ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2018 թվականի N 1334-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆՉԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆՐԱ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 04.06.20 N 960-Ն)
1.1. Սահմանել պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձանց վարձատրության չափը և կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 04.06.20 N 960-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 19.03.20 N 328-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 19.03.20 N 328-Ն)
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից թարգմանիչներ նշանակելու, նրանց վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 265-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել 2019 թվականի մարտի 1-ից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1334
(գլխագիրը խմբ. 04.06.20 N 960-Ն)
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆՉԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(վերնագիրը խմբ. 04.06.20 N 960-Ն)
1. Թարգմանիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշմանը համապատասխան որակավորված համարվող անձը:
(1-ին կետը խմբ. 19.03.20 N 328-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 19.03.20 N 328-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 19.03.20 N 328-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 19.03.20 N 328-Ն)
5. Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանիչը, սուրդոթարգմանիչն ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձն ընտրվում են մրցութային կարգով:
(5-րդ կետը խմբ. 19.03.20 N 328-Ն)
6. Մրցույթը հայտարարվում է իրավասու մարմնի աշխատակազմի (դատարանների դեպքում՝ դատական դեպարտամենտի) կողմից` տվյալ մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տարածելու միջոցով: Հայտարարության մեջ նշվում են պահանջվող ծառայությունը, ծառայություն մատուցող անձին ներկայացվող մասնագիտական պահանջները, թարգմանիչ ներգրավվելու դեպքում` համապատասխան լեզուն, ծառայությունների մատուցման գինը, պայմանագրի բովանդակության համառոտ շարադրանքը, հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը, որը չի կարող պակաս լինել 10 աշխատանքային օրվանից:
(6-րդ կետը խմբ. 19.03.20 N 328-Ն)
6.1. Մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտին կից ներկայացվում են փաստաթղթեր, որոնք հավաստում են հայտ ներկայացնող անձի` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանելը:
(6.1-ին կետը լրաց. 19.03.20 N 328-Ն)
6.2. Իրավասու մարմնի աշխատակազմի ղեկավարի համապատասխան իրավական ակտով ձևավորվում է մրցութային հանձնաժողով, որը, հայտեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտման օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է ներկայացված հայտերը:
(6.2-րդ կետը լրաց. 19.03.20 N 328-Ն)
6.3. Մրցույթում հաղթող է ճանաչվում սույն կարգին համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, իսկ եթե անհնար է գնային առաջարկով որոշել հաղթողին, ապա հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:
(6.3-րդ կետը լրաց. 19.03.20 N 328-Ն)
6.4. Հաղթող ճանաչված անձի հետ 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր:
(6.4-րդ կետը լրաց. 19.03.20 N 328-Ն)
6.5. Եթե սահմանված ժամկետում հայտեր չեն ներկայացվում կամ ներկայացված հայտերը չեն բավարարում ներկայացվող պահանջներին, ապա մրցույթը համարվում է չկայացած և հայտարարվում է նոր մրցույթ` նույն ընթացակարգով:
(6.5-րդ կետը լրաց. 19.03.20 N 328-Ն)
6.6. Եթե վարույթում ծագել է թարգմանչի, սուրդոթարգմանչի ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ներգրավման պահանջ և, վարույթի իրականացման առանձնահատկություններով պայմանավորված, մրցույթ հայտարարելը ժամկետի առումով անհնար է, ապա իրավասու մարմնի աշխատակազմն առանց մրցույթ հայտարարելու կարող է թարգմանչի, սուրդոթարգմանչի ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր, ինչպես նաև մրցույթում հաղթող ճանաչված անձի կամ կազմակերպության դեպքում` կազմակերպության կողմից տվյալ պահին թարգմանչի ապահովման անհնարինության դեպքում (այդ թվում՝ թարգմանչի կողմից թարգմանության ապահովելուց հրաժարվելը, թարգմանչի ժամանակավոր անաշխատունակությունը, թարգմանչի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից տվյալ պահին բացակայելը)՝ իրավասու մարմնի կողմից առանց մրցույթ հայտարարելու՝ նույն գնային պայմանով ներգրավել այլ թարգմանչի կամ թարգմանչական կազմակերպության:
(6.6-րդ կետը լրաց. 19.03.20 N 328-Ն, խմբ. 04.06.20 N 960-Ն)
7. (կետն ուժը կորցրել է 04.06.20 N 960-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 04.06.20 N 960-Ն)
9. Եթե ծառայությունների մատուցման համար ներգրավված անձինք մեկից ավելի են, ապա նրանց հատուցման ենթակա ծախսերը, սույն կարգի համաձայն, որոշվում են յուրաքանչյուրի համար առանձին։
10. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգի, վարձատրության չափը և կարգը սահմանելու վրա:
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 19.03.20 N 328-Ն, խմբ., փոփ. 04.06.20 N 960-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆՉԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ
1. Թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավասու մարմնի աշխատակազմի (դատարանների դեպքում՝ դատական դեպարտամենտի), իսկ աշխատակազմ չունենալու դեպքում` իրավասու մարմնի` ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման: Վճարում կատարելու նպատակով իրավասու մարմնի կողմից տրվում է զեկուցագիր: Իրավասու մարմնի աշխատակազմի հաստատած զեկուցագրում նշվում են ծառայություններ մատուցած անձի անունը, ազգանունը, ծառայությունների մատուցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը, եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում), ծառայությունների մատուցման ժամերի թիվը (եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում, ապա ժամերի թիվը նշվում է ըստ օրերի), թարգմանած էջերի թիվը, իրավասու մարմնի անվանումն ու այն վարույթի անվանումը, որում անձը ներգրավվել է ծառայությունների մատուցման նպատակով։
2. Տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին վճարվելիք գումարի չափը որոշվում է մեկ ժամ մատուցած ծառայությունների դիմաց առավելագույնը 2000 դրամի հաշվարկով։
3. Թարգմանչին և սուրդոթարգմանչին բանավոր կամ գրավոր թարգմանչական աշխատանքի համար վճարվելիք առավելագույն գումարի չափը որոշվում է հաշվի առնելով թարգմանության լեզուն՝ ըստ հետևյալ ցանկի՝
Թարգմանչական ծառայությունը |
Գրավոր |
Բանավոր |
թարգմանություն՝ հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն |
3000 |
7000 |
թարգմանություն՝ հայերենից ֆրանսերեն, ֆրանսերենից հայերեն |
4000 |
8500 |
թարգմանություն՝ հայերենից գերմաներեն, գերմաներենից հայերեն |
4000 |
14000 |
թարգմանություն՝ հայերենից թուրքերեն, թուրքերենից հայերեն |
4000 |
14000 |
թարգմանություն՝ հայերենից իսպաներեն, իսպաներենից հայերեն |
4000 |
14000 |
թարգմանություն՝ հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն |
2500 |
7000 |
թարգմանություն՝ հայերենից հունարեն, հունարենից հայերեն |
8000 |
13500 |
թարգմանություն՝ հայերենից վրացերեն, վրացերենից հայերեն |
3000 |
7000 |
թարգմանություն՝ հայերենից լեհերեն, լեհերենից հայերեն |
5500 |
14500 |
թարգմանություն՝ հայերենից արաբերեն, արաբերենից հայերեն |
7500 |
9000 |
թարգմանություն՝ հայերենից իտալերեն, իտալերենից հայերեն |
5500 |
14500 |
թարգմանություն՝ հայերենից պարսկերեն, պարսկերենից հայերեն |
3000 |
8000 |
թարգմանություն՝ հայերենից բուլղարերեն, բուլղարերենից հայերեն |
7500 |
15000 |
թարգմանություն՝ հայերենից ադրբեջաներեն, ադրբեջաներենից հայերեն |
7500 |
18000 |
թարգմանություն՝ հայերենից չինարեն, չինարենից հայերեն |
15000 |
15000 |
թարգմանություն՝ հայերենից չեխերեն, չեխերենից հայերեն |
14000 |
18000 |
թարգմանություն՝ հայերենից հոլանդերեն, հոլանդերենից հայերեն |
15000 |
20000 |
թարգմանություն՝ հայերենից հնդկերեն, հնդկերենից հայերեն |
6500 |
10000 |
թարգմանություն՝ հայերենից ճապոներեն, ճապոներենից հայերեն |
15000 |
20000 |
թարգմանություն՝ հայերենից ռումիներեն, ռումիներենից հայերեն |
19000 |
22000 |
թարգմանություն՝ հայերենից սերբերեն, սերբերենից հայերեն |
18000 |
20000 |
թարգմանություն՝ հայերենից շվեդերեն, շվեդերենից հայերեն |
19000 |
23000 |
թարգմանություն՝ սլովեներենից հայերեն, հայերենից սլովեներեն |
18000 |
20000 |
թարգմանություն՝ հայերենից ուկրաիներեն, ուկրաիներենից հայերեն |
5000 |
10000 |
թարգմանություն՝ հայերենից փանջաբի, փանջաբիից հայերեն |
14500 |
18000 |
թարգմանություն՝ հայերենից քրդերեն, քրդերենից հայերեն |
9500 |
11000 |
թարգմանություն՝ հայերենից սլովակերեն, սլովակերենից հայերեն |
11500 |
14000 |
թարգմանություն՝ հայերենից լիտվերեն, լիտվերենից հայերեն |
15000 |
18000 |
թարգմանություն՝ հայերենից ուրդու, ուրդուից հայերեն |
15000 |
15000 |
թարգմանություն՝ հայերենից ուզբեկերեն, ուզբեկերենից հայերեն |
14500 |
17500 |
թարգմանություն՝ հայերենից եբրայերեն, եբրայերենից հայերեն |
15000 |
18000 |
սուրդո թարգմանություն՝ խուլ ու համրերի համար |
13500 |
13500 |
Թարգմանություն՝ հայերենից սույն կարգով չսահմանված լեզուներ, սույն կարգով չսահմանված լեզուներից հայերեն |
19000 |
22000 |
4. Եթե թարգմանության կամ այլ ծառայության համար ծախսված ժամաքանակի մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է 30 րոպեն, բայց պակասում է մեկ ժամից, ապա ժամաքանակի այդ հատվածը հավասարեցվում է մեկ ժամի, իսկ եթե ժամաքանակի մասը չի գերազանցում 30 րոպեն, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես ժամի: Եթե թարգմանության մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է կես թարգմանչական էջը, բայց պակասում է մեկ թարգմանչական էջից, ապա այն հավասարեցվում է մեկ թարգմանչական էջի, իսկ եթե թարգմանության մի հատվածը պակաս է կես թարգմանչական էջից, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես թարգմանչական էջի։ Թարգմանչական էջ է համարվում 1800 նիշ բացատով էջը, բացառությամբ չինարեն, կորեերեն, ճապոներեն լեզուների:
(հավելվածը լրաց. 04.06.20 N 960-Ն)
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատարԱ. Միրզոյան