Գլխավոր տեղեկություն
Համար
N 1167-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.06/60(1000) Հոդ.1050
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2013 թվականի N 1167-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը, դրանց մասնագիտական քննության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1530-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 580-Ն որոշման N 1 հավելվածի`

1) 1-ին կետում «Վթար»-ի սահմանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վթար - էներգատեղակայանքների շահագործման, սպասարկման, փորձարկման, կարգաբերման, հավաքակցման կամ օգտագործման ժամանակ իրավական ակտերով սահմանված նորմերի խախտման կամ բնական աղետների արդյունքում էներգատեղակայանքի բնականոն աշխատանքի խաթարմամբ, և (կամ) մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին վնասի պատճառմամբ պատահար:».

2) 1-ին բաժնի 1-ին գլխի 1-ին կետի`

ա. 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «գեներատորների» բառից հետո լրացնել «կամ գեներատորի ու էներգաբլոկի» բառերով,

բ. 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում «220» թիվը փոխարինել «400» թվով, իսկ «72» թիվը` «120» թվով,

գ. 3-րդ ենթակետի «գ» պարբերությունը «հաղորդաձողերի» բառից հետո լրացնել «, համակարգերի» բառով,

դ. 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» պարբերությամբ.

«դ) 35կՎ և բարձր լարման ուժային տրանսֆորմատորի վնասվածքը, որը պահանջում է վերականգնողական նորոգում` 25 օր և ավելի տևողությամբ:».

3) 1-ին բաժնի 1-ին գլխի 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «ՄՎտ և» բառերը փոխարինել «ՄՎտ-ից» բառով.

4) 1-ին բաժնի 1-ին գլխի 3-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետի «բ» և 3-րդ ենթակետի «գ» պարբերություններից հանել «` բնական գազի ճնշակային լցակայանի» բառերը,

բ. 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) գազաբաշխիչ ցանցի (0.05-12.0կգ/սմ2 ճնշման) կամ գազակարգավորիչ կետի (ԳԿԿ) տեղակայանքի վնասվածքը, որը կհանգեցնի մարզային տարածաշրջանի, քաղաքային բնակավայրի գազամատակարարման դադարեցմանը` 36 ժամ և ավելի տևողությամբ»,

գ. 3-րդ ենթակետի «բ» պարբերությունից հանել «մինչև» բառը, իսկ «0.05» թիվը փոխարինել «0.05-12.0» թվերով,

դ. 3-րդ ենթակետի «դ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

ե. 3-րդ ենթակետի «ե» պարբերությունը «գազասպառման տեխնոլոգիական» բառերից առաջ լրացնել «գազաբաշխման ցանցի կամ» բառերով.

5) 2-րդ բաժնի 1-ին գլխի`

ա. 1-ին կետի «բ» ենթակետը «հզորության անջատման» բառերից հետո լրացնել «մեկ ժամից ավելի տևողությամբ» բառերով,

բ. 1-ին կետի «է» ենթակետում «220» թիվը փոխարինել «400» թվով, իսկ «72» թիվը` «120» թվով,

գ. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» ենթակետով.

«ժ) 35կՎ և բարձր լարման ուժային տրանսֆորմատորի վնասվածքը, որը պահանջում է վերականգնողական նորոգում` 2-25 օր տևողությամբ:»,

դ. 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «և ԳԿԿ» բառերը, «համակարգի» բառը փոխարինել «ցանցի» բառով,

ե. 3-րդ կետի «գ» և «զ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

6) 2-րդ բաժնի 2-րդ գլխից հանել «, սակայն որի առկայությունը վնասում կամ կարող է վնասել համակարգի նորմալ շահագործմանը» բառերը.

7) 3-րդ բաժնի 1-ին գլխի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա» ենթակետով.

«ժա) ֆորս-մաժորային և տարերային երևույթների ներգործության:».

8) 3-րդ բաժնի 2-րդ գլխի`

ա. 1-ին կետի «դ» ենթակետը «գազի» բառից հետո լրացնել «(վառելիքի)» բառով,

բ. 2-րդ կետի «ժէ» ենթակետը «սարքերի,» բառից հետո լրացնել «ավտոմատ կառավարման համակարգերի» բառերով,

գ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժթ» և «ի» ենթակետերով.

«ժթ) համակարգչային ծրագրի խախտում,»,

«ի) կարճ միակցում:»:

2. Որոշման N 2 հավելվածի`

1) 1-ին գլխի 5-րդ կետի «ա», «ա.1» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) 110կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների, բարձր ճնշման գազի ու 5.8ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմային էներգատեղակայանքների սեփականատերերն իրենց պատկանող, իսկ համակարգերի օպերատորները` իրենց կառավարման և վարույթի տակ գտնվող էներգատեղակայանքներում տեղի ունեցած վթարների և 1-ին աստիճանի խախտման հատկանիշ պարունակող պատահարների մասին տեղեկատվությունը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչությանը (այսուհետ` լիազոր մարմին): Մնացած բոլոր պատահարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը.

ա.1) էներգամատակարարող կազմակերպությունը սպառողների էներգատեղակայանքներում մարդկանց կյանքին վնասի պատճառմամբ տեղի ունեցած վթարների մասին տեղեկացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է լիազոր մարմնին.

բ) սույն կետի «ա» և «ա.1» ենթակետերով սահմանված կարգով տրամադրված տեղեկատվության հիման վրա իրականացվում է պատահարի նախնական դասակարգում և կազմակերպվում է մասնագիտական քննության գործընթաց:».

2) 2-րդ գլխի`

ա. 1-ին կետի «ա» ենթակետում «կառավարության կողմից» բառերը փոխարինել «վարչապետի որոշմամբ» բառերով,

բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.

 «Մինչև պատահարի մասնագիտական քննության սկիզբը կազմակերպության ղեկավարը կամ էներգատեղակայանքների սեփականատերն ապահովում է պատահարի վայրի և սարքավորումների վիճակի պահպանումն այնպիսին, ինչպիսին եղել է պատահարից անմիջապես հետո, եթե այն մարդկանց կյանքին կամ գույքին կամ շրջակա միջավայրին վտանգ չի սպառնում կամ այլ պատահարի չի հանգեցնում:»,

գ. 4-րդ կետը «որոշմամբ» բառից հետո լրացնել «, հանձնարարագրով» բառով,

դ. 6-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«Պատահարի քննության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը քննության համար սույն կարգով սահմանված ժամկետում չստացվելու դեպքում հանձնաժողովի նախագահին իրավունք է վերապահվում դիմելու հանձնաժողովն ստեղծած մարմնի ղեկավարին ժամանակավորապես կասեցնելու քննության իրականացումը մինչև այդ փաստաթղթերի ստացումը: Հանձնաժողովի աշխատանքները ժամանակավորապես կասեցվելու դեպքում դրա մասին անմիջապես տեղեկացվում է շահագրգիռ մարմիններին: Կասեցման ժամանակահատվածը չի ներառվում պատահարի քննության համար սահմանված ժամկետի մեջ:»:

3. Որոշման NN 1 և 2 ձևերում «հրամանը, կարգադրությունը, հանձնարարականը» բառերը փոխարինել «որոշումը, հրամանը, կարգադրությունը, հանձնարարագիրը» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  հոկտեմբերի 29

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան