Գլխավոր տեղեկություն
Համար
N 4-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (03.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 27.02.2024
Ընդունող մարմին
Սևան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
08.02.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
08.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

08 փետրվարի 2024 թվականի N 4-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ, 32-րդ հոդվածներով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով Սևան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ վարչական բյուջեի հավելուրդը /պակասորդը/` 0,0 հազար դրամ,

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024 թվականի բյուջեն` համաձայն 1-6 հավելվածների։

1/Վարչական բյուջեի եկամուտները՝ 1 895 000,0 հազար դրամ

2/Վարչական բյուջեի ծախսերը՝ 1 895 000,0 հազար դրամ

3/Վարչական բյուջեի հավելուրդը /պակասորդը/` 0,0 հազար դրամ

4/ Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե`

545 000.0 հազար դրամ

5/ Ֆոնդային բյուջեի եկամուտները՝ 1 720 000,0 հազար դրամ

6/ Ֆոնդային բյուջեի ծախսերը՝ 1 793 637,1 հազար դրամ

7/ Ֆոնդային բյուջեի հավելուրդը /պակասորդը/` 73637.1 հազար դրամ

2. Հաստատել Սևան համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:

3. Հաստատել Սևան համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:

4. Հաստատել Սևան համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:

5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասորդը/` համաձայն հավելված 4-ի:

6. Հաստատել համայնքի բյուջեի համելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի /պակասորդը/ ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված 5-ի:

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ համաձայն հավելված 6-ի:

8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:

9. Սևան համայնքի ղեկավարին թույլատրել ՝

1) Սևան համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել համապատասխան վերաբաշխումներ` ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի.

2) Անհրաժեշտության դեպքերում բյուջետային տարվա ընթացքում առանց սահմանափակումների համայնքի բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:

10. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ-18

Դեմ -0 Ձեռնպահ-0

1. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ

2. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

3. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

4. ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

5. ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ

6. ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

7. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

8. ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

9. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ

10. ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

11. ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

12. ՆԱԴԱՐՅԱՆ ԱՇՈՏ

13. ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

14. ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

15. ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ

16. ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

17. ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ

18. ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

2024 թվականի փետրվարի 08

ք.Սևան

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բյուջեի նախագիծը մշակվել է համայնքի 2022-2026թ.թ. 5-ամյա զարգացման ծրագրի և 2024-2026թ.թ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիման վրա` հաշվի առնելով Սևան համայնքում ընդգրկված բնակավայրերի առանձնահատկությունները, առկա խնդիրները:

 Սևան համայնքում կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությամբ, Սևան միավորված համայնքը, մտավ մի նոր շրջափուլ, որը ենթադրում է նոր մոտեցումներ և նոր աշխատաոճ։

Սևան միավորված համայնքում ներառված բնակավայրերը իրենց աշխարհագրական դիրքով, մարդկային և բնական ռեսուրսներով, արդեն իսկ միավորված համայնքի կողմից իրականացրած ծրագրերով, ստեղծած լավագույն ավանդույթներով, նախանշում են իրականացվող աշխատանքների ուղղությունները, ինչպես նաև ըստ բնակավայրերի համար նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և պահանջը:

Համայնքի բյուջե կառուցվածքը ըստ գործող օրենսդրության բաժանվում է ֆոնդային և վարչական մասերի: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով` հիմնվելով 2023 թվականի ընթացքում համայնքային բյուջեի փաստացի մուտքագրված եկամուտների և առկա անշարժ գույքի հարկի /ԱԳՀ/, փոխադրամիջոցների գույքահարկի, հողի կառուցապատման իրավունքի, սովորական, այլ գույքի վարձակալության, ինչպես նաև շենք-շինությունների գույքահարկի, հողի հարկի ապառքների բազաների վրա:

Բյուջեն պլանավորվել է համայնքի ֆինանսական վիճակը բարելավելու մտայնությամբ` ճշգրտելով անշարժ գույքի հարկի բազաները, առանցքում ունենալով բնակավայրերի համաչափ և կայուն զարգացումը, կազմակերպված, հարմարավետ, մրցունակ և ներկայանալի բնակավայր ունենալու հանգամանքը:

Բյուջեի կազմման հիմքում համայնքի զարգացման շարունակականության ապահովումն է, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների բնականոն աշխատանքը, բնակչության կյանքի որակի բարելավումը, ինչպես նաև գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի, ընթացիկ և սուբվենցիոն ծրագրերի իրականացումը:

Ես դիմում եմ Սևան համայնքի ավագանու անդամներին, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, համայնքապետարանի և վարչական բնակավայրերի ղեկավարներին ու աշխատակազմերին` ամենօրյա համայնքապահպան աշխատանքի և նպատակասլաց գործունեության շնորհիվ, կյանքի կոչել Սևան համայնքի 2024 թվականի բյուջեում նախանշված ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

2024 թվականի փետրվարի 08

ք.Սևան

 

Հավելված 1-6

Հայաստանի Հանրապետության

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի

ավագանու` 08.02.2024թ. N 4-Ն որոշման

(հավելվածը փոփ. 16.04.24 N 45-Ն, 18.06.24 N 85-Ն, 17.09.24 N 107-Ն, 15.10.24 N 125-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.10.2024, N 125-Ն 03.12.2024, N 4-Ն
17.09.2024, N 107-Ն 15.10.2024, N 4-Ն
18.06.2024, N 85-Ն 01.08.2024, N 4-Ն
16.04.2024, N 45-Ն 17.05.2024, N 4-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան