Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 162-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.05.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.05.15/13(222) Հոդ.150
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
11.04.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
20.04.2006
Дата вступления в силу
25.05.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006131


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

11 ապրիլի 2006 թ.

թիվ 162-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ԹԻՎ 154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 20-րդ հոդվածները, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 78 ԾՕՀ Ա որոշմամբ հաստատված Արժույթի Միջազգային Հիմնադրամի «Հսկողական միջոցառումների գնահատման» առաքելության արդյունքում տրված առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունիսի 15-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 154-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգի 5-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները.

1.1. «Հրապարակային մրցույթը պայմանավորված է դրա մասնակիցների որակավորմամբ, այն է`» բառերը փոխարինել «Հրապարակային մրցույթի մասնակիցների ընտրությունը պայմանավորված է հետևյալ պահանջներով`» բառերով.

1.2. 5-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Այլ հավասար պայմաններում նախապատվությունը տրվում է այն մասնակցին, որը տվյալ մրցույթի անցկացման տարվան նախորդող երեք տարիների ընթացքում անընդմեջ չի իրականացրել կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության արտաքին աուդիտ:

Մի քանի տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության արտաքին աուդիտ անցկացնելու դեպքում ընկերությունը պարտադիր պետք է նշանակի գործընկեր (պատասխանատու անձ) այլ գրասենյակից՝ նվազագույնը երեք տարին մեկ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2006 թ. ապրիլի 20
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան