Գլխավոր տեղեկություն
Համար
N 854-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 854-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող

«Խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցում և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցում» ծրագրի մասին» N 892-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «143,840,357 դրամ» բառերը փոխարինել «185,274,257 դրամ» բառերով.

2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «142,982,462 դրամ» բառերը փոխարինել «184,416,362 դրամ» բառերով.

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


25.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 854-Ա որոշման

 

Հավելված

«ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 25-ի N 892-Ա

որոշման

 

«ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՋՐԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԻ 3-ՐԴ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»

ԾՐԱԳԻՐԸ

 

1.

Ծրագրի նպատակը

Ջրամատակարարումն անխափան ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու

վերակառուցման շինարարական աշխատանքներ: 

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պող. 26/1,

ՀՎՀՀ՝02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պող. 26/1,

ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղ՝ բնագավառը՝ ջրամատակարարում

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 185,274,257 դրամ, որից՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքներ՝ 184,416,362 դրամ, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման հեղինակային հսկողություն ՝ 857,895 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել՝ 2021 թվականի հունվարի 11-ից մինչև 2022 թվականի ապրիլի 11-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքներ: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 11-ից մինչև 2022 թվականի ապրիլի 11-ը։ Արժեքը՝ 185,274,257 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքներ՝ 185,274,257 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

»

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


25.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան