Գլխավոր տեղեկություն
Համար
N 4052-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 24.10.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.10.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4052-Ա

«22» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համայնքային սեփականություն հանդիսացող, «Դեֆանս Հաուզինգ» թաղամասին կից` 11048.0քմ, 805.40քմ, 5927.60քմ, 963.40քմ և 2855.60քմ մակերեսներով հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ 11048.0քմ և 805.40քմ հողամասերը գտնվում են 12-րդ գոտում, իսկ 5927.60քմ, 963.40քմ, և 2855.60քմ հողամասերը՝ 8-րդ գոտում:

 Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասերը գտնվում են բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման, հասարակական կառուցապատման, խառը կառուցապաման և այլ հողերի գոտում:

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ, 59-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-92459-24 եզրակացությունը.

1. Սահմանել, որ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 11048.0քմ, 805.40քմ, 5927.60քմ, 963.40քմ և 2855.60քմ մակերեսներով հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով:

 2.Սույն որոշման 1-ին կետում նշված, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 11048.0քմ, 805.40քմ, 5927.60քմ, 963.40քմ և 2855.60քմ մակերեսներով հողամասերին տրամադրել համապատասխանաբար՝ «Սիլիկյան հին խճուղի, հ.41/1, Դեֆանս Հաուզինգ թաղամաս, հ.70, Սիլիկյան հին խճուղի, հ.39/5, Պ.Տիչինայի փողոց, հ.320/66 և Պ.Տիչինայի փողոց, հ.320/64» հասցեները:

 3. Երևանի քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի 204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նպատակային նշանակությունները սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունները՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:

 4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

 5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

 7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան