019 թվականի նոյեմբերի 29-ին կնքված թիվ ՀՀՄՆԳՀԱՇՁԲ-19/60 ծածկագրով գնման պայմանագիրը,
բ. տեխնիկական հսկողության ծառայություններ` 2019 թվականի նոյեմբերի 22-ին կնքված թիվ ՀՀՄՆԳՀԾՁԲ-19/69 ծածկագրով գնման պայմանագիրը,
գ. հեղինակային հսկողության ծառայություններ` 2019 թվականի նոյեմբերի 21-ին կնքված թիվ ՀՀՄՆՄԱԾՁԲ-19/78 ծածկագրով գնման պայմանագիրը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` 10,900.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին` Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման նախագծման և փորձաքննության իրականացման համար:
(4-րդ կետը փոփ. 03.09.20 N 1461-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 03.09.20 N 1461-Ն)
6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` 37,080.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը պատրաստելու և տեղադրելու համար:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 27 Երևան |
(հավելվածը փոփ. 03.09.20 N 1461-Ն)