Գլխավոր տեղեկություն
Համար
N 484-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2022-20.08.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

N 484-Ա

 

ՍԻՐՎԱՐԴ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի քաղաքացի Գագիկ Թամրազյանի կողմից (անձնագիր՝ 511010215)՝ որպես նվիրատվություն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սիրվարդ Գալստյանի (անձնագիր՝ AS0644752) հասցեով ուղարկված հաշմանդամի ավտոմատացված, օգտագործված անվասայլակի (մեկ տեղ, 84 կգ ընդհանուր քաշով, 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսը կազմել է 100 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:

2. Սիրվարդ Գալստյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

           

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

29.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.08.2022, N 573-Ա 20.08.2022, N 484-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան