ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2019 թվականի N 1819-Ա
ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը։
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով, որ բոլոր ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը 2019 թվականին հատկացված ընդհանուր ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 16 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1819-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Տրանսպորտային |
Պետական |
Թողարկման |
Հաշվեկշռային |
Նույնականացման |
1. |
Ավտոմեքենա |
888 VV 01 |
2014 թ. |
3000.0 |
VF14SREB450499366 |
2. |
Ավտոմեքենա |
200 VV 01 |
2014 թ. |
3000.0 |
VF14SREB450667202 |
3. |
Մարդատար ավտոբուս |
700 VV 01 |
2018 թ. |
26482.5 |
KV655097 |
4. |
Մոտորանավակ P376 |
- |
1990 թ. |
6400.0 |
- |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |